Օրվա լրահոսը

«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն.  հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ

Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով: Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս.թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ* գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

Էդմոն Մարուքյան․ Բարձր ենք գնահատում Ֆրենկ Փալոունի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների ակտիվ և կարևոր քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարձր ենք գնահատում վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ պարոն Ֆրենկ Փալոունի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների ակտիվ և կարևոր քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում վերջերս Կոնգրեսում Արցախի Հանրապետությունում ականազերծման

Արմեն Սարգսյան․ Հայաստանը մեծապես կարևորում է Շվեյցարիայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ երկրի Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 1-ի կեսօրից հետո, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևան

«ՀՀ-ի տարածք Թուրքիայի կողմից ներխուժումը գրեթե բացառված է»

Ըստ թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի՝ Թուրքիան չի կարող ռիսկերը հաշվարկել այնպես, որ իրավիճակից շահած դուրս գա

Տնտեսության առյուծի բաժինը կենտրոնացած է Երևանում, ինչը ժողովրդագրական բացասական տենդենցներ է ծնում մարզերում․ Արա Գալոյան

Խոշոր հարկատուների ցանկը մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենատարբեր փաստեր կարող է արձանագրելը: Հայտնի է, որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 36.7 տոկոսը: Բայց հենց Երևանում է գրանցված 1000 խոշոր հարկատուների մոտ 84 տոկոսը: Նրանց ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է: Մայրաքաղաքից դուրս խոշոր հարկատուները վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկություններ են և հանքեր շահագործող ու հանքաքար վերամշակող կազմակերպություններ:

Պատասխանատվությունը չնետե՛լ ժողովրդի վրա

Պետական անվտանգության հարցերը որեւէ երկրում չեն դրվում ո՛չ հանրաքվեի, ո՛չ էլ հանրային քննարկման: Դրանք վճռվում եւ որոշումները կայացվում են պետության էլիտաների կոնսենսուսի միջոցով՝ Խորհրդարան, Անվտանգության խորհուրդ եւ այլն (նայած՝ ո՛ր երկրում դրա համար ի՛նչ կառույցներ են նախատեսված): Առավել եւս հանրային քննարկման ենթակա չեն պետական անվտանգության միջուկը հանդիսացող հոգեւոր անվտանգության հարցերը: Ցանկացած գիտության մարդ կվկայի, որ

Հայկուհի Հարությունյանը՝ Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպի մասին․ Որակյալ փաստեր չկան, որոնց հիման վրա կարելի է վարույթ հարուցել․ «Հրապարակ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երեկ աշխատակարգային քննարկում է տեղի ունեցել օրակարգային հարցերի շուրջ։ Այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը։ Մի քանի օր է՝ լրատվամիջոցները ողողված են պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկություններով եւ լուսանկարներով։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռեւս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում կքննեն, եւ, ինչպես

Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Թուրքիայի գործելաոճը ՌԴ-ՀՀ-ԻԻՀ բավականին արդյունավետ առանցք ձեւավորելու հնարավորություն է»

Այս օրերին ընթացող Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններն առնչվում են ոչ միայն երկու երկրների հարաբերություններին եւ Հայաստանին հասցեագրված ուղերձներին, այլեւ տարածաշրջանի այլ խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Իրանի շահերին, որոնց վերաբերյալ «Առավոտ»-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ: – Պարոն Վարդանյան, եթե փորձենք հերթական զորավարժությունների փաստին մի փոքր ավելի լայն դիտանկյունից նայել, ապա ձեր գնահատմամբ՝ դրանք

Շատ լուրջ ու անհապաղ միջոցառումներ պետք է իրականացվեն Սևանա լճի փրկության համար․ «Ժամանակ»

Սևանա լճի «կանաչելու» խնդիրը շարունակում է արդիական մնալ հանրային-փորձագիտական քննարկման դաշտում: Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ Սևանում կրկին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է արձանագրվել: Նախարարության տեղեկացմամբ՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսն են: Թեմայի վերաբերյալ «Առաջին

Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփեց քվեարկության արդյունքները․ ԲԴԽ

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Ժողովն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով Պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները: Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի

«Նախանձություն չկա իմ մեջ այնպես, ինչպես մարդը թռչունի թեւ չունի»

Հարցազրույց բուժման նպատակով Ֆրանսիայում բնակվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ – Այսօր, երբ մենք զրուցում ենք,  ֆրանսիացիները նշում են Բաստիլի գրավման օրը: Ինչպե՞ս են տոնում ֆրանսիացիներն իրենց ազգային տոները: – Ամեն շաբաթ երեկո, երբ հաջորդ օրը աշխատանքային չէ, կարծես տոն է: Ամեն գույնի ջահելները գինի են խմում, երգում են փողոցում, մետրոյում եւ այլուր: Պետական տոների օրերին

ՊԵԿ նախագահ. Մենք էս պահին դեռ կառավարության կողմից հաստատված ծրագրով սահմանված ցուցանիշներն ապահովելով՝ գնում ենք․ «Հրապարակ»

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արտաքուստ խաղաղ պաշտոնյա է, սակայն զուրկ՝ հեղափոխական դրայվից։ Մասնագիտությամբ իրավաբան է, Դավիթ Անանյանի տեղակալն է եղել, բայց որեւէ բանով աչքի չի ընկել, իր համար` գլուխը կախ` աշխատել է, հիմա էլ նույնն է անում։ Կարճ ասած՝ չկա այն «հեղափոխականությունը», որ պետք է ունենա «հեղափոխական» կառավարության յուրաքանչյուր պաշտոնյա։ Թեպետ Փաշինյանի կառավարությունն այս

Մնջախաղի թատրոնի խորհրդավոր «Արդաղիոնը» մեծ արձագանք է ունեցել Իտալիայում

Հարցազրույց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ – Ձեր թատրոնի համար 2019 թվականը հոբելյանական էր. լրացավ թատրոնի 45-ամյակը եւ վերջապես Գեւորգ Քոչար 21 հասցեում սկսվեց թատրոնի շինարարությունը։ Մեր տեղեկություններով՝ պանդեմիայի շրջանում շինարարական այդ աշխատանքները շարունակվում են… – Հուրախություն մեզ՝ շինարարական աշխատանքները կանգ չեն առել։ Թեեւ հիմա թատրոնն ակտիվ չի գործում, ընդամենը փորձեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և

Կարեն Օհանջանյան․ Հուլիսյան պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ էր, դիվանագիտության․ ր, դիվանագիտության․ «Ժամանակ»

«Իմ նախորդ հարցազրույցում ես կոչ եմ արել, որ իշխանությունները հասարակությանը խաղաղությանը չնախապատրաստեն, փոխարենը՝ հասարակության հետ միասին պատրաստվեն պատերազմի։ Դուք իմ մարգարեական կանխատեսման վկան եք. ես կանխատեսում էի, որ Ադրբեջանը նոր հարձակում է սկսելու հայկական երկու պետությունների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92 նախաձեռնության» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։ Մեր զրուցակիցը նշեց՝

Դեպի պատմության նորանուն Բաբաջանյան

Նյութիս հերոսը մի երիտասարդ է, ում մասնագիտության ընտրության հարցը նույնքան հետաքրքիր է, ինչքան իր անձն ու ներաշխարհը։ Արմատներով Գետաշենից է Մովսես Բաբաջանյանը, եւ ինչպես ինքն է ասում` յուրաքանչյուր գետաշենցի  փափագում է հետ վերադարձնի իր պապական հողերը։ 2007-ին իր ուժերը փորձեց որպես դաշնակահար, սակայն զգաց, որ իրենը չէ։ Դրանից հետո կլարնետի դասընթացների հաճախեց ու սկսեց խորանալ

Նարեկ Սարգսյանին թույլատրվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է․ «Հայկական ժամանակ»

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Նարեկ Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում՝ բուժման համար, որից, սակայն, վերջինս հրաժարվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն»

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի

Գուցե դպրոցների տնօրենների ընտրության հին կարգերը նույնպես ավելի ձեռնտու են այս իշխանությանը․ Անահիտ Բախշյան

Տարբեր ԶԼՄ-ներով այս օրերին խոսվում է այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակվել է 2 անգամ և ուղղակի ձախողվել է, որովհետև մրցույթի առաջին օրը չեն ներկայացել ԿԳՄՍ ներկայացուցիչն ու դպրոցի կառավարման խորհրդի մարզպետարանի ներկայացուցիչները, իսկ 2-րդ անգամ՝ մարզպետարանի ներկայացուցիչները։ Քվորում չի ապահովվել և ըստ գործող անհեթեթ կարգի, տնօրենի 3 թեկնածուների

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:   ՀՀ

Ի հայտ են եկել տվյալներ 10 տարվա կտրվածքով 114 ապօրինի որդեգրված երեխայի մասին․ «Հայկական ժամանակ»

«Երեխաների ապօրինի որդեգրումների թեման բավականին զգայուն է. այստեղ ահռելի աշխատանք է կատարվել, բայց առայժմ այն չի կարող ներկայացվել հանրությանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ եթե բացահայտումների մասին առաջին հաղորդագրություններում խոսվում էր 2 տարվա ընթացքում 30 երեխայի ապօրինի որդեգրման մասին, ապա որոշ ժամանակ անց

Ամբողջ հարուածը ստանում է հայ գրականութիւնը, քանի որ դրա միջոցով է ձեւաւորւում մեր ազգային նկարագիրը․ «Հայրենիք»

Մեր երկրի կրթութեան նախարարութիւնը, 2 տարում, այս էլ երկրորդ անգամ, ձգտում է նոր փոփոխութեամբ թուլացնել, ես կ՛ասէի` ոչնչացնել, մեր դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում հայ գրականութեան եւ պատմութեան դասաւանդումը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ… Ինչո՞ւ յատկապէս ա՛յս առարկաները: Ինչո՞ւ գիտութեան, մաթեմատիքայի եւ արհեստագիտութեան բարձրագոյն հաստատութիւններում չի առաջարկւում փոփոխութիւն, չէ ՞որ դրանք էլ հին համակարգով են շարունակում ուսուցումը: Պատկերացնո՞ւմ

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած․ ԱՆ

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հայաստանում, Վոլգոգրադում և Ռոստովում: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ի կայքը, մասշտաբային զորավարժություններին մասնակցում է շուրջ 4000 ռուս զինծառայող: Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում տանկային ստորաբաժանումները մարտական հրաձգություն են անցկացրել պայմանական թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են մինչեւ 4000 մետր հեռավորության վրա: Իսկ ավելի վաղ ուսումնական ահազանգով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի  8-րդ համազորային

Արմեն Քեշիշյան․ Կրթության օրենքը մի մասով հիշեցնում է հռչակագիր, մյուս մասն էլ հիշեցնում է երթեւեկության կանոններ ու նշաններ․ «Ազգ»

Մշակույթի, կրթության, դրանց դերի եւ ԿԳՄՍ նախարարության առաջարկած կրթական նախագծերի մասին զրուցել եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դպիր Արմեն Քեշիշյանի հետ: – ԿԳՄՍ նախարարությունում կարծես, այսպես ասած, լավ աչքով չեն նայում հայագիտությանը, միտում տեսնո՞ւմ եք: – Լավ օրենքներն անհրաժեշտ են, բայց օրենք պետք է գրե՛լ, այլ ոչ թե արտագրել, օրենքները պիտի նմանվեն դիպուկ կրակոցների, որոնցով

Ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջն այլևս պարտադիր չէ

Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։ Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ: Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ

Ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի․ «Ազգ»

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, հունվար-հունիս ամիսներին, այսինքն տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը կազմել է 4,7 տոկոս: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ, ապա վեց ամիսներին ցուցանիշները առավել ընդգրկուն են ներկայացնում տնտեսական ցուցանիշները: Սակայն ընդգրկուն դեռ չի նշանակում օբյեկտիվ, եւ խոսքը այստեղ հատկապես

Սփիւռքի տարածքին, հայ-թաթարական այս մանր բախումներն ալ պիտի աւարտին ազերիներու անփառունակ պարտութեամբ. «Հայրենիք»

Հայոց պատմութեան արիւնաթաթախ էջերուն մէջ, բազմիցս արձանագրուած են հայ-թաթարական (այժմ` ազերիական) ճակատումները. զանոնք կարելի է բնութագրել, ըստ օրուան տուեալ պայմաններուն, իբրեւ ընդհարում, բախում, կռիւ եւ մինչեւ իսկ պատերազմ: Պատմութիւնը զարմանալիօրէն ինքզինք կը կրկնէ: Աւելի քան հարիւր տարի առաջ, թաթարները, այսինքն ազերիները, շարունակ օգնութիւն կ՛ակնկալէին սուլթանական ու «երիտ-թրքական» Թուրքիայէն եւ անհամբերութեամբ կը սպասէին, որ ան գործի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031