Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի սադրանքի դեպքում կաշխատենք գերակայել․ Դավիթ Տոնոյան

Օգոստոս 30,2020 23:09

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցից։

  • Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
  • Կնքվել է 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարուանակ չէր հաջողվում, բայց հիմա իրականություն դարձավ: Կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
  • Նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական մասնավոր կազմակերպություններ ռազմաարդյունաբերության ոլորտում:
  • ՌԴ-ն Հայաստանի համար հիմա ռազմական նշանակության բեռ չի տեղափոխում. մենք դա անում ենք ինքնուրույն:
  • Աշխարհազորային ստորաբաժանումներ առաջնահերթության կարգով կստեղծվեն սահմանապահ բնակավայրերում ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով:
  • Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները. արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ, շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը մինչեւ այժմ չի կատարվել, սա մեծ կասկածներ է առաջացնում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվում է պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ, երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել:
  • Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մտահոգիչ է և ոչ միայն մեզ համար:
  • Հակառակորդի սադրանքի դեպքում կաշխատենք գերակայել:

Հատվածներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցից 📌Բանակցություններ են ընթանում…

Gepostet von Shushan Stepanyan am Sonntag, 30. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31