Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը, որը միտված կլինի ապագա առնվազն 100-ամյակի կտրվածքով հայկական երկու պետությունների հզորացմանն ու մեկ պետության մեջ միավորմանը. «Ազգային օրակարգ»

Օգոստոս 24,2020 10:10

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակին

30 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որը դարձավ մեր նորանկախ պետության առաջին հիմնադիր և իրավարար փաստաթուղթը՝ ամփոփելով իր մեջ պետականաստեղծման հիմնական սկզբունքներն ու արժեքները։

Հայաստանի հանրապետության անկախության հռչակագիրը բացառիկ փաստաթուղթ է՝ թե՛ իր բովանդակությամբ և թե այն հանգամանքով, որ այն ձևավորվել էր իրական համաժողովրդական կոնսեսուսի արդյունքում, և հիմք դարձել մեր անկախ պետության վերականգման համար։ Թեև հռչակագրում նախանշված ոչ բոլոր նպատակներն են դեռևս իրականություն դարձել, սակայն միևնույն ժամանակ կարելի է փաստել, որ այն իր հիմնական դերը որպես անկախ Հայաստանի հանրապետության ստեղծման հիմնադիր փաստաթուղթ, արդեն իսկ կատարել է։

Այժմ արդեն ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը, որն իր հիմքում ունենալով նաև Հայաստանի հանրապետության անկախության հռչակագիրը, կարտահայտի առավել լայն համազգային կոնսեսուսը և միտված կլինի ապագա առնվազն 100-ամյակի կտրվածքով հայկական երկու պետությունների հզորացմանն ու մեկ պետության մեջ միավորմանը, Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների հաղթահարմանը, և հեռանկարում նաև հայկական քաղաքակրթության երբեմնի հզորության և փառքի վերականգման հիմնական ուղիների նախանշմանը։

Շնորհավո՜ր Հայաստանի հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը, փա՛ռք ազատ և անկախ Հայաստանի հանրապետությանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31