Օրվա լրահոսը
3 անձ կալանավորվել է օղուց Արմավիրի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով
Արմավիրի քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության
պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից:
Արա Բաբլոյանը կարող է մեկնել երկրից. դատարանը չառարկեց
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղըզստանի մասնակցությամբ ազատ տեղաշարժի փորձնական ծրագիր կիրականացվի
Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը հիմնական շեշտը դնում է Հայաստանի ինքնիշխանության վրա. ԻՔՄ տեսանյութը
Նոր ռազմավարության հիմքերը երեքն են՝ ինքնիշխանությունը, ինքնաբավությունը և համահայկականությունը, որը, սակայն, չի նշանակում այլ ուժերի հետ Հայաստանի հարաբերությունների սահմանափակում, այլ ընդհակառակը՝ միտված է այդ հարաբերությունների՝ ավելի իրավահավասար և փոխշահավետ լինելուն։
ՀՀ է ներմուծվել ավելի քան 6000 լիտր ավտոմեքենայի շարժիչային յուղ՝ կեղծ ապրանքագրով
Բեռնատարն ու ապրանքներն առգրավված են
Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի իրավունքները խախտվում են
Պաշտպանները միջնորդեցին վերացնել Արսեն բաբայանի դեմ ընտրված խափանման միջոցը
«Դեպքը տեղի է ունեցել պատժախցում՝ քրեակատարողական հիմնարկի ամենամեկուսի հատվածում, որտեղ ամենաշատն է անհրաժեշտ անվտանգությունը». Արշակ Գասպարյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի միջադեպի մասին
Ըստ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանի՝ չնախատեսված խուզարկությունը տարօրինակ երևույթ չէ:
Օրենքի նախագծով՝ պարտադիր է երեխայի հոգեբուժական օգնությունն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը
Փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթների վերացումն է:
Հայաստանը վավերացրել է Լանզարոտեի կոնվենցիան
Հայաստանն ավարտին է հասցրել Եվրոպայի խորհրդի՝ Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին կոնվենցիայի վավերացման գործընթացը։ Այսպիսով՝ մեր երկիրը դարձել է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած 47-րդ պետությունը։ Այսօր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի ներկայությամբ հանձնել է վավերացումը հաստատող փաստաթուղթը, հայտնում են Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից։
300 տարում առաջին անգամ Մովսեսում ճանապարհ է ասֆալտապատվում. վարչապետը Տավուշում էր
Տեղացիները չէին էլ հիշում, թե վերջին անգամ երբ են ասֆալտապատ ճանապարհ տեսել: «Մի հարյուր տարի առաջ էր»,-կես կատակով ասում էին նրանք
Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք: Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը. փաստաբանական թիմի հայտարարությունը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է և խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն։ Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հունիսի 18-ի որոշման այն կետը,
Թփերը մատակարարվել են կրկնակի թանկ. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս է պատճառվել
Ոստիկանության ծառայողները ամիսներ առաջ կատարված կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել
Կասեցվել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն
Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։ Կասեցման
Վստահեցրել է, թե ՌԴ ունենալով մեծ հնարավորություններ՝ կարող է Հայաստան ներմուծել ոչխարներ. 50-ամյա ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ հափշտակություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երևանի 60-ամյա բնակչի հետ, վերջինիս վստահեցրել է, որ Ռուսաստանի
«Ես գնում եմ դատարան». Հրայր Թովմասյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցվեցին վերջերս՝ ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների արդյունքում
Կարեւորելով ՀՀ և ԵՄ միջեւ ռեադմիսիայի համաձայնագրի վավերացումը, ԱԺ հանձնաժողովի նիստում կոչ են արել դրական եզրակացություն տալ օրենքների նախագծերին
Օրինագծերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը
«Երկար փակ մնալն այլեւս անհնար էր»
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կարծում են, որ պետք է ճկուն լինել ու աշխատել նաեւ համավարակի պայմաններում Մարտիրոս Սարյանի տունթանգարանը համավարակից հետո կրկին իր դռներն է բացել այցելուների առաջ։ «Առավոտի» հետ զրույցում թանգարանի կրթական ծրագրերի համակարգող Ռիմա Գալստյանը նշեց. «Առաջիկայում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի այցելուների համար մշակվում են նոր կրթական ծրագրեր, որոնք կիրականացվեն հակահամաճարակային կանոնների պահպանման պայմաններում, որովհետեւ
Հայտնի չէ, թե ինչ են խոստացել ապօրինություն իրականացնող խմբավորման անդամներին ԼՀԿ պատգամավորները, բայց հենց նույն գիշերը խմբավորումը հարձակում է գործել. Լիդիան Արմենիա
ԼՀԿ պատգամավորները խրախուսում ե՞ն համայնքի վրա հարձակումները
Ադրբեջանի անօդաչու թռչող սարքից հուլիսին վիրավորված գյուղացին բողոքեց վարչապետին. «Մինչեւ հիմա պետական մոտեցում չեմ տեսել»
Չինարիի բնակիչը հրաժարվել է պետության աջակցությունից
Անգելա Մերկելը չի բացառել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասն առաջին անգամ փոխկապակցել էր Նավալնու թունավորման ու գազատարի շինարարության հարցերը։ «Հուսով եմ՝ ռուսաստանցիները մեզ չեն ստիպի փոխել «Հյուսիսային հոսքի» հարցով մեր դիրքորոշումը»,- ասել էր նա և խոստովանել, որ շինարարության դադարեցումը վնաս կհասցնի գերմանական և եվրոպական ընկերություններին։
«Հարգարժա՛ն պարոնայք, այդ 30 միլիոնները վերջացե՞լ են». Մարգարիտա Խաչատրյանը՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարության առիթով
Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ սա արդեն երրորդ դատական նիստն է՝ հայցվոր կողմը չի ներկայանում դատարան ու հայտարարեց՝ ինքը չի պատրաստվում ներողություն խնդրել հայցվոր կողմից՝ մարտի 1-ի զոհերի որոշ իրավահաջորդներից:
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով տեսանելի են դարձել Արճեշի հայկական բերդի ավերակները. Ermenihaber
«Բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի»
Հայաստան-Էստոնիա խաղի գլխավոր մրցավարը անգլիացի Դեւիդ Կուտեն է
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վաղը կայանալիք ՈՒԵՖԱ ազգերի լիգայի «C» լիգայի 2-րդ խմբի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Էստոնիայի ընտրանուն: Հանդիպումը սպասարկելու է Անգլիայի մրցավարական կազմը: Գլխավոր մրցավարը Դեւիդ Կուտեն է: Օգնականները լինելու են Լի Բեյթսը եւ Կոնստանտին Հացիդակիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Զավեշտալին այն է, որ նոր ծրագրում առկա նմուշներում պատճենված են անգամ մեր վրիպակները և խմբի կողմից կիրառվող պայմանական ձևակերպումները. Լիլիթ Մինասյան
-Պատճենումը կատարվել է ՍԵՎԱԳԻՐ փաստաթղթից, որի վրա նշված են ծրագրի հեղինակային խմբի, խորհրդատուի անունները, և կա նախազգուշացում, որ տվյալ փաստաթուղթը հանրայնացման ենթակա չէ։
Մոնրեալում տեղադրվել է Կոմիտասի արձանը
Կոմիտաս կ՛ընկալուի որպէս ցեղասպանութեան զոհ եւ արուեստի մէջ կը պատկերուի որպէս ցեղասպանութեան հիմնական խորհրդանիշներէն մէկը:
2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայից» առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության և «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել
Ջոկովիչին որակազրկեցին, զրկեցին վարկանիշային միավորներից ու մրցանակային պարգեւագումարից
Աշխարհի թիվ 1 ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին ոչ միայն որակազրկեցին ԱՄՆ բաց առաջնությունում, այլեւ US Open-ի կանոնակարգի համաձայն` զրկեցին վարկանիշային բոլոր միավորներից ու այս մրցաշարում վաստակած մրցանակային պարգեւագումարից: ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում իսպանացի Պաբլո Կարրենոյի հետ դիմակայության առաջին սեթում, երբ հաշիվը 5:5 էր, Ջոկովիչի նյարդերը տեղի էին տվել եւ նա գնդակով չկանխամտածված հարվածել
Կոռուպցիայի դեմ «հերոսական պայքար» մղողները ընդամենը երկու տարում հասցրել են դիվանագիտական անձնագրեր բաժանել 762 հոգու. Գեղամ Նազարյան
Ընդ որում, այդ 762 հոգուց առնվազն 369 հոգին դիվանագետներ չեն:
Մանկապարտեզի յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով. ում է տրվելու առաջնահերթությունը
Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
«ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ընդամենը կրտսեր պարտնյորի տրամաբանության մեջ են եղել, երրորդ ուժն առհասարակ անհասկանալի է». Սոս Ավետիսյան
«Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ զրուցեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ կարգավորման հետ կապված որոշ վատատեսական հայտարարությունների եւ ՀՀ ներքաղաքական հարցերի մասին: – Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մոտակա տասնամյակներում ԼՂ հարցի լուծման հնարավորությունը չեն տեսնում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Արցախի նախագահի՝ նման վատատեսական տրամադրվածության պատճառը: – Չեմ կարծում՝
Կնոջ դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում
2015թ. հոկտեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթուհու հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով կինը մահացել է:


















































