Օրվա լրահոսը
Ներկայիս զարգացումները եւ ստեղծված իրավիճակը վտանգում են հայի ինքնությունը
Միասնական ազգային գաղափարախոսության կյանքի կոչումն այսօր օրակարգային խնդիր է Արցախյան կոնֆլիկտի թեմատիկան մեզանում նոր երեւույթ չէ։ Ավելին, այն շատ մեծ նշանակություն է ունեցել ժամանակակից հայի ազգային ինքնության ձեւավորման եւ պահպանման համար։ Միայն թե, մարդկության զարգացման ժամանակակից միտումները պահանջում են միասնականության ապահովման համապարփակ ազգային ծրագրի առկայություն եւ տեղեկատվական հոսքերի գլոբալ կառավարում։ Այսուհետ մենք պետք է գիտակցենք,
Ձեզ պարտադիր պիտի այլ պետության ղեկավար պատմե՞ր, թե ինչ է մեզ մոտ կատարվում. Կարեն Ավագյան
Իմացե՛ք վստահ, այն, ինչ իրականում մեզ պետք է ու կօգնի առաջ գնալ, երբեք ոչ մեկ դրսից ժամանակին չի ասի։ Կասեն, բայց post-factum, ուղղակի արձանագրելով իրողությունները։
Կապիտուլյացիա ստորագրած անձը չի կարող լինել պետության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար. «Ի գո՛րծ» ազգային համախմբման նախաձեռնության հայտարարությունը
Հիմնական պատճառն այն է, որ երկրի բոլոր ղեկավարները վարել են տնտեսական, ռազմական, արտաքին, կրթական, սոցիալական սխալ քաղաքականություն
Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է. Աննա Նաղդալյանը՝ Զոհրաբ Մնացականյանին
Դիվանագետ, որը անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն
Թագուհի Թովմասյան. «Ամեն ինչ թող էստեղ ավերվեր՝ պատուհանի եւ դռան մակարդակով, բայց մենք հայրենիք չկորցնեինք». «Հրապարակ»
Փաստաթուղթը, այնուամենայնիվ, անդառնալի է, ցավոք սրտի, որեւէ բան չենք կարողանալու ուղղել, շտկել կամ խմբագրել։ Սա ինձ համար ամենացավալի իրողությունն է։
«Չար երազում էլ հնարավոր չէր պատկերացնել, որ Շուշիի ճակատագիրը կարող էր այսպես վճռվել». Արցախի ԿԳՄ նախարարի խորհրդական
Նախարարն ընդամենն ասել է, որ աշխատանքներ տարվում են, ինձ այդքանն է հայտնի
Ռազմական գործողությունների անցկացման վայրերում շարունակվում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները
Որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք, արձանագրվել է մահվան 28 դեպք
Ունենք 1726 առողջացած
Կառուցենք արդյունաբերական ուղղվածության հզոր տնտեսություն, երկիրը զարգացնենք ու դնենք պաշտպանական-ռազմական ուղու վրա. Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»
Տարիների ընթացքում ոչինչ չարվեց տնտեսությունը պատերազմի պատրաստելու համար. հիմա արմատապես պետք է վերանայենք
Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը
Հիմա իշխանության հարց չի լուծվում, հիմա հայրենիքի հարց է լուծվում. Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը բոլոր նրանց, ովքեր 2018-ին եղել են հրապարակում ու սատարել Նիկոլին
Լինելու են նոր ընտրություններ ու դու կհավատաս նրան, ում կուզես
Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ. Փաշինյան
2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկում է վերացնել ռազմական դրությունը. «Ժողովուրդ»
Հայտարարված ռազմական դրությունը կվերանա՞
Սահմանադրական փակուղի
Նրանք, ովքեր կարծում են, որ Արցախում կրած աղետալի պարտությունից հետո իշխանությունը պետք է փոխվի, քիչ շանսեր ունեն իրենց նպատակները սահմանադրական ճանապարհով իրագործված տեսնելու: Վարչապետը, ինչպես երեւում է, մտատանջություններ չունի, որ մենք կորցրել ենք Արցախի կեսը, որ մյուս կեսի եւ Հայաստանի գլխին վտանգ է կախված, որ մենք ունենք հազարավոր զոհեր եւ տասնյակ հազարավոր գաղթականներ: 1915 թվականից
Եթե առաջիկա ժամանակաշրջանում չգտնվի լուծում, ապա վարչապետի թեկնածուն առաջադրվելու է դրսից. Սարհատ Պետրոսյան
Կամ «Իմ քայլը» անելու է հերթական ոչ խելամիտ քայլը, էլ ավելի մոտեցնելով մեզ քաղաքացիական բախումների՝ վերջնականապես քայքայելով մեր երկիրը
Մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ պատնեշն արդեն շարված է, և հետ քայլ դեպի ռազմական գործողություններ չկան․ փաստաբան. «Ժամանակ»
Չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ բավարարված է այս ամենից
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել
Պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության սահմանադրական պահանջը սահմանված է եղել դեռևս 2005 թվականից
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը կոչ է անում պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը
Մենք սարսափով և տխրությամբ ենք հետևել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին բռնություններն ու արյունահեղությունները:
Յուրաքանչյուրդ ընդունեք ձեր սխալները, դադարեք մեղադրել իրար
Խոստովանեք, որ սխալվել եք, պահանջելով հաղթած երկրի ղեկավարությունից հրաժարական տալ և մեղադրելով նրան պարտվողականության մեջ:
Վաշինգտոնն ու Փարիզը հստակություն են ակնկալում Մոսկվայից ԼՂ հարցում
Արտգործնախարարի կարծիքով անհրաժեշտ է հստակություն մտցնել փախստականների, զինադադարի սահմանազատման, Թուրքիայի ներկայության, օտարերկրյա զինյալների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկի հարցերում:
Տիգրան Հակոբյան. Անկախ քաղաքական փոփոխություններից, անկախ այն ուժից, որն իշխանություն է ՀՌՀ-ի դիրքորոշումն անփոփոխ է. «Հայկական ժամանակ»
«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսում հաղթեն այն հեռուստաընկերությունները, որոնք հասկանում են՝ ինչ է հանրային շահը, այլ ոչ թե ընկած են կուսակցական կամ խմբակային շահի հետեւից։ Սա է մեր հանձնաժողովի տեսլականը»,-ասաց նա։
Ինչու է Թուրքիան Հայաստանի սահմանին զորք կուտակում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Այստեղ մի հարց է ծագում, քանի որ Թուրքիայի հետ սահմանը ռուսական կողմից է պաշտպանվում, այդ դեպքում՝ ինչպե՞ս են համարձակվելու սահմանը խախտել թուրքերը: Քանի որ այդ ժամանակ նրանք մարտահրավեր ոչ թե Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին են նետում:
Նախկին իշխանությունների թողած ժառանգությունը և դրա թավշյա պահպանումը ներկայիս իշխանության կողմից
43 օր տևած արցախա-ադրբեջանական ագրեսիվ պատերազմը ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ: Արդյունքում պարտվեց Հայաստանը, շահեց Ադրբեջանը, հաղթեց Ռուսաստանը: Բաքվում հաղթանակի էյֆորիան է տիրում: Բայց ադրբեջանցին այդքան էլ գոհ չէ կնքված զինադադարի պայմանագրից: Ադրբեջանում տեղի են ունենում ցույցեր՝ ի դեմս Ալիևի: Նրանք համաձայն չեն այն փաստին, որ Արցախի որոշ մասը պետք է անցներ ռուսական խաղաղապահ զորքի հսկողության տակ:
Թուրքիայում ընդունվել է Ադրբեջան զորք ուղարկելու մասին որոշումը, Razm.info
Նոյեմբերի 17-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն` Ադրբեջան զորք ուղարկելու մասին։ Թուրքիայում կրկին պնդում են, որ դրանք տեղակայվելու են «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում»։ Որոշման ընդունման մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ խորհրդարանում քննարկումների ժամանակ «Լավ» կուսակցության (Iyi Parti) անդամ Աբդուլ Ահաթ Անդիջանը ասել է, որ
Մենք չենք ասում՝ նոր փաստաթուղթ պետք է լինի, ասում ենք՝ այս փաստաթղթի շրջանակներում նոր բանակցողը կարող է որեւէ հայանպաստ գործողություններ իրականացնել. Շարմազանով
Փաշինյանը գնում է բանակցի, որ ի՞նչ անի, էլ ի՞նչ ունի հանձնելու. Շարմազանով
Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են
ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայողների և «Կարմիր Խաչի» ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են զոհվածների դիակների փնտրողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել։ ԱՀ Ոստիկանություն
Արցախյան պատերազմի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի «Հայտարարությունը» պետք է մերժվի
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները համաձայնագիր ստորագրեցին, այն անվանելով «Հայտարարություն»՝ դադարեցնելու 45-օրյա պատերազմն Արցախում և Ադրբեջանին վերադարձնելու նախկինում հայերին պատկանող տարածքները: Այս ցնցող հայտարարությունն արեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տագնապ ու հուսահատություն ստեղծելով ամբողջ աշխարհի հայերի շրջանակում: Գոյություն ունի չորս պատճառ, թե ինչու հայերն արձագանքեցին այսպիսի
Դա կլինի ինքնասպանություն. Պուտինը՝ ԼՂ-ի շուրջ համաձայնագիրը չիրականացնելու մասին
Եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, դա նրա համար կլինի ինքնասպանություն: Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դա կլինի ինքնասպանություն: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, բայց նա նկարագրել է (իր ուղերձում-խմբ.) իրական պատկերը, դեպքերը իրական դասավորությունը այնպես, ինչպիսին որ այն կար մեր եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, և այնպես,
Եվրոպական մակարդակով զենքի մատակարարումը Թուրքիային դադարեցվելու է
2020 թ. նոյեմբերի 17-ին, Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց 5 բանաձև Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին։ Բանաձևերում խորհրդարանը դիմում է կառավարությանը նպաստել, որպեսզի Եվրամիության և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները ներգրավվեն Արցախում։ Երկու բանաձև առաջարկում է կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական ոճրագործության պատասխանատուների նկատմամբ։ Մի


















































