Օրվա լրահոսը

«Այս կրկնությունները ո՞ւմ են պետք՝ իրե՞նց, թե՞ իրենց նստարանին, մենք Մարտի 1-ից այնքա՜ն ենք հեռացել». Սեդա Սաֆարյանը բողոքեց, դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննարկումը

Մեղադրող դատախազը հորդորեց դասագրքեր կարդալ սահմանադրական կարգի տապալման հոդվածի մասին. «ԱԺ-ն 2009-ի փոփոխությունների ժամանակ հստակ արձանագրել է, որ 300 եւ 300.1 հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշներին եւ այլ պետությունների նմանատիպ հոդվածներով սահմանված իրավանորմերին»:

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը

Հրապարակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին: Ըստ այդմ՝ հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո

Վահագն Խաչատրյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների մասին. «Չենք պատրաստվում օրենք խախտել»

ՀՊՏՀ ղեկավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը կխորհրդակցեն պարետատան հետ եւ կառաջնորդվեն կանոններով:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները տարածում են ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների ցուցակ՝ ներկայացնելով՝ որպես այսօրվա կորուստներ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են մեդիադաշտը լցնել կեղծ տեղեկատվություններով։ Այժմ հակառակորդը տեղեկություն է տարածում, թե իբր երեկ՝ հուլիսի 13-ին, հայկական կողմն ունեցել է 66 զոհ։ Այս տեղեկությանը կցված է  անուն-ազգանուններով և ծննդյան տարեթվերով ցուցակ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունը կեղծ է, իսկ ցուցակում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների անուններն են։ Ավելի

«Ադրբեջանին թվում է, թե ինքն ունի այն ուժը, որը կարող է օգտագործվել խնդրի՝ ուժի գործադրմամբ կարգավորման համար»

Այս պարագայում հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը, ինչն այլ լարվածություն է ի հայտ բերում՝ տարածաշրջանային անկայունության տեսանկյունից

Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն: ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց: Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել

«Ապշած եմ․ 170 տարվա ընթացքում տեղումների նման քանակ չի եղել Գյումրիում»․ քաղաքապետի պարզաբանումը

Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ կամուրջում ստեղծված երեկվա իրավիճակից հետո մտածում են այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտե. «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետևանքով տուժածներին»

«Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը», – նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։

Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը ծառայողական Iphone 6S տվել է որդուն. ՀՀ քննչական կոմիտե

Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով չարաշահումներ կատարելու համար

Ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վերջինս մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը

«Վկաները կգան կասեն՝ այստեղ կրակել են, չեն կրակել, այնտեղ ինչ մեքենան է ընկել… այդ ապացույցների բովանդակությունը այս միջնորդության հետ ոչ մի կապ չունի». Ալումյան

Ըստ Արամ Վարդեւանյանի, եթե ստացվի, որ դա հակասահմանադրական հոդված է, 300.1 հոդվածը չի կարող լինել դրա բարելավող նորմը. «Եթե մի բան չկա, գոյություն չունի, ո՞նց կարող է լինել դրա բարելավվածը, որը կարող է լինել էլ ավելի վատը»:

Մոսկվան զսպվածության կոչ է անում Երեւանին ու Բաքվին

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել, ինչի մասին բազմիցս հայտարարել է տարբեր մակարդակներում։

«Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է

Ծրագրով մինչև այսօր աջակցություն է ստացել 29 գրքի հրատարակման հայտ՝ 15 լեզվով

Ալիեւի չստացված հուլիսի 12-ը. Ադրբեջանը սրում է իրավիճակը՝ զոհերի գնով

Ադրբեջանը ռազմական գործողությունների հող է նախապատրաստում արձանագրելով, թե իբր՝ «փաստացի բանակցային գործընթաց» չկա Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը

Գյումրիում տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ՝ ամսական նորմայի կրկնակին. Շրջակա միջավայրի նախարարությունը՝ աննախադեպ քանակի անձրևի և կարկուտի պատճառների մասին

Առատ տեղումների պատճառով Գյումրի քաղաքում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։

«Մենք բոլորս պետք է հիմա վեր կենանք եւ գնանք այստեղից, այս գործն էլ անմիջապես փակվի». Քոչարյանի պաշտպանները պահանջում են գործն ուղարկել ՍԴ եւ վարույթը կասեցնել

Քլոյանը նեղսրտեց. «Լավ, այսքան կարելի՞ է մեզ նսեմացնել, հարգելի նախագահող: 30 տարի տառապել ենք»: Ցույց տալով Քոչարյանի կողմը՝ նա ինչ-որ դժգոհություններ սկսեց հայտնել՝ դեմքի, հայացքի հետ կապված, ասելով, որ չի ուզում դա տեսնել: Ի վերջո Քլոյանը նիստի կեսից լքեց:

Լուսանկարներն ու տեսանյութերը, որ տարածում են ադրբեջանական հատուկ ծառայությունները, արվել են ապրիլյան պատերազմի օրերին. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Այսկերպ ադրբեջանցի կեղծարարները փորձում են հայ օգտատերերի մեջ խուճապ առաջացնել, իսկ իրենց ներքին լսարանին համոզել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն թաքցնում է իրական կորուստները։

Սուրեն Շահվերդյանը՝ ընդդիմության մասին. «Դրանք սեփական շահը հետապնդող տարրեր են»

Օգտվելով իրավիճակից՝ նրանք փորձում են սպեկուլյատիվ օգտագործել այդ ամենը՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար:

«Յունիբանկ»-ին 21 մլն դրամի վնաս պատճառելու համար ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Բանկի և ՍՊԸ-ի միջև 2016թ. հուլիսի 4-ին կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող՝ փաստացի 25.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքը 46.000.000 դրամ լիկվիդացիոն արժեքով գույքի փոխարեն հանձնվել է բանկին որպես գրավ՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը խաբեության եղանակով պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 21.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բերդ համայնքում հակառակորդի կրակոցների հետևանքով ոստիկանների հրազենային վիրավորում ստանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ:

Ընդերքի մասին օրենքն ինչ է արգելելու, պոչամբարներն ինչ չափանիշներով պետք է կառուցվեն

Հանքարդյունաբերող ընկերությունը գրավ դրած գումարներն օգտագործելու համար պետք է հիմնավորումներ ներկայացնի՝ ինչի համար է օգտագործելու

Չինարիի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կրակված արկի պայթյունի հետևանքով վնասվել է առանձնատունը, իսկ վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում, որպիսի պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Մարգարիտ Եսայան․ «Արտակարգ դրությունը միայն մեկ բացատրություն ունի՝ երկարաձգել, որ մարդիկ փողոց դուրս չգան»

«Եթե համակարգերն էլ սկսեն ներսից չաշխատել, ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր պետության հետ»

«Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս ստանձնել է քրիստոնեական քաղաքակրթության առաջամատիկի դերը». Ալեսսանդրո Պագանո

«Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»:

Կարելի է առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները ՀՀ մշտական բնակության տեղափոխվելիս. ՊԵԿ-ի տեսաուղեցույցը

Ի դեպ, մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել:

«Պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի նախաձեռնության դասակարգման մեջ է». Իտալիայից ժամանած 11 բուժաշխատողներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոցներում

Իտալացի բժիշկներին հետևել են գերմանացի և լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչին։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին. ՀԱՊԿ-ի արձագանքը

ՀԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կողմերին անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031