Օրվա լրահոսը

Շների ոհմակը ջարդուխուրդ է արել Երևանի բակերից մեկում կայանած մեքենան. հարևանն ահազանգել է տեղի ունեցածը նկարահանելուց հետո միայն. «Հայկական ժամանակ»

Կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ, որին շատ ավելի ուշ են տեսել

Կարո Նասիբյան․ ԳԹԿ-ն առաջնահերթություն է տվել մասնագիտական կողմնորոշմանը

«Մենք, իհարկե՛, սպասում էինք այսպիսի դժգոհությունների»

Զարմանալի է, որ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ բացակայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումերը. «Փաստ»

Մտահոգիչն այն է, որ արտաքին քաղաքականության բնագավառում էական ձեռքբերումներ չկան նաև գործնական հարթության վրա

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու կոչերն ի ցույց են դնում Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելու էությունը. Փաշինյան

Վարչապետը գտնում է, որ միջազգային հանրությունը լուրջ քննության պիտի առնի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի հայտարարությունը

«Ծառայությանս տարիներն ինձ օգնեցին մեր թատրոնին կողքից նայել, հնարավորինս քննադատական տեսանկյունից»

Հարցազրույց պրոդյուսեր, Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանի հետ – Օրերս եք ավարտել պարտադիր զինվորական ծառայությունը հայկական բանակում, զորացրվել եւ անմիջապես անցել եք աշխատանքի։ Եթե չենք սխալվում՝ 2012-ից թատրոնում եք, որտեղ աշխատել սկսել եք որպես բեմի մեքենավար։ Սա «Առավոտի» առաջին հանդիպումն է ձեզ հետ։ Բայց մենք մշտապես լսել ենք, որ թատրոնի

«Բալասանյանի այդ հայտարարությունը որակում եմ որպես պոպուլիստական հայտարարություն». Վահրամ Պողոսյան. «Հրապարակ»

«Մենք դրան կարող ենք հակադրել ՀՀ վարչապետի տասնյակ հայտարարություններ Արցախի Հանրապետության ինքնիշխանության սուբյեկտայնության բարձրացման եւ անկախությանը, անվտանգությանը երաշխավոր լինելու մասին»

Հայկական պետականությունը անվտանգություն սպառողից վերածվել է անվտանգություն ստեղծողի. «Ժամանակ»

Հայաստանի ամբողջական դերը. անվտանգության լիարժեք ցիկլը

Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է»

«Հուլիսյան էսկալացիան փաստում է՝ մոնիթորինգի մեխանիզմները կարեւոր են. սակայն Ադրբեջանը հրաժարվում է»

Ադրբեջանը, բնականաբար, փորձում է խուսափել նման մեխանիզմների ներդրումից՝ առհասարակ բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձեւավորումը համարելով ոչ էական

6 ամսում՝ միայն օդային ճանապարհով, Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 8078 մարդ. «Ժողովուրդ»

Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել:

Երեւանցիները սիրում են Սեւակ ու Թումանյան

Շատերն էլ նախընտրում են համացանցում հայատառ նամակագրություն վարել Երեւանցիների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրինք մայրենի լեզվի անաղարտության, պաշտոնյաների լեզվի, սիրելի հեղինակների թեմայով: Մեզ հետ զրուցած երիտասարդներից շատերը հայտնեցին, որ փորձում եմ չաղավաղել հայոց լեզուն, ասացին, որ հետաքրքրված են նաեւ օտար լեզուներով, չթաքցրին, որ մեզանում հաճախ են հանդիպում ոճական եւ քերականական սխալներ։ Տարբեր տարիքի մեր հայրենակիցներ ցանկություն

Սա բավականին հին քաղաքականություն է, որ Իրանը բծախնդրությամբ փորձում է տանել առաջ. Իրանի խորհրդարանի պատգամավոր. «Ժամանակ»

Իրանի պաշտոնական քաղաքականության մեջ, կարծում եմ, հիմնական փոփոխություններ չկային

Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեկ մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան

Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա.Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Պարզապես սխալ տեղում են և մինչ օրս էլ ֆեյսբուքյան ու փողոցում պայքարող ակտիվիստից պետական գործչի չեն վերածվել. Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

«Այս իշխանության պարագայում շատ դժվար է դրական զարգացումներ ակնկալել թե՛ ներքին թշնամանքի դադարեցման, թե՛ արտաքին բալանսավորված քաղաքականություն և թե՛, առհասարակ, երկրի զարգացման հայեցակարգ ունենալու տեսանկյունից»

28-ամյա երիտասարդը փորձել է կախվել․ Գյումրու բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Նա փորձել է կախվել ծառից, նաև հասցրել է կտրատել մարմնի որոշ հատվածներ։

Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը. Նիկոլ Փաշինյան

Այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են

Մարդու գլխում մեկ օրում 6000 միտք է ծնվում

Daily Mail-ի փոխանցմամբ, գիտնականները մարդկանց մտքերը հաշվելու յուրահատուկ մեթոդ են մշակել: Ըստ աղբյուրի, հետազոտությունը ցույց է տալիս, որ միջին վիճակագրական մարդու գլխում, մեկ օրվա ընթացքում շուրջ 6000 միտք է ծնվում: Գիտնականները հավաստիացնում են, որ մտքերի քանակը կախված է մարդու անհատականությունից եւ այն բնագավառից, որտեղ նա գործունեություն է ծավալում: Մտքերը հաշվելը հնարավոր է դարձել մտածելու առանձին

Էս դիրքերը մեր դիրքերն էին. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հրապարակ»

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձեւավորման մեջ մեծագույն ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե ինչ դիրքեր ենք մենք վերցրել Տավուշում։  Գեներալը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով․ «Ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին»։ Նորատ Տեր-Գրիգորյանցը եւս  կարծում է, որ հարեւան ագրեսիվ

Նպատակն է` ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ին հակազդման մեթոդները. հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ են մեկնարկել

Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 469 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10  դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածու է առաջադրել

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում: Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»: Ավետիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի

Հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված. Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները:

Ունենք տարօրինակ մի իրավիճակ. համայնքային շահը պաշտպանելուն լծված պաշտոնյա, ով այս հարցում ունի անձնական շահ

Վանաձոր համայնքի համար արդեն ավանդական դարձած գործելաոճը շարունակվում է

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

«Համահայկականության» տեսակետից

Վերջերս հրապարակվել է «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունով մի փաստաթուղթ, որտեղ որպես մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը նշվում է «համահայկականությունը»: Չնայած ինքը բառն այնքան էլ բարեհունչ չէ, բայց իմաստը, կարծում եմ, լավն է. ցանկացած անձ, որն իրեն նույնականացնում է հայ ազգի հետ, կարող է իր մասնակցությունը բերել մեր պետականությանը: Կան մարդիկ, որոնք ունեն հայկական ազգանուններ, բայց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031