Լրահոս
Օրվա լրահոսը

Դաստակերտի բնակչուհու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Օգոստոս 24,2020 11:57

Օգոստոսի 24-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։

Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացու ազգականները։
Ժամը 20:21-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31