Լրահոս
Օրվա լրահոսը

Սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է․ Ադրբեջանի՝ դիվերսիայի մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ խոսնակ

Օգոստոս 23,2020 22:42

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ:

Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային…

Gepostet von Shushan Stepanyan am Sonntag, 23. August 2020

Նշենք, որ ինչպես հայտնում է «ՌԱԶՄինֆո»-ն,  քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե իբր Գորանբոյի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը դիվերսիոն հարձակման փորձ են իրականացրել, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կողմից գերեվարվել է դիվերսիոն խմբի հրամանատար ավագ լեյտենանտ Գուրգին (այդպես է նշված հայտարարության մեջ) Ալբերյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31