Օրվա լրահոսը

Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն. Արտակ Զաքարյան

Խնդիրը պատերազմի շարունակությունը չէ, այլ պատերազմի խայտառակ արդյունքների ու դրանով ստեղծված հետևանքների քաղաքական շտկման հնարավորություն ենք տեսնում, որն այլևս դուք ի վիճակի չեք անելու

Բժիշկները վերահաստատեցին, որ Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում. Էդմոն Մարուքյան

Այցելեցինք վերակենդանացման բաժանմունքում գտնվող մեր հերոս զինծառայողներին, զրուցեցինք հերոսական աշխատանք կատարող մեր բժիշկների հետ։

«ՀՀ-ում երբեք չի եղել ղեկավար, որն այդքան անփույթ, ապաշնորհ մակարդակով տիրապետեր արցախյան հիմնահարցին». Խաչիկ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նա վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է. մենք դեռ շանս ունենք իրավիճակ փրկել՝ նոր բանակցող, նոր պայմաններում:

Թադևոս Ավետիսյան. Կարճ ասա՛, որ դա դաժան պարտություն էր, որի համար մեղավոր ես և անցնցում հեռացի՛ր

Նույնիսկ պատերազմական այս ծանր օրերին կարողացար 2021թ.պետական բյուջեում նախատեսել քո և քո խմբակի կայուն բարեկեցության աճ

Իշխանությունները պարտավոր էին բացատրել հանրությանը 7 շրջանների կարգավիճակը. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանների պատկանելիության շուրջ պատրանքներ չպետք է լինեին:

ԿԳՄՍ փոխնախարար. «Ես պատասխանատու չեմ Արցախի կառավարության եւ նախարարության գործերի համար»

Մենք շատ բան ենք արել, որի մասին չենք խոսելու՝ գոնե առայժմ

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումն իր բնույթով միայն և միայն քաղաքական է. հայտարարություն

Հանրությունը չի կարող ունենալ որոշակի որևէ վստահություն, թե այս իշխանությունը ի վիճակի կլինի փոխել որևէ իրավիճակ և երկիրը դուրս բերել ժամ առ ժամ խորացող սարսափելի ճգնաժամից և ավելին՝ ոչ ոք վստահ չէ, որ առաջիկայում չենք ունենա նորանոր այլ կորուստներ։

Ռուսաստանի դեսպանատանը, ի տարբերություն Ֆրանսիայի, հադրութցիներին չընդունեցին

Հադրութցիները շեշտեցին՝ իրենք այլ վերաբերմունք էին ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանից

Ցանկացած իշխանափոխություն ՀՀ-ում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու, իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։

Մարդիկ պայքարում են իրենց հայրենիքի համար։ Դուք ում դեմ կամ ինչի համար եք պայքարում. Էլինար Վարդանյան

Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա

Կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին՝ բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Այդ մարմնի մեջ առաջարկում ենք ընդգրկել երկուական ներկայացուցիչներ 17 կուսակցություններից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, Իմ քայլը դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից:

Վարչապետի ծառայողական առանձնատնից հափշտակություններ կատարած 3 անձինք ձերբակալվել են. ԱԱԾ

Ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ:

28-ամյա Մելիքսեթը հմուտ դիպուկահար էր․ նա կենաց-մահու կռիվ էր մղել․ ահաբեկիչներին զինաթափել ու նահատակվել էր

Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչության դեմ պայքարելիս՝ նահատակվել է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի բնակիչ Մելիքսեթ Սարգսի Արոսյանը։ Հերոսը ծնվել է 1992 թվականին՝ մանկավարժների ընտանիքում, հայրը դպրոցի զինղեկն էր, մայրը՝ դասվար։ Նա ևս շարունակել է ծնողների աշխատանքը․ մեկ տարի էր՝ աշխատում էր Ղազանչիի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։ Ավարտել էր Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը։

ՀՀ նախագահը և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ

Զրուցակիցներն ընդգծել են կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում, ինչպես նաև պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:

Դեռ կա հնարավորություն առանց պատերազմի փոքրիշատե մեղմել իրավիճակը և այս խայտառակ պայմանավորվածությունները. «Հայրենիք» կուսակցություն

Փաստ է, որ երկրի ներկայիս վարչապետը չունի ո՛չ փորձ, ո՛չ կարողություն, ո՛չ էլ, պարզվում է, ցանկություն ինչ-որ բան փոխելու

Ռուբեն Բաբայան. «Այս համաձայնագիրն ինչ-որ տեղ փրկություն է, այն մերժելը նշանակում է Ռուսաստանին դուրս հրավիրել»

Չեմ կարծում, որ հազարամյակներից եկող ազգն իրավունք ունի իր պատմության որեւէ էտապում վերջակետ դնել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը պահպանվում է. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը պահպանվում է նաև Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Այս մասին հայտարարել է Ռուասաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Համանախագահների դերը պահպանվում է, դա ինձ այսօր լիարժեք հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարարը, ում հետ հեռախոսազրույց եմ ունեցել»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, որը

Այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար. վարչապետի ուղերձը

Մեր երկիրը ունի ապագա, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարեւոր անկյունաքար. Եւ մենք պետք է դասեր քաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից

Շատ վտանգավոր է նման վիճակում կառավարություն փոխել. Լևոն Շիրինյան

Ես եղել եմ հեղափոխության իդեալների կրող և մնում եմ այդպիսի կուսակցություն:

Գագիկ Ծառուկյանը ինը ժամ մնացել է ԱԱԾ-ում. ովքեր են կալանավորվել և ինչ մեղադրանքով

Իվետա Տոնոյանը ներկայացրեց, թե որ քաղաքական գործիչներն ինչ մեղադրանքներով են կալանավորված:

Անհապաղ հրավիրել ԵՊՀ գիտական խորհրդի նիստ և գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթին. ԵՊՀ արհմիության նախագահ

Հակառակ պարագայում Երևանի պետական համալսարանը իր ստորագրությունն է դնում ստորացուցիչ կապիտուլյացիայի փաստաթղթի տակ, և այդ խարանը դարերով ուղեկցելու է ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ոչ բացարձակ, բայց անհրաժեշտ պայման է, որ հնարավորություն տա՝ հայը խուսափի հայրենազրկումից». Աննա Մկրտչյան

ՀՀԿ խորհրդի անդամը զգուշացրեց՝ Նիկոլ Փաշինյանը մեզ հույս չի թողել անգամ Երևանում հանգիստ ապրել. դրանից ևս զրկված ենք:

Մեղրի… պանթյուրքիզմ. ձեզ կրկին ստորաբար փորձում են խաբել. Արմեն Աշոտյան

Ուշադիր նայեք ընդգծված հատվածը ու համոզվեք, որ ձեզ կրկին ստորաբար փորձում են խաբել

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աջակցել գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին

Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հադրութցիներին ասաց. «Դեսպանը նախաձեռնելու է քննարկում, իրենք էլ են հրավիրված»

Կորցրել ենք ամեն ինչ, բայց դեռ հույս ունենք, որ ԱՄՆ-ն կպահպանի ժողովրդավարության իր դեմքը: Վերադարձրեք Հադրութը, Հադրութն Արցախ է

Լեգիտիմության պաշարը կորցրած իշխող ուժից հաստատակամորեն պահանջում ենք անհապաղ գումարել ԱԺ նիստ և հայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրությունների կոնկրետ օր. «Պահպանակողական» և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների կոչը

Վստահ լինենք, որ օրավուր տկարացող Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները չեն կարող երկարաժամկետ լինել, առավել ևս՝ հանդուրժվել քաղաքակիրթ աշխարհի կողմից:

Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կաշխատի հեռավար ռեժիմով. Լավրով

Օգտագործելով օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցներ, այդ թվում անօդաչուներ և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան տեսնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հողում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031