Օրվա լրահոսը

«Համը հանում ես ապե′ր, խելոք մնա′, որովհետև էդ սքրինշոթը որ դնենք, դու էլ էս երկրից կգնաս, երբ Նիկոլը դուրս եկավ գործից». Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյային

Ռուբեն Մխիթարյանը քաղաքացիներին հորդորեց ուշադիր լինել. ամեն օր ժամը 20:00-ին կտեղեկացվի հաջորդ օրվա անելիքների մասին:

«Ամեն ինչ անում ենք մարդկանց համար և, կարծում եմ, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնվի». երիտասարդ բարերար

Պատերազմի սկզբից արցախահայությանն օգնության ձեռք է մեկնել բարեգործ երիտասարդ Հովիկ Հունանյանը: Բավականին զրույցներ պտտվեցին, որ ինչու այդ ամենը չի բարձրաձայնվում և համացանցում չկա: Ինչպես տեղեկացանք՝ Հունանյանը չի ցանկացել և չի ցանկանում բարձրաձայնել այդ ամենի մասին, բայց նրա կողմից օգնություն ստացած մարդիկ բազում երախտիքի խոսքեր են հնչեցնում, երբ հարցնում ենք կատարված գործերի մասին: Մենք ավելի ուշ

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՀՀ ՄԻՊ

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։ Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ

«Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասում է․ «Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։ Սա հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն է: Նիկոլը այն մերժել է։ Այս փաստաթղթում

Վաղարշակ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը նշել են պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության

«Ես դիմել եմ միջազգային բոլոր կազմակերպություններին, որպեսզի Ադրբեջանը հայ ռազմագերիներին չքայլեցնի իրենց հաղթանակի շքերթում». Էդմոն Մարուքյան

Եթե ինքը տեր է կանգնում, որ մենք ամսի 1-ին դուրս գանք Լաչինից, ապա պետք է նաեւ տեր կանգնի, որ մեր գերիներին մեզ տան»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Իր ունեցած վստահության պաշարով օժտված իշխանավորը պետք է քաջություն ու խոհեմություն դրսեւորեր՝ թեկուզ քննադատվելու գնով, թեկուզ թիրախավորվելու գնով գնար խնդրի լուծման. Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նիկոլ Փաշինյանն իր էջում նոր գրառում է արել։ Գրառումից պարզ է դառնում, որ նա 2․5 տարի Ղարաբաղի խնդրի լուծմանը ձեռնամուխ չի եղել, քայլ չի արել՝ քաջության, համարձակության (ինքը սրան «դուխ» է ասում) բացակայության պատճառով։ Ասում է՝ եթե ասեի՝ պետք է զիջումների գնանք, կասեին «Նիկոլ-դավաճան»։ Ասում է՝ պատրաստվել

Չէի՞ր ցանկանում հանձնել՝ տղամարդավարի կանգնեիր քո խոստացած հրապարակում, այսօրվա գրածդ ստատուսը պատմեիր մարդկանց․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նիկո՛լ, դու հասկանո՞ւմ ես, որքան ես ոտնատակ տվել այս երկիրը։ Էլ ո՞նց չասեմ, որ հատուկ ես արել ու անում։ Էլ ո՞նց չասեմ, որ պետության շահերի դեմ գործողություններդ դավաճանությունից չի տարբերվում։ Պատկերացնո՞ւմ ես, այսօր երկրիդ մտավորականությունը երթով գնում է Ռուսաստանի դեսպանություն՝ մեր

Գիտակցո՞ւմ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները

Սպասենք մի նոր հոդվածի, թե ինչ էլ լիներ, ամեն դեպքում, ծնողները բողոքելու էին ու հետևաբար ինքը մեղք չունի. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն` պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկած լիներ անտառներում գիշերող զորքի համար նմանատիպ ժամանակավոր պայմաններ ստեղծած լիներ մինչև հիմնական զորանոցների կառուցումը: Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա

Դաշնակցության ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՌԴ պետդումայի խմբակցությունների հետ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Դաշնակցության ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՌԴ պետդումայի խմբակցությունների, մասնավորապես, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հանձնաժողովի փոխնախագահ Զատուլինի հետ ու հայ համայնքում գործող մի շարք կազմակերպությունների, հետ այդ թվում՝ ուսանողական ու երիտասարդական հասարակական կառույցների։ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնացել». Վ.Պուտին

Շուրջ երեսուն տարի արցախյան պատերազմի մեջ ենք, բայց ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ այս պատերազմի մեջ լինելով՝ այս պատերազմի վերջին մեկուկես ամիսների ընթացքում միայն ամբողջապես ու լիովին զգացինք և հասկացանք, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում պատերազմ կոչվածը: Ասածս հավասարապես վերաբերում է թե հայաստանցիներին, թե արցախցիներին: Չնայած խաղաղապահների առկայությանը, ինձ իրավունք եմ վերապահում ասել,

Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը՝ հղումներ արել գործընթացի տարբեր փուլերի իր պատկերացումների մասին։ Կարճ ասած, նշում է, որ իրավիճակի ավելի բարենպաստ տարբերակներ են եղել, բայց ինքն այս 2.5 տարվա ընթացքում ստիպված մերժել է՝ դավաճանի պիտակից զերծ

Արցախի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի․ InfoPort.am

«…Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ

Ինչը հանգեցրեց բանակցային գործընթացի տապալմանը և ի սկզբանե կապիտուլյացիոն պատերազմին. փորձագետի գնահատական

«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ինչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմ։ 1. Հայտնի տեխնոլոգիաների կիրառմամբ զավթել իշխանությունը։ 2. Ի սկզբանե նսեմացնել Արցախյան ազատամարտի կարևորությունը՝ այն ստորադասելով «հեղափոխությանը» (օրինակ՝ Սասուն Միքայելյան)։ 3. Հայտարարել, որ առանց Արցախի մասնակցության բանակցություններ չեն լինի, սակայն միանգամից սկսել ուղիղ բանակցել

Տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1-ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք, գրանցվել մահվան 24 դեպք․ ԱՆ

Նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24724 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 509029 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 885 առողջացած և 21 մահվան դեպք:

Նիկոլ Փաշինյան. Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր

Հիմա շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին:

Շուրջ 24000 մարդ վերադարձել է Ղարաբաղ

Նրանց ավտոբուսների շարասյունները ուղեկցվել են ՌԴ խաղաղապահ ուժերի եւ ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից

Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար․ Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ։

ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղ են ժամանել 60-ից ավելի ռազմական բժիշկներ

Արցախում տեղակայված են ՌԴ կենտրոնական ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի առանձնացված 15 հատուկ ստորաբաժանումները

Ահա ևս մեկ դրվագ կրթական գերակայությունների հանդեպ ապիկար կառավարության մոտեցումների վերաբերյալ․ 2018 թ.-ին ԵՊՀ-ում փակվեց «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ինչպես ասում են, քանի էսքան անկեղծացել ենք, մի բացահայտում էլ ես անեմ: 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտացումը)…. Իմ բոլոր դիմումները և հարցումները պատասխանատու կառույցներին և անձանց մնացին անարձագանք և անարդյունք: Իմ զարմանքն ու հիասթափությունը հատկապես մեծանում

Ներկայացնում եմ կատարված աշխատանքների մասին իմ հաշվետվությունը. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը 22 ամիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարգավիճակում ծառայելուց հետո, վարչապետի որոշմամբ, նոյեմբերի 20-ին ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Այդ կարճ ժամանակահատվածում ինձ համար պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և ջանքեր ուղղել նրա բարեկեցությանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը, իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ծառայությունների բարելավմանն

Արտյոմ Վարդանյան. «Թող պաշտոնյաները իրենց պարգեւավճարները տան՝ մեր գերիներին վերադարձնեն»

«Ամենաահավորն այն է, որ սխալները գնալով շատանում ու շատանում են, եւ երկիրը անդունդն է գնում: Մենք բոլորս դա չպետք է հանդուրժենք: Առաջնահերթ մեր գերիների, որոնք, փառք Աստծո, ողջ են, փրկելու հարցն է: Ամեն գնով, կարեւոր չէ, թե ինչ ճանապարհով: Եթե պետք լինի, ես կողմ եմ, որ գումար տանք՝ վերադարձնենք գերի ընկած մեր տղաներին: Միայն թե

Վաղը Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Սա միաբանության կոչ է: Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն: Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով: Մենք գիտակցում

Ռուստամ Գասպարյանի անունով 2 Մարտական խաչ շքանշան են դուրս գրել ու ծախել. Սերոբ Գասպարյան

«Ինչ հարցնում են, վարչապետն ասում է` հները թալանեցին։ Էդ հները ինձ էլ են թալանել»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը: Նա ուշագրավ տեղեկություն հայտնեց, թե ինչպես են առաջնագծում իրենց կյանքը զոհաբերող, կռվող տղերքի հաշվին ոմանք մեդալներ ստացել. «Հիմա դիմում եմ Վաղարշակ Հարությունյանին, թող բացի արխիվը` նայի, 93

Հորդորում ենք այս դժվարին և զգայուն ժամանակներում զերծ մնալ սուտ և հնարովի տեղեկատվություն տարածելուց. նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահն, ինչպես արդեն տեղեկացվել է, Մոսկվա է մեկնել մասնավոր այցով։ Ի սկզբանե նախատեսված չի եղել որևէ պաշտոնական հանդիպում, հետևաբար և՝ որևէ նման հանդիպման շուրջ որևէ պայմանավորվածություն չէր կարող քննարկվել։ Շարունակելով Սփյուռքի հայկական համայնքների հետ հանդիպումները՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և

Առողջ ու գեղեցիկ մաշկի «համեղ բաղադրատոմսերը»

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք մաշկի գեղեցկությանն ու առողջությանը՝ փորձելով առանձնացնել այն սննդանյութերը, որոնք շատ ավելի կարևոր նշանակություն ունեն մաշկի համար, քան տարատեսակ խնամքի միջոցները, որոնց մեծամասնությունը ազդում է մաշկի սոսկ արտաքին շերտի վրա։ «Այն, ինչ մենք ուտում ենք, արտացոլվում է մեր դեմքին» ձևակերպման իմաստն ամենևին էլ փոխաբերական չէ, քանի որ մեր մաշկի վիճակը

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել, որ վերջիններիս հետ հանդիպմանը ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031