Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Օգոստոս 30,2020 19:05

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ,

Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայրենադարձությունը «Դեպի երկիր» կարգախոսի հիմնաքարն է։ Հայաստանի անկախությունից ի վեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք եւ նաեւ այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ եւ համահայկական կազմակերպությունների աջակցությամբ։

Այսկերպ ամբողջ հայ աշխարհը պետք է լծվի աշխատանքի, որպեսզի այս ծրագիրը իսկապես դառնա ամբողջական, այս ծրագիրը դառնա բոլորի սրտից խոսող եւ վերաբերի ամբողջ սփյուռքին։ Վերջիվերջո, միջինարեւելյան տագնապները մեկ անգամ եւս օրակարգ բերեցին այս հարցը, բայց յուրաքանչյուր գաղութի տագնապի առնչությամբ է, որ պետք է ճշտվի հայրենադարձության ծրագիրը։

Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել, որպեսզի սփյուռքահային տանք հույս, որ ինքը կարող է վերադառնալ հայրենիք, հաստատվել Հայաստանում, որտեղ կստեղծվեն պայմաններ, ուր նա կկարողանա գոնե սկզբնական շրջանում ստանալ անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի մնա եւ ստեղծագործի մեր անկախ հայրենիքիում։ Բնականաբար, մեր նպատակն է, որ Միջին Արեւելքից կամ այլ շրջաններից հայրենիք վերադարձող անձինք Հայաստանը չնկատեն որպես պարզապես ժամանակավոր կայան, ապա մեկնեն Արեւմուտք։ Մեր նպատակն է, ամեն գնով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համահայկական ուժերով իրականացնելու այս ծրագիրը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էլ պատրաստ է ստանձնել իր բաժինը։ Այդ կապակցությամբ մենք վերջերս ՀՀ կառավարությանն առաջարկել ենք՝ կազմավորել աշխատանքային խումբ՝ այս ամենը համախմբելու, միասնաբար մտածելու, միասնաբար ծրագրելու եւ հայրենադարձության մեծ ծրագիրը միասնաբար հաջողեցնելու համար։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31