Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարներն ու տեսանյութերը, որ տարածում են ադրբեջանական հատուկ ծառայությունները, արվել են ապրիլյան պատերազմի օրերին. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հուլիս 14,2020 16:10

Ինչպես արդեն նշել ենք՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր։

Տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ, ինչպես նաև դիրքերում արված հին տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով իբրև թարմ նյութեր՝ արված Տավուշի մարզում։

Այսկերպ ադրբեջանցի կեղծարարները փորձում են հայ օգտատերերի մեջ խուճապ առաջացնել, իսկ իրենց ներքին լսարանին համոզել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն թաքցնում է իրական կորուստները։

Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031