Օրվա լրահոսը
Տավուշի գյուղերից մեկում պապը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են. Գևորգ Դերձյան
Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք
Սերժ Սարգսյանը բացահայտեց, որ մինչեւ «ապրիլյան»-ը ՀՀ-ն ՌԴ-ից ստացել է 50 000տ. ռազմատեխնիկական օժանդակություն, որի համար չի վճարել
«Որեւէ մեկը չունի «Իսկանդեր», բացի ՀՀ-ից. սա դաշնակցի վերաբերմունք չէ՞». Սերժ Սարգսյանը Փաշինյանի ասածը քաղաքական տգիտություն է որակում
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ՀՀ կառավարությունը տնտեսության վերականգնման միջոցառումների փաթեթ է մշակում, որի իրականացման գործում մեծապես կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը
Մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:
Ներկայացնելով իրենց մտահոգությունները կրթական ծրագրերի չափորոշիչների վերաբերյալ՝ մտավորականներն ընդգծել են կրթության, ազգային նկարագրի և ազգային արժեքների կարևորությունը
Կա մեկ այլ գործոն, որն ինձ անհանգստացնում է և կապված է ձևացնելու հետ, երբ ձևացնում ենք, թե ինչ-որ բան ունենք։ Կարող եմ պարզ օրինակ բերել՝ ձևացնում ենք, թե մենք մեր երկրում ունենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Տաղանդավոր երիտասարդներ, նախկին Խորհրդային Միությունից դեռևս մնացած մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների ոլորտում ավանդույթներ, մարդիկ ունենալը մի բան է, կայացած ոլորտ՝ մեկ այլ։ Այսօր ասել, որ մենք ունենք զարգացած ՏՏ ոլորտ, ձևացնել է։
Թեև չի կատարվել որևէ «օրենքի» խախտում, սակայն ինքս պատրաստակամ եմ 10,000 դրամով համալրել տուգանքի ֆոնդը. Ամրամ Մակինյան
Անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:
Հորաքո՞ւյրը, թե՞ պապն է դաժան ծեծի ենթարկել 4 եւ 6-ամյա երեխաներին
Երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, վնասվածքը գլխի շրջանում է, պետք է վիրահատվի
«Իրոք ամոթ է… դրանք կեղծ լուրեր են». Սերժ Սարգսյան
Դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է, նման լուրերը լայն տարածում չունեն
Մինսկում ևս մեկ ցուցարար է զոհվել գլխի հատվածում հրազենային վնասվածքից
Ականատես վկաները հարազատներին հայտնել են, որ Շուտովի վրա կրակել են, ըստ ամենայնի շենքի տանիքից, երբ նա ուղղակի քայլել է:
Առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները, յուրովի մեկնաբանելով օրենքն ու լրագրողների իրավունքները, չարաշահում են իրենց լիազորությունները և միջամտում ԶԼՄ-ների գործունեությանը. հայտարարություն
Պահանջում ենք ոստիկանությունից՝ բացահայտել օգոստոսի 18-ին ԱԺ այգու մուտքի մոտ լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց
Քրիստոնյաների միակ գերեզմանոցը Թուրքիայում կանաչապատ գոտու են ցանկանում վերածել. Ermenihaber
Այդ առթիվ բողոք են ներկայացրել, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել։
9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ. Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան
Մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է կալանք:
Արցախի նախագահն անհասկանալի և անընդունելի է համարել այն գործիչների վարքագիծը, որոնք Ազգային ժողովի նիստերին մասնակցում են առանց դիմակի, իսկ նախընտրական շրջանում պահանջում էին հետաձգել ընտրությունները
ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի զեկույցի համաձայն՝ Պաշտպանության բանակում տիրող համավարակային իրավիճակը կայուն է և կառավարելի․ կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։
«Կրեմլն ուզում է, որ Լուկաշենկոն մնա, բայց մնա լեգիտիմության թույլ կարգավիճակով». Բորիս Նավասարդյան
«Կրեմլն ուզում է, որ Լուկաշենկոն մնա, բայց մնա լեգիտիմության թույլ կարգավիճակով». Բորիս Նավասարդյան
Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ. Նիկոլ Փաշինյան
Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք
Իրավական ինչ հիմքով է պահանջվում հավաքագրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ դպրոցների մանկավարժների վերաբերյալ. Անի Սամսոնյան
Առկա է տեղեկատվություն, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանը իջեցվել է հանձնարարություն, հավաքագրելու տեղեկություններ 70-ից ցածր տարիքային խմբում գտնվող մանկավարժների վերաբերյալ, որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին:
ՀՀ տարածքում տարբեր վայրերում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկվել է ավելի քան 30 արջ:
Հայկական հեղափոխության մոդելը կարող է օրինակ ծառայել Բելառուսի համար. Կարլ Բիլդտ
Շվեդ գործիչն առաջարկում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցածի հետ, երբ բողոքի զանգվածային ցույցերը հանգեցրեցին երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ու երկրում ժողովրդավարական նոր դարաշրջան բացվեց:
200-ից ավելի սպասարկված պացիենտներից 174-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը. հանրապետության միակ կենտրոնն է, որի վրա դրվել է COVID-19-ով հղիների սպասարկումը
Հանրապետական ինստիտուտի COVID-19 բաժանմունքում մեր այցելության պահին ամեն ինչ հանգիստ ու խաղաղ էր։ Միջանցքներում շրջում էին հղի կանայք, իսկ հերթապահ անձնակազմը շտապելով պատասխանում էր մեր հարցերին ու դժվարությամբ տեղի տալիս իրենց լուսանկարելու մեր խնդրանքին՝ մտքում պատրաստվելով ժամեր անց սպասվող հերթական ծնունդն ընդունելուն։
«Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ և օրակարգային խնդիր դարձնել Արցախի վերաբնակեցման ծրագիրը
«Մեր գործող իշխանությունների ոչ ճիշտ, իսկ ավելի հստակ՝ ապաշնորհ բանակցային գործընթացի կամ դրա բացակայության արդյունքում Ադրբեջանի կողմից ի հայտ է եկել մի կեղծ եզրույթ՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», և այդ տեսանկյունից վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է»,-ասել է Վանեցյանը
«Փաստեր ունենք, որ թուրք եւ իսրայելցի մասնագետներն ապրիլյանի ժամանակ Ադրբեջանում էին». Սերժ Սարգսյան
Դժվարանում եմ ասել՝ թուրք զինվորականները մասնակցե՞լ են ապրիլյանի օպերացիայի նախապատրաստմանը
«Քվեատուփն ուներ բացվածք. ձեռքդ ամբողջությամբ կարող էիր մտցնել»
Հուլիսի 31-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովում ի թիվս կարեւոր ընտրությունների՝ տեղի ունեցավ նաեւ դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձեւավորումը: Մասնավորապես, ուսումնական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր թեկնածուի կարգավիճակում «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից առաջադրվել էր սահմանադրագետ, իրավաբան Արտաշես Խալաթյանը: Այդ հանձնաժողովը կազմված է 5 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամներից ու օժտված է դատավորների թեկնածուների ուսումնառության կազմակերպման, առաջադիմության
«Նա խոստովանել է, որ դա վրիպում էր». Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանի՝ տանկերի համար դիզվառելիք չլինելու հայտարարության մասին
Երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ գուցե նման խնդիր եղել է, հետո ստուգմամբ պարզվել է, որ նման խնդիր չի եղել
Բժշկական գիտությունների դոկտոր. «Ո՞նց են պատկերացնում՝ առաջին դասարանի երեխան 4 ժամ նստի դիմակով»
3-4 ժամ հետո դիմակի տակ 3 անգամ ավելի պակաս թթվածին ես շնչում, եւ քո արտադրած ածխաթթու գազը 70 %-ով ավելանում է:
«Սխալ թիվ է». Սերժ Սարգսյանը՝ ապրիլյանում 20 դիրք կորցնելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
Սխալը պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովը գուցե իր ամբողջական աշխատանքը չի ավարտել
Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում
Թուրք գիտնականներից պրոֆեսոր Լոքման Ասլանը նշել է, որ ճայերի անկումը նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ սատկած կենդանիներին չհավաքելն ու մաքրման աշխատանքներ չկատարելը, որն էլ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ, և նրանք այդ ամենը կապում են համաճարակային իրավիճակի ու այլ պատճառների հետ։
Արթուր Վանեցյան. Սահմաններն անառիկ են հենց այն մարդկանց շնորհիվ, ովքեր պետական շահը համարում են գերագույն արժեք
Արցախի հոգևոր առաջնորդը վստահեցրեց, որ հայկական կողմի հաղթանակներն անդիմադրելի են, քանի որ Արցախում հայրենիքի պաշտպանության խնդրի շուրջ ձեւավորվել են միասնական եւ անհողդողդ համոզմունքներ։
Վարուժան Ավետիսյան․ «Ապստամբությունը ուղիղ ժողովրդավարության զինված դրսևորում է»
Վարուժան Ավետիսյանը պնդեց, որ Սմբատ Բարսեղյանը որևէ հանցագործություն չի կատարել
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Գեղամասար համայնքին հորդորում է չխաղարկել բնապահպանական թեմաները անձնական կամ այլ նպատակներով
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարում է, որ համայնքի բնակիչների կողմից ընկերության դեմ առաջադրվող բնապահպանական մեղադրանքները անհիմն են, և որ Սոթքի հանքի շրջակայքում շրջակա միջավայրի վիճակը մշտապես վերահսկվում է մասնագիտացված հաստատությունների կողմից, գտնվելով իրավասու պետական և տեսչական մարմինների վերահսկողության ներքո։
«Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է». Սերժ Սարգսյան
Իմ կանխատեսումների մեջ են մտնում որպես այդ փակուղու վատ հետեւանքներից նաեւ տավուշյան իրադարձությունները


















































