Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում

Օգոստոս 01,2020 10:55

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հայաստանում, Վոլգոգրադում և Ռոստովում: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ի կայքը, մասշտաբային զորավարժություններին մասնակցում է շուրջ 4000 ռուս զինծառայող:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում տանկային ստորաբաժանումները մարտական հրաձգություն են անցկացրել պայմանական թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են մինչեւ 4000 մետր հեռավորության վրա: Իսկ ավելի վաղ ուսումնական ահազանգով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի  8-րդ համազորային բանակի զորամասերը, որոնք տեղակայված են Վոլգոգրադում և Ռոստովում: Գումարտակային տակտիկական խմբերն ուղարկվել են Պրուդբոյ համազորային պոլիգոններ:

Նշենք, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում՝ Դաղստանում, Հյուսիսային Օսեթիայում, Չեչնիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31