Օրվա լրահոսը

ԱԻՆ-ում գրանցվել է 469 դեպք մեկ շաբաթում. արձանագրվել է 5 մահ

Տուժել է 96 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի:

Սու-25-ի արդիականացման հայ-ռուսական պայմանագիր է ստորագրվել

«Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:

Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ի վերաբերյալ նոր պայմանագի՞ր կստորագրեն. Ermenihaber

Ամենայն հավանականության դա կարող է տեղի ունենալ 2021 թվականին։

«Գլխարկն աչքերին են քաշել, վիրավորել, հայհոյել». Ադրբեջանում հայտնված հայ սպայի տեսանյութի հետքերով

Վիրավորում են էթնիկ արժանապատվությունը, այսինքն՝ հայ լինելը, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. Շուշան Ստեփանյան

Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ

«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ավելի ցածր է, քան մինչեւ տավուշյան դեպքերը»

Ըստ քաղաքագետ Կարեն Վերանյանի՝ տավուշյան իրադարձություններից հետո, Ալիեւի ռազմաքաղաքական ու հանրային դիրքերը բավական թուլացել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում մատնանշեց, որ այժմ մեծ է պատերազմի վտանգը, քանի որ ըստ համանախագահների` բանակցային գործընթացը փակուղում է, իսկ 2016-ին Ադրբեջանը դիմեց ռազմական գործողությունների, քանի որ, ինչպես հետագայում նաեւ Ալիեւը խոստովանեց, միջազգային հանրությունն իրեն

Նախորդ տարվա համեմատ դեպքերի նվազում կա. ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի նոր տեղակալին

Հրահանգել է, որպեսզի մարզային փրկարարական վարչությունները չթուլացնեն զգոնությունը՝ հաշվի առնելով նաև, որ հնարավոր է սեպտեմբերին և հոկտեմբերին պատկերը փոխվի:

Ոստիկանության անհաջող գործողություններից հետո տարեց մարդիկ մուտք են գործել իրենց տուն

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի պետին է դիմել փաստաբան Գեւորգ Դավթյանը՝ տարեց մարդկանց՝ Սոֆյա եւ Արտոս Պետրոսյաններին  իրենց բնակարանից ոստիկանության վտարման գործողությունների դեմ: Փաստաբանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ դեռեւս 31.07.2020թ. Էջմիածնի ոստիկանության բաժնի պետին է ուղարկել դիմում, որտեղ մանրամասն, կից ապացույցներով տեղեկացրել է, որ չի կարող վտարման գործողություններ կատարվել «կալանքի առկայության, դատական գործի քննության եւ ներխուժման բացակայության

Հետևողականորեն փորձ է արվում տապալել կամ խափանել այս կամ այն հանքարդյունաբերական ընկերության բնականոն գործունեությունը. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Ժամանակն է քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ ապօրինությունների այս վարակը՝ տարածվելով վերածվի  հանքարդյունաբերության ոլորտի գործունեության ձախողման անկառավարելի ու վտանգավոր միջոցի, որի հետևանքները կարող են անդառնալի լինել երկրի տնտեսության համար:

Առաջին բացօթյա ներկայացումից հանդիսատեսը աննկարագրելի «կայֆ» է ստացել

Հարցազրույց ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ – Հայաստանյան թատրոններից առաջինը Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը օգոստոսի 20-ին հանդես եկավ բացօթյա ներկայացմամբ՝ ձեր ռեժիսուրայով Էլջիբեթա Խովանեցի «Գարդենիա» բեմադրությամբ։ Հասկանալի պատճառով տեղերը սահմանափակ են եղել, ըստ մեր տեղեկությունների՝ շուրջ 40 հանդիսատես,  հավանաբար դա է պատճառը, որ «Առավոտը» հրավեր չէր ստացել։ Ներկայացումից տպավորություններ լսելու ակնկալիքով կապվեցինք ռուսական

2-րդ հատկացումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին. շուրջ 87 հազար եվրո՝ CNF-ի կողմից

Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող   մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան»  և  «Արփի լիճ» ազգային պարկերին:

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին

Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում ազատագրվել են հակառակորդի օկուպացիայի տակ գտնվող տասնյակ հայկական բնակավայրեր:

Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը կուրատոր է դարձել

Յուրահատուկ ցուցահանդեսին նա կներկայացնի բացառիկ ֆոտոհուշեր Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը, որպես համադրող, պատրաստվում է իր առաջին ցուցահանդեսին՝ «Fashion-1990-ականների լուսանկարներ» խորագրով: Այս ցուցահանդեսը նա որակել է իր անձնական ճանապարհորդությունը՝ նորաձեւության աշխարհ: Այս մասին տեղեկացնում է The art newspaper Russia-ն: Լուսանկարիչների թվում, որոնց աշխատանքները կներկայացվեն դյուսելդորֆյան Կունստպալաստ թանգարանում, կլինեն նաեւ Յուրգեն Թելլերը, Կորին Դեյը, Կարլ Լագերֆելդը, Հերբ Ռիտցը

Դաստակերտի բնակչուհու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացու ազգականները։

«Հրայր Թովմասյանի սանիկի խնդրանքով դադարեցնում եմ նրա շահերի պաշտպանությունը». Տիգրան Աթանեսյան

… իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ. Քոչարյանին

1 միլիոն 436 հազար դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ԱՄՆ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին

Միացյալ Նահանգները կոչ է անում այլ դոնորներին ևս իրենց ներդրումն ունենալ COVID-19-ի դեմ տարվող համաշխարհային պայքարում։

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք է հաստատվել

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Հայաստանի շախմատիստները անցումային մրցամարտ կանցկացնեն հույների հետ

Հայաստանի հավաքականը շախմատի օնլայն օլիմպիադայի խմբային մրցաշարի «C» խմբում 12 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը եւ քառորդ եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճելու համար մրցամարտ է անցկացնելու «D» խմբում 2-րդ տեղն զբաղեցրած Հունաստանի ընտրանու հետ: Հաջողության հասնելու դեպքում մեր թիմի մրցակիցը հաջորդ փուլում կլինի Հնդկաստանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 6-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Արարատի մարզի 21-ամյա բնակիչը 2019թ. ամռանը իրենց տան հարևանությամբ գտնվող խոտի դեզի մոտ և 2020թ. օգոստոսին՝ իրենց տան նկուղում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ:

Կարեն Խաչանովը անցավ Ցինցինատիի մրցաշարի 2-րդ շրջան

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող մեկնարկեց կորոնավիրուսի համավարակի պայմաններում իր առաջին մրցաշարում: Ցինցինատիի ATP Masters մրցաշարում, որը պահպանել է անվանումը, սակայն այս տարի տեղափոխվել է Նյու-Յորք, Խաչանովը առաջին շրջանում երկու սեթում միեւնույն 6:4 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին եւ հաջորդ փուլում ուժերը չափելու է իսպանացի Պաբլո Կարրենոյի հետ: Այս զույգի հաղթողը երրորդ շրջանում

«Մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա , որ անեն քեզ». Նոր Կտակարան

ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորական արտահայտությունը Ջորջ Սորոսի նկատմամբ։ Քննարկումները հիմնականում բևեռացված են`կախված կարծիք հայտնողի քաղաքական ուղղվածությունից և քարոզչական ազդեցությունից։ Որոշեցի ինքս էլ անդրադառնալ հարցին․ 1. Հիշենք, որ երկու տարի առաջ «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ավելի «նրբորեն», բայց նույնպես նման արտահայտություն արեց․ «․․․Սորոսը ինչքան հաց ու պանիր պիտի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում ականներ են հայտնաբերվել

Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։

Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ միջոցառումները արդյունավետ են եղել. Փաշինյան

Նշված թվերը ձեւավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում:

Ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը, որը միտված կլինի ապագա առնվազն 100-ամյակի կտրվածքով հայկական երկու պետությունների հզորացմանն ու մեկ պետության մեջ միավորմանը. «Ազգային օրակարգ»

Թեև հռչակագրում նախանշված ոչ բոլոր նպատակներն են դեռևս իրականություն դարձել, սակայն միևնույն ժամանակ կարելի է փաստել, որ այն իր հիմնական դերը որպես անկախ Հայաստանի հանրապետության ստեղծման հիմնադիր փաստաթուղթ, արդեն իսկ կատարել է։

«Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին ու նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները Լիսաբոնի «Դա Լուշ» ստադիոնում անցկացված  Չեմպիոնների լիգայի 2019/2020 թթ. խաղարկության եզրափակչում 1:0 հաշվով հաղթեցին «Պարի Սեն Ժերմենին» ու պատմության մեջ 6-րդ անգամ թիմը նվաճեց ակումբային ամենահեղինակավոր գավաթը՝ դառնալով աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբը: Հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց Կինգսլի Կոմանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Երեք տեսակի «պեստո» թանձրուկ (տեսանյութ)

Իտալական հայտնի թանձրուկներից մեկը՝ պեստոն, կարելի է ոչ միայն խանութից գնել, այլեւ պատրաստել տան պայմաններում, ընդ որում՝ տարբեր բաղադրիչներով: Այսօր կներկայացնեմ ինչպես դասական պեստոն՝ բազիլիկով եւ մայրու սոճու ընկույզով (кедровый орех), այլեւ՝ այլ համադրություններով: Շատ ավելի մատչելի տարբերակ է մաղադանոսով եւ ընկույզով տարբերակը: Եվ շատ յուրահատուկ համ ունի ռուկոլայով եւ պիստակով տարբերակը: Անհրաժեշտ մթերքները Դասական

Վրաստանում միկրոավտոբուսը վայր է ընկել ժայռից․ վթարի զոհ է դարձել 17 ուղևոր․ «Ալիք մեդիա»

Վրաստանի բարձրլեռնային Շաթիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական

Սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է․ Ադրբեջանի՝ դիվերսիայի մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3167962116573260 Նշենք, որ ինչպես

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031