Օրվա լրահոսը
Գյուղացին արկածախնդրության օբյեկտ չէ
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի անդրանիկ հեռուստատեսային հարցազրույցում, ի թիվս այլ խնդրահարույց դատողությունների, ազդարարվեց նաև «նոր ագրարային քաղաքականության» մասին, որի բանաձևն է լինելու «գյուղերում ոչ գյուղական աշխատատեղերի ստեղծումը, գյուղացիների մեծ մասին գյուղատնտեսական աշխատանքներից ազատելը, գյուղացիների հողակտորները մեծ հողատերերին վաճառելը․․․»։ Իմաստունները դասեր են քաղում այլոց սխալներից, բայց անգամ իմաստակները պարտավոր են դասեր քաղել սեփական սխալներից։
Գյումրիում ավելացավ հացադուլավորների թիվը․ «Նիկոլն իր թրաշամանուկների հետ պիտի հեռանա»
Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց երեկվանից հացադուլ հայտարարած Գյումրու 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական Հովհաննես Պետրոսյանին քիչ առաջ միացավ Տիգրան Չամաքյանը։ Նա արցախյան երեք պատերազմների մասնակից է, ռազմաճակատից վերադարձել է ընդամենը երեք օր առաջ, մասնագիտությամբ մանկավարժ է, նախկինում զբաղեցրել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։ Aravot.am-ի հետ զրույցում ազատամարտիկը պարզաբանեց, որ իր պահանջը
Չկրակված հրթիռներ №8․ «Իսկանդերի» թիրախները. Վերանորոգման բազաներ. Razm.info
«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․ Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես
«Դատարանի դահլիճում Նարեկ Սարգսյանը պատասխանել է՝ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ». պաշտպան
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի դատական գործը կքննվի արագացված կարգով:
Վաղարշակ Հարությունյանն Արցախում է
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին
«Մենք պայքարը շարունակելու ենք այնքան, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա». ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույցը շարունակում են կառավարության շենքի մոտ
Երիտասարդները պնդում են՝ պայքարը շարունակելու են բոլոր հնարավոր մեթոդներով
Սյունիքի մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում
Սյունիքի մարզպետատարանը պարզաբանում է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ Քանի որ այս օրերին անընդհատ նույնաբովանդակ հարցերով դիմում եք Սյունիքի մարզպետարան, հարկ ենք համարում տարածված տարբեր տեղեկությունների վերաբերյալ տալ հետեւյալ պարզաբանումները․ Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ
Ներքին կարգով հրահանգել են դադարեցնե՞լ արցախցի զինվորների պետպատվերը. բուժհիմնարկները պնդում են՝ նման հրահանգ չեն ստացել
Ըստ որոշ տեղեկությունների, սկզբնական շրջանում որոշ հիվանդանոցներ զինվորներին չեն ապահովել անհրաժեշտ պարագաներով
Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով. Ermenihaber.am
Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։ Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման վերաբերյալ։ Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքները։ Ֆրանսիացի պետական գործչի կողմից
Կապանի քաղաքապետարանը հերքում է պատգամավորին
Սյունիքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կարեն Համբարձումյանը երեքշաբթի պատասխանելով լրագրողների հարցին, մասնավորապես նշել էր, որ «մեր զորքերը եւ ադրբեջանական, խաղաղապահ զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է: Հասել էին Կապան համայնքի տակը, ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում»։ Կապանի քաղաքապետարանը օրվա վերջում իր ֆեսյսբուքյան էջում հերքել է պատգամավորի հայտարարությունը։ «Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիան: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը: Ակցիայի ավարտին 10 շահողների ավանդների տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի՝ սահմանվելով 20%: Ավանդը ձևակերպվում է տարեկան 10% տոկոսադրույքով՝ տոկոսագումարները ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով: Ավանդի գումարի
Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից
Բաքուն ռազմագերիների փոխանակումը հնարավոր է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով
Ռազմագերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի՝ Ռազմագերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրությունը: «Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է բոլոր պատանդների և գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար Կարմիր Խաչի
Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին բերման ենթարկեցին․ ցուցարարները փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը (Ֆոտոշարք)
Բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարության շենք
Պեսկովը չի մեկնաբանել Ալիևի այն հայտարարությունը, թե Պուտինը հավանություն է տվել դեպի Նախիջևան միջանցք բացելուն
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծմանը: Փոխարենը, Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջնորդները քննարկել են տրանսպորտային հաղորդակցության թեման: «Կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության,- ասել է Պեսկովը:-
Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի». ՀՀ-ում Իրանի դեսպան
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան ԻԻՀ դեսպանին
Դավիթ Իշխանյանը` ԱԺ նախագահ, Վիտալի Բալասանյանը` ԱԱԽ քարտուղար. կձեւավորվի՞ Արցախում ազգային համաձայնության իշխանություն
Արայիկ Հարությունյանը պատրաստ է «Ազգային վերածնունդի» հետ «կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը», իսկ իր հետ պատրա՞ստ են
Մեկ օրում ԼՂ է վերադարձել 846 փախստական. ՌԴ ՊՆ
Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 փախստական, ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել 26 հազար բնակիչ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենիկովը: Կոնաշենիկովը նաև անդրադարձել է Թուրքիայի հետ կնքված Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգի վերահսկման կենտրոնի ստեղծման մասին պայմանագրին: «Նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի հիման վրա ՌԴ պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության
Ռազմական ոստիկանությունը ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ է հայտնաբերել
Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:
Արշակ Զաքարյան. «Առաջարկում եմ ինձ դավաճան ասողներին ու այս դավաճաններին դնեն մի խցում»
Պատասխան պիտի տան այդ ՊՈԱԿ-ները, տաքուկ սենյակներում 30 արծաթով հանձնարարություն կատարողները: Տեսեք, հիմա առնետավազք է սկսվել: Նավից փախչողները եթե կարծում են, որ լողալով կարող են բարձրանալ մեկ ուրիշ նավ, ինչպես ՀՀՇ-ից դարձան հանրապետական, հետո՝ իմքայլական, այդպես չի լինելու: Նմաններին հասարակությունը հանդուրժել է, դրա համար էլ մեր ճակատագիրն այսպես ողբերգական էջեր ավելի շատ է ունեցել:
Հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր կարող ուժերը. Արայիկ Հարությունյան
Ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է
«Ասել էր՝ մինչեւ հրամանատար լինելս` լավ տանկիստ եմ եղել, երեխեքին մենակ թողնե՞նք». զոհված մայորի կինը` ամուսնու մասին
Ձեռքով զինվորին հասկացրել էր` կիսավառ տանկը քշի,զինվորը փրկվել էր, ինքը մնացել` ձորում
Հնչում են կոչեր հրաժարվելու հանքարդյունաբերությունից, ինչը նպատակ ունի ձախողելու Հայաստանում տնտեսական որևէ առաջընթաց. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն
Սոտքի հանքավայրի շուրջ ստեղծված մտահոգիչ իրադարձությունները շահարկելով` փորձ է արվում նսեմացնել հանքի նշանակությունն այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի մասին է:
«Ֆրանսիան առաջինն ամրագրեց, որ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի կազմում»
Ֆրանսիայի սենատն օրերս քննարկեց եւ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: Բանաձեւից ակնկալվող հնարավոր արդյունքների մասին «Առավոտ»-ը զրուցել է սահմանադրական եւ միջազգային իրավունքի փորձագետ Արտաշես Խալաթյանի հետ: – Պարոն Խալաթյան, իրավաքաղաքական տեսանկյունից ի՞նչ նշանակություն կունենա այս փաստը, եւ որքանո՞վ են հիմնավոր ակնկալիքները, որ Արցախի անկախության
«Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի
Զրուցում ենք, մեկն ասում է՝ գիտեք Արցախի բոլոր հուշարձանները համարակալված են, նկարներն էլ կան, որ հանկարծ տեղն էլ ոչնչացնեն, մենք նկարներն ունենք։ Ծիծաղելի է, ես էլ օրինակ բերեցի, ասացի՝ մեկի ճամպրուկը գողանում են, բանալին իր մոտ է, ասում է՝ ջհանդամ չէ, բանալին մոտս է, հիմա դարձավ մերը, նկարներն ունենք, ջհանդամ չեն ոչնչացնում։
Անի Սամսոնյանը ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երրորդ հանձնաժողովի նախագահողին
Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
Սամվել Ֆարմանյան. «Վարչապետի սենյակում նստելն ու կառավարական կեցավայրում ապրելը իշխանություն լինել չէ, Փաշինյանին ժողովուրդն իր մտքից արդեն դուրս է գրել»
Ազգային ժողովի իմքայլական շատ պատգամավորների օրվա պարտքն է` ճիշտ հաշվարկված գործողություններով, սահմանադրական ու անցնցում եղանակով ի կատար ածել ժողովրդի արդեն իսկ կայացրած վճիռը և Փաշինյանի փաստացի «դուրս գրումը» ձևակերպել, ինչպես ասում են, նաև թուղթ ու գրիչով:
Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանցիների ազատ ելումուտը պետք է բացառել
Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ Բերձոր քաղաքի շրջանցում հնարավորություն կտա, Բերձորը առնել ադրբեջանական վերահսկողության տակ
Ալյուրի և հավկիթի թանկացումը ձեռքբերման գների բարձրացմամբ է պայմանավորված. ՏՄՊՊՀ
Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։


















































