Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք նորից կանգնած են մեր բանակի կողքին, նրանք շարունակում են իրենց անձնվեր ծառայությունը Ժողովրդին, Հայրենիքին ու Պետականությանը․ Արայիկ Հարությունյան

Օգոստոս 30,2020 22:50

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը, բայց շատ հաճելի է, երբ այդ բեռը կիսում են մարդիկ, ովքեր իրենց անխոնջ աշխատանքով երկիր են կառուցում:

Խոսքս այս դեպքում վերաբերում է իմ լավագույն ընկերներից մեկին՝ Արթուր Խաչատրյանին (լուսանկարում ինձնից ձախ կանգնածը), ով իր անձնական միջոցներից տասնյակ միլիոնավոր դրամներ է հատկացնում Հայրենիքի սահմանների ամրացմանը՝ առանց այդ մասին բարձրաձայնելու:

Նրան այսօր հանդիպեցինք «գործի վայրում»՝ մեր լեգենդար զինվորական ու իմ լավ ընկեր Հայկ Սարգսյանի (լուսանկարում ինձնից աջ կանգնածը) հետ միասին: Նրանք նորից կանգնած են մեր բանակի կողքին, նրանք շարունակում են իրենց անձնվեր ծառայությունը Ժողովրդին, Հայրենիքին ու Պետականությանը:
Շնորհակալ եմ, տղե՛րք:

ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄԱյսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Sonntag, 30. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31