Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ աջակցելու ադրբեջանական գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցում

Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

Զինծառայողների ծնողներ․ «Ցուցում է տրված, որ մեր երեխաները վերադառնում են միայն արձակուրդով առայժմ»

Ծնողները վաղը հանդիպում են ունենալու պաշտպանության նախարարությունում, որտեղ կոնկրետ գրաֆիկ են ներկայացնելու

Գործող օրենսդրության պայմաններում հավաքների արգելքի մասով կիրառելի են ոչ թե ռազմական դրության, այլ կարանտինի ռեժիմից բխող կարգավորումները. ՀՔԱՎ

Հավաքաների ազատության սահմանափակման դեպքում կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմները կարգավորող իրավական ակտերում առկա է հակասություն:

«ԶԼՄ-ները սկանդալ սարքեցին. լուսանկարներից մեկը զոհված զինվորինն էր». Արմեն Գրիգորյան

Չհասկացա, թե սկանդալն ինչումն է, բայց փորձեցին սկանդալ սարքել, շատ ծիծաղելի բան էր

Պետք է ամփոփենք նախորդ շրջանի բացթողումները և հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Քննարկում է ծավալվել պատերազմից հետո ձևավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների և հետագա անելիքների շուրջ:

«Աշխատել եմ ստախոսի մոտ, ինչի համար հայցում եմ բոլորի ներողամտությունը…իմ մեղքը քավելու եմ մինչեւ վերջ, անգամ իմ կյանքի գնով». Նաիրա Զոհրաբյան

Իմանալով, թե ինչպիսի անձնավորություն է գալու իշխանության՝ ես չեմ ասի, թե վախեցա, չէ՛, ես վախեցող տեսակ չեմ, միգուցե ես խնայեցի իմ երեխայի էմոցիաները, որ չբերեն իմ երեխայի մոտ, տան դիմաց եւս դագաղներ դնեն: Բայց հիմնական մոտիվը լռելու եղել է այն, որ ես տեսա, որ ժողովուրդը սատարում է իրեն:

Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին

Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականներ իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն

«Հոդվածներ գրելու, արդարանալու փոխարեն՝ գործ արեք». Մարուքյանը Զեյնալյանի հետ առաջարկում են գերիների հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծել՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ

Հոդվածներ գրելու ժամանա՞կն է, պարզ է, որ փողը կա, ամեն ինչն էլ կա, դժվա՞ր է դա անել: Դա՞ էլ ընդդիմությունը գնա, անի: Մարդիկ գրում են՝ վարչապետից եք պահանջում մենակ, դուք արեք: Մինչեւ ժողովուրդը չսովորի՝ ումից ինչ պահանջի, սա պետություն չի դառնա:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Տարածքները կիլոմետր առ կիլոմետր վերադարձնելը շատ հստակ է, բայց գերիների վերադարձի հարցը՝ անորոշ». Արտակ Հերիքյան

Դա որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ամեն օր համոզվում ենք, որ այս իշխանության գործողությունները տրամաբանության մեջ հասկանալ փորձելը անիմաստ զբաղմունք է

«Պատերազմից գուցե հնարավոր է խուսափել, բայց պակաս կարևոր չէ վստահ լինել, որ տնտեսապես կարող եք ձեզ թույլ տալ պատերազմել». Ջոն Հարքեր

Սա չի նշանակում, որ անհրաժեշտ է մի կողմ դնել բնապահպանական կամ այլ հարցերն ու մտահոգությունները։ Իմ կարծիքով դրանք նույնիսկ կարող են դրական դերակատարում ունենալ Ամուլսարի հնարավորինս արագ վերագործարկման հարցում։

Ըստ ԱԻՆ-ի` հեղուկ գազի գլանատակառը գրանցված չէր արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում

Կարո Հարությունյանը փոստային առաքմամբ ստացել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետի 2018 թվականի մարտի 22-ի թիվ 020 որոշումը, որով նրա նկատմամբ նշանակվել է 1.000.000 դրամի չափով տուգանք: Ըստ այդ որոշման, ինչպես նաեւ 2018 թվականի մարտի 1-ին կազմված թիվ 051 արձանագրության համաձայն` անհատ ձեռնարկատեր Կ. Հարությունյանի կողմից Գեղարքունիքի մարզի

«Այդ մարդն արդեն սկսել է «Իմ մեղքը» մեմուարների շարքի հրապարակումը, զավեշտ է, անհարմար է». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը պատմեց, թե ինչ է տեսել Սոթքում. «Ես ինքս, երբ գնացի Սոթք, ադրբեջանցի զինվորը ինձանից կանգնած էր 1.5 մետր հեռավորության վրա, այսինքն, ինքը Ադրբեջանի սահմանը բերեց եւ մտցրեց Հայաստան»:

ՔՊ խոսնակ. Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ

Ափսոս, որ չկարողացավ իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելը ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ։

«Հարցնում եմ կառավարությանը՝ ի՞նչ է արված, ե՞րբ կգա մեր առաջին զինվորը տուն». Հրանտ Թոխատյան

Վաղը կդիմենք նաեւ ԱՄՆ դեսպանատուն, հետո՝ կառավարություն: Հայաստանում գործող այլ միջազգային կառույցներին էլ ենք նամակներ հղելու

Կատալունիայի Սաբադեյ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին

Կատալունիայի Սաբադեյ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և իր համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին: Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

«Հարկավոր է արագ առերեսվել իրականությանը, չէ՞ որ սա հաստատ վերջին պատերազմը չէ»

Մեզ մի հասցրեք մեր գլխին ինքներս մեր ձեռքերով խփելու պահին։ Մեր զինվորը չի պարտվել, նա հաղթել է։ Պարտվել է մեր տնտեսությունը, մեր զգոնությունը, նույնիսկ մեր թիկունքը, բայց ոչ մեր զինվորը, որը մեզ պարտադրված պատերազմում արեց իրենից կախվածը: Հանուն մեզ եւ մեր երեխաների։ Փառք ու պատիվ մեր զինվորին, հավերժ հիշատակ նահատակվածներին, խոնհարումս նրանց եւ մեր բոլոր

Փաշինյանը դինամիկ աղետ է։ Նա որևէ հաջորդ օր իր՝ նախորդ օրվա սխալը չի հասկանում. Վահե Հովհաննիսյան

Հրապարակում պետք է լինի երկրի սերուցքը, կրթված շերտը, գիտակից քաղաքացին։ Դուրս գանք հրապարակ՝ մենք, մեր ընտանիքներով, մեր երեխաների ձեռքը բռնած։

«71 տարեկան եմ. մի անգամ տեսե՞լ եք, որ ես քաղաքականության մեջ լինեմ». Աշոտ Ղազարյան

Իշխանությունը շատ բան ունի անելու, լռում են: Գոնե մենք ինչ-որ բան անենք

ԱԻՆ-ում անցյալ շաբաթ գրանցվել է 327 դեպք, մահվան 9  դեպք է արձանագրվել

Արձանագրվել է թունավորման չորս դեպք:

«Վարչապետը պետք է հրաժարական տա, կանգնի հրապարակում հավաքվածների կողքին, բարձրաձայնի սխալների մասին»

Հարցազրույց բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցի հետ: – Պարոն Քումունց, երկրում ստեղծված իրավիճակն առաջնային ինչ հարցեր է թույլ տալիս բարձրաձայնել, թերեւս ամենակարեւորը երկրի անվտանգության հարցն է։ – Պատերազմներից հետո, բնականաբար, առաջանում են բազմաթիվ խնդիրներ. եթե հաղթող պետությունը ապագայի ծրագրեր է մշակում, ապա պարտվող երկիրը, որպես կանոն, տարված է լինում վերականգնումներով: Մեր երկիրն առանց այդ էլ

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան

Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի:

Միքայել Մինասյան. Պահանջե՛ք, որ հենց այսօր Նիկոլը հայտարարի՝ հայկական զորքերի դուրսբերումը դադարեցվում է, մինչև բոլոր գերիները չվերադառնան տուն

Հարցի լուծման մեխանիզմը միայն Նիկոլի ձեռքում է։ Բայց նրա փոխարեն այդ գործը ցանկանում եք, որ անեն արտասահմանցի դիվանագետները։ Սա առո՞ղջ մոտեցում է։

Մանրուք չէ

Հասկանալի է, որ մեր երկրում անսահման բարդ իրավիճակ է, որում տեղ ունի նաեւ պատուհասած համաճարակը: Որպես հիվանդի հետ շփված անձ, ինքս էլ անցա անհրաժեշտ ստուգումները, ինչի արդյունքում պարզեցի, որ բժիշկը որքան էլ ուշադիր ու հոգատար լինի, սակայն դա բավարար չէ, եթե պոլիկլինիկայում փչացած ռենտգեն սարքի վերանորոգման համար նախարարությունը ժամանակին չտրամադրի անհրաժեշտ գումարը: Խնդիրը հետեւյալն է՝

Հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք. ճանաչենք մեր հերոսներին

Ճանաչենք մեր հերոսներին Նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավ-արևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ: Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ կամազ էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ

Արցախը անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո. մեզ հարիր և թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման փորձերը. Արտակ Բեգլարյան

Մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլացիաներին և ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին:

Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն

Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

«Մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում»

Զոհված տանկիստը այսպես էր հանգստացրել պայթյունի ձայներ լսող մորը 2001թ. հունիսի 4-ին Հարությունյանների ընտանիքում ծնված, հետագայում 3 քույրերի կողմից փայփայված հրազդանցի Եփրեմը հետո պիտի բանակ զորակոչվեր, որպես տանկիստ` մասնակցեր հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին, աչքի ընկներ քաջագործություններով ու հետո անմահանար: Նրա քույրը՝ Արփինե Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ Եփրեմը տան կրտսեր զավակն էր,

Պատերազմի ընթացքում վտանգելով իրեն՝ հերոսաբար փրկել էր մի քանի տասնյակ զինվորների. մերօրյա հերոսները. Վահե Մելիքսեթյան

ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Սամվելի Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031