Օրվա լրահոսը

«Բանտարկությունից» դուրս. կարմիրգրքյան տասնյակից ավել փրկված արջեր մասնագիտական խնամք են ստանում. (տեսանյութ)

ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Մաթեւոսյանի «Գոմեշը»՝ թատրոնի արտահայտչամիջոցներով

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը (տնօրեն՝ Մարիաննա Մխիթարյան), որն անցկացվեց օգոստոսի 1-10-ը՝ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, մեկնարկեց եւ ավարտվեց վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի  «Գոմեշը» ներկայացմամբ՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի։ Այս տարի լրանում է մեծանուն գրողի, արձակագրի 85-ամյակը։ Կայացած փառատոնն էլ նվիրված էր հոբելյանին։ Մեծանուն գրողի կինոսցենարներն ու պիեսները, այդ թվում՝ «Մենք ենք

Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում

Հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով Ճանապարհային ոստիկանության ծառայողներն իրականացնում են հատուկ միջոցառումներ, որոնց արդյունքներին պարբերաբար անդրադառնում ենք՝ հորդորելով մեր քաղաքացիներին նման սարքավորումներով մեքենաներ տեսնելու դեպքում դիմել ոստիկանություն։

Գյումրիում ոտքի են ելել Covid 19-ով հիվանդները․ ինֆեկցիոնը վերապրոֆիլավորվում է

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն էլ պարզաբանեց, որ բոլոր մարզային կառույցները, որոնք վերապրոֆիլավորված էին կորոնավիրուս բուժելու, նախարարի հրամանով սեպտեմբերի մեկից փակվում են, կբուժվեն մայրաքաղաքի կորոնավիրուսային կենտրոններում։

Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ կլինի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք ու 2 մահ

Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85

Գորշ Գայլերն ընդդեմ խաղաղ ֆրանսահայ ցուցարարների. նրանց կազմակերպիչը՝ Ահմեդ Չեթինը, կկանգնի դատարանի առջև

«Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի…»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել, կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին, Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է և բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:

Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը. գրել են՝ «Կեղծիք է»

Ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին

Ծանրորդ Վարազդատ Լալայանը հաղթեց Ուզբեկստանի անկախության գավաթի հեռավար մրցաշարում

Վարազդատը միակ ծանրորդը դարձավ այս քաշային կարգում, որը երկամարտում հաղթահարեց 400 կիլոգրամի սահմանագիծը:

ՖԻԴԵ-ի նախագահը շախմատի օնլայն օլիմպիադայի հեղինակությունը փրկելու անհաջող փորձ է արել

Սա խիստ խնդրահարույց որոշում է, քանի որ ընդամենը երեք օր առաջ Հնդկաստանի հետ քառորդ եզրափակչի առաջին մրցաշարում իր կամքից անկախ սերվերի հետ կապված նույն խնդրի առաջ էր հայտնվել Հայաստանի հավաքականը, սակայն մեր ընտրանուն անարդարացիորեն պարտություն էր գրանցվել:

Գրանցվել է երկրաշարժ, որը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար համայնքներում

Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 22:07-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 30-ին ժամը` 18:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.97⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը

Հակառակորդի սադրանքի դեպքում կաշխատենք գերակայել․ Դավիթ Տոնոյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցից։ Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Կնքվել է 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարուանակ չէր հաջողվում, բայց հիմա իրականություն դարձավ: Կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու: Նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական

Նրանք նորից կանգնած են մեր բանակի կողքին, նրանք շարունակում են իրենց անձնվեր ծառայությունը Ժողովրդին, Հայրենիքին ու Պետականությանը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը, բայց շատ հաճելի է, երբ այդ բեռը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մխիթար Հայրապետյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք

Ավտովթարի է ենթարկվել Ապարանի թեմի առաջնորդը․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Վահանյանը, իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ինքնավթարի ենթարկվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Հ. Վահանյանը Արագածոտնի մարզի Ապարանի թեմի

Երկրաշարժ է գրանցվել Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտքում

Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց

ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը փորձել է փրկել օնլայն օլիմպիադայի հեղինակությունը

Շախմատի օնլայն օլիմպիադայի եզրափակչում Ռուսաստան-Հնդկաստան մրցամարտի ժամանակ կրկին տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետեւանքով Հնդկաստանի հավաքականին գրանցվել է պարտություն եւ հաղթող ճանաչվել է Ռուսաստանը: Սակայն ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը տեղի է տվել Հնդկաստանի բողոքին ու, փորձելով փրկել իր ղեկավարած կազմակերպության հովանու ներքո առաջին անգամ անցկացված մրցաշարի հեղինակությունը, որոշել է հաղթողի ոսկե մեդալներ հանձնել երկու թիմերին

Հրդեհ արտադրամասում․ hրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել. Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը Սիրելի հայրենակիցներ, Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայրենադարձությունը «Դեպի երկիր» կարգախոսի հիմնաքարն է։ Հայաստանի անկախությունից ի վեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք եւ նաեւ այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ եւ համահայկական կազմակերպությունների աջակցությամբ։ Այսկերպ ամբողջ հայ աշխարհը պետք է լծվի

Մեսութ Օզիլը գլխավորել է բարձր վարձատրվող «ձրիակեր» ֆուտբոլիստների թոփ հնգյակը

Գրանդ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները հսկայական գումարներ են վաստակում: Օրինակ, Անգլիայի պրեմիեր լիգայում միջին աշխատավարձը շաբաթական 51 հազար ֆունտ է: Սակայն միշտ չէ, որ գործող ֆուտբոլիստներից լավագույններն են իրենց բանկային հաշիվներին ամենից շատ գումարներ ստանում: Մարզական լրատվամիջոցներն առանձնացրել են հսկայական աշխատավարձ ստացող այն հինգ ֆուտբոլիստներին, որոնք այս պահին իրենց ակումբներին ոչ մի օգուտ չեն տալիս:

Փրկարարները քաղաքացիներին անվտանգ տարածք են իջեցրել

Օգոստոսի 30-ին, ժամը 09:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի ճանապարհի դժվարամատչելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներ Հրանտ Վ․-ին (ծնված 1991 թ.), Մերի

Ոստիկանական բաժնում ոտքերով հարվածել են, քաշքշել, ծաղրել 18-ամյա տղայի արտաքինը. ՀՔԾ-ում քննելու են Ամուլսարի ակտիվիստի բողոքը

Փաստաբանն ասաց, որ փորձաքննություն դեռ չի եղել ու դժվար է ասել, թե ոստիկանների ֆիզիկական բռնությունն ինչ հետեւանքներ է թողել Ռոբերտի առողջության վրա. «Տուժողը նկարագրում է ցավ ոտքի եւ թեւի շրջանում: Նրան այսպես ասած նետել են աթոռի վրա, կպել է դռանը, այդ ընթացքում թեւն ու ոտքը վնասվել է, նաեւ ոտքով հարվածներ են եղել իր ոտքերին»:

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը այցելել են սահմանապահ դիրքեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:   Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական

Բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը․ Նիկոլ Փաշինյան

Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2735982643388780

Սամվել Գասպարյանն արժանացավ բրոնզե մեդալի եւ 750 դոլար դրամական պարգեւի

Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը այսօր մասնակցեց Ուզբեկստանի անկախության տոնին նվիրված ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարին: 23-ամյա Սամվելը երկամարտում ցույց տվեց 381 (170+211) կգ արդյունք եւ արժանացավ բրոնզե պարգեւի: Նրան կհանձնվի նաեւ 3-րդ մրցանակակրի համար սահմանված $ 750 խրախուսական պարգեւը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Տարօրինակ բաներ են այստեղ կատարվում, գալիս ենք երկրին օգնելու՝ սիրուն ձեւերով մերժում են». Սփյուռքահայ բարեգործի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Պարոն վարչապետ, հիմա միայն ձեզ հետ հանդիպումից հետո ես նախաձեռնությունը կիրականացնեմ՝ օգնելու Հայաստանին: Կառավարման համակարգում կարծես բոլորը նույն ոճով են աշխատում. գրել եմ պատգամավորների, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, բոլորը լռում են:

Հայաստանի Հանրապետությունում դեռևս հրատապ չեն համարում «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունումը․ ՀՔԱՎ

Օգոստոսի 30-ը հռչակվել է որպես Անհայտ կորածների միջազգային օր։ Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՔԱՎ-ը դեռևս ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից անհայտ կորած է

Տնական պաղպաղակ՝ շոկոլադով եւ սալորաչրով (տեսանյութ)

Տանը պատրաստած պաղպաղակները, իհարկե, ավելի թանկ են նստում, սակայն, փոխարենը, կարող եք վստահ լինել, որ դրանց բաղադրության մեջ չկան առողջությունը վնասող հավելումներ, դե, իսկ համի մասին խոսելն ավելորդ է: Անհրաժեշտ մթերքները Կաթնասեր (30-35%-անոց)- 500 մլ Ձու-5 հատ Շաքարավազ- 1 բաժակ  կամ շաքարի փոշի՝ 4-5 ճաշի գդալ Սեւ, դառը շոկոլադ-200 գրամ Կարագ-50 գրամ Սալորաչիր-10-12 հատիկ Կոնյակ-100

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 4-ը` Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031