Օրվա լրահոսը
Մենք էլ, երբ վտանգը հասել էր Ստեփանակերտին, պատրաստվում էինք այրել մեր տները, դրա համար չեմ բացառում, կարող են լինել նման դեպքեր եւ կլինեն. Արցախի նախագահի խորհրդական. «Հայկական ժամանակ»
Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ գերեզմանաքարեր անհատապես տեղափոխելու դեպք Շուշիում չի եղել, բայց նախօրեին իրեն է դիմել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի մայրը՝ ցանկություն հայտնելով որդու դին Շուշիից հանել․ «Բայց հնարավորություն չկար, ես իրեն խորհուրդ էլ չեմ տվել, առայժմ չենք ուզում այդ մասին մտածել, մեր մտքերում հույսը դեռ չի մարել»,-ասաց նա։
Ձերբակալվել են Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Իշխան Սաղաթելյանը եւ այլք
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղեկացնում է. «ԱԱԾ հրավիրված Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արա Սահակյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվեցին։ Նրանք թավիշին դեռ երկար երանի են տալու»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր նաեւ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը: Ընդդիմադիր գործիչները կասկածվում են
Արծվիկ Մինասյան. Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մերժում են կապիտուլյացիան
Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ո՛չ իշխանության, ո՛չ աթոռների կռիվ է. ընդամենը Հայաստանի և Արցախի համար փրկության պայքար է:
Լեւոն Արոնյան. «Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»
Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի գրոսմայստերին
«ԱԱԾ-ում հանդիպել եմ Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցին եւ Դավիթ Համբարձումյանին». Տիգրան Աթանեսյան
Աթանեսյանն ասաց, որ Դավիթ Համբարձումյանը անչափահաս երեխա ունի՝ 6 տարեկան, նրան ընդհանրապես իրավունք չունեն այդ հոդվածով ձերբակալել: Փաստաբանը բողոքարկելու է:
ՔՈ կուսակցության հայտարարությունը. «Ինտենսիվ խորհրդակցություններ ենք նախաձեռնել»
Ստեղծված իրավիճակում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը փնտրում է նոյեմբերի 10-ին հրապարակված փաստաթղթով սկսված գործընթացում Հայաստանի շահերը առավելագույնս ներառելու ուղիներ։ Այդ նպատակով այժմ ինտենսիվ խորհրդակցություններ ենք նախաձեռնել պետական ռազմաքաղաքական ինստիտուտների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքական ուժերի հետ, առաջ քաշելու որոշակի պատկերացումներ և քննարկելու իրենց պատկերացումները այդ նպատակի իրագործման հարցում։ «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմին։
Ներքաղաքական խնդիրների մասին․ իմ առաջարկը
Տվյալ իրավիճակում առաջարկում եմ իշխանությունը հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Արման Թաթոյանն ԱԱԾ-ում է, բերման ենթարկվածներից ոմանց տեղափոխել են ՀՔԾ
Շաքե Իսայանը նաեւ հայտնեց, որ ԱԱԾ-ից իրենց փոխանցել են, որ այսօր բերման ենթարկվածներից ոմանք գտնվում են ՀՔԾ-ում, տեղափոխել են այնտեղ, թե ում են տեղափոխել՝ չեն ասում: Պատգամավորները նաեւ կգնան ՀՔԾ՝ տեղեկություններ ստանալու, իսկ 2 ժամ հետո կվերադառնան ԱԱԾ:
«Այդ պաշտոնյան ԱԱԾ նորանշանակ պետն է, ով ինֆարկտով գտնվում է այս պահին հիվանդանոցում». Իվետա Տոնոյան
ԱԱԾ-ից դուրս եկան ԲՀԿ պատգամավորները: Նրանք լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին, որ ԱԱԾ-ում ժամանակ չեն գտել կազմակերպել հանդիպում ԱԱԾ այն պաշտոնյայի հետ, որը կարող էր կազմակերպել պատգամավորների այցը բերման ենթարկվածներին: Հիշեցնենք, որ Արման Աբովյանն ավելի վաղ հայտնել էր, որ որպես պատգամավոր, իրենք կարող են այցելել Գագիկ Ծառուկյանին, Արթուր Ղազինյանին, Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, որոնք հրավիրվել էին
17 կուսակցությունների հանրահավաքն անցավ խաղաղ (ֆոտոշարք)
Քաղաքական 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքը ոստիկանական ուժերի վերահսկողության պայմաններում մեկնարկեց Ազատության հրապարակում, որից հետո մասնակիցները քայլերթով գնացին Հանրապետության հրապարակ՝ Կառավարություն, այնուհետեւ՝ Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողով: Ամբողջ օրվա ընթացքում, թեեւ եղան բերման ենթարկվածներ, նաեւ սադրանքի փորձեր, սակայն հանրահավաքն ու երթերը անցան խաղաղ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Իմ քայլը». Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը
Իմ Քայլը խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։
Շուշիից վերջին դուրս եկողների մեջ եմ եղել, 8-10 ժամ գտնվել ենք շրջափակման մեջ. Սեյրան Օհանյան
Արցախի ՊԲ-ն մարտնչել է Շուշիի պաշտպանության համար մինչեւ վերջին փամփուշտը. Սեյրան Օհանյան
Խորհրդարանը կարող է, ի վիճակի է գործունակ և իրավազոր կառավարություն ձևավորել. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսօր այլ իրողություն է` կամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կամ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք: Խորհրդարանական մեծամասնությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ձևավորել նոր կառավարություն: Հոկտեմբերին,
Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի վերաբերյալ հուշագիրը
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման հուշագիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադարձի համար: «Ռուս
Արման Աբովյանը մտավ ԱԱԾ՝ բերման ենթարկվածներին այցելելու. «Իշխանությունները փորձում են հակաիրավական ու հակաօրինական բաներ գտնեն, որ բոլորիս վրա ճնշում գործադրեն»
«ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները օրենքի ուժով կարող են այցելել բերման ենթարկվածներին»,- քիչ առաջ ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով. «Առայժմ ճշտում ենք ում են բերման ենթարկել, ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն այցելել»: Հարցին՝ կա՞ ձերբակալման որոշում, թե՞ ոչ՝ Արման Աբովյանը պատասխանեց, որ այս լարված իրավիճակում ձեռնպահ կմնա մեկնաբանություններ անելուց:
Պարտադրված այս խաղաղությունը կարող է ցանել պատերազմի հաջորդ փուլի սերմերը. ICG
Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ 6 շաբաթ տևած արյունալի ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը ստորագրել են Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Ի տարբերություն նախկին 3 մարդասիրական հրադադարների, որոնց բանակցությունները հաջողությամբ վարում էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, այս մեկը կարծես թե պահպանվում է: Դրա հաջողությունն արտահայտվում է
Կանոնավոր աղոթքը բարելավում է գլխուղեղի աշխատանքը, դրական մտքերը՝ կյանքը
Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք մտքի առողջությանը․ մեր օրերում, երբ մեր հայրենակիցները փորձում են հաղթահարել կորստի, անելանելիության, հուսալքության, տագնապի և այլ զգացողություններ, կարևոր է հիշել մտքի զորության մասին, որը անտեսանելի ու անշոշափելի, բայց ամենանյութական երևույթն է, որը ոչ միայն կարող է ազդել տրամադրության կամ առողջության փոփոխության վրա, այլև ողջ կյանքի։ Մեր օրգանիզմում նեյրոհաղորդիչները (նեյրոտրանսմիտերներ
Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլի» 88 պատգամավորին. «Հետո չասեք, թե համաձայն չէիք …»
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը: ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով` «Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից
Քաղաքական ուժերը նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ. Մանե Գեւորգյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է
Արթուր Ղազինյանին կանչել են ԱԱԾ. «Չգիտեմ ինչ քրեական գործով, չգիտեմ ինչ վարույթով, չգիտեմ ինչպիսի կարգավիճակով»
Հարցին՝ կարծում եք, այսօրվա հանրահավաքի հե՞տ է կապված ԱԱԾ հրավիրելը՝ Ղազինյանը պատասխանեց, որ որեւէ այլ առիթ չունի ԱԱԾ հրավիրվելու. «Կարծում եմ, հարցը կապված է քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ: Մինչ այժմ այս շենքում չեմ եղել երբեք, որեւէ պատճառ, որեւէ առիթ չեմ ունեցել այցելելու ԱԱԾ»:
«Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից». Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա
«Այսօր Արցախն է, վաղը՝ Սյունիքն է, հաջորդ օրը Երեւանն է». Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի մասին
«Ցանկացած թուրքագետ, անգամ ուսանող, գիտի, որ դա թուրքական դարավոր երազանքն է՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի ցամաքային կապը: Եթե համաձայնվում ենք նման տարբերակների, ապա դա մեկնաբանել, որպես հայանպաստ, հայաստանանպաստ, որեւէ մեկը չի կարող»
«Խոստանո՞ւմ ես, որ վաղը կգաս Նիկոլի հետեւից». Իշխան Սաղաթելյանը համաձայնեց գնալ ԱԱԾ՝ այդ պայմանով. Ծառուկյանը, Վանեցյանը, Գեղամ Մանուկյանը նույնպես ԱԱԾ-ում են
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ես քո հետ կգամ, բայց խոստանո՞ւմ ես, որ վաղը կգաս Նիկոլի հետեւից»: Փոխգնդապետը, Սաղաթելյանի ձեռքը սեղմելով՝ ասաց՝ այո:
«Հասկանում ենք, չէ՞, թե ինչ կունենա, եթե խորհրդարանում այս հարցը չլուծենք». ԱԺ-ում սպասում են «Իմ քայլ»-ին
Բացատրել ենք, որ եթե չներկայանան եւ քվորում չապահովեն, խորհրդարանական քաղաքակիրթ դաշտում այլեւս որեւէ մեխանիզմ չենք ունենա
«Եկեք ազգային ժողով, ձեր մազը ծռող չկա, եկեք, ասեք՝ լավ ենք արել». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Էդմոն Մարուքյանը զգուշացրեց՝ երկրում մինչև ատամները զինված մարդիկ են շրջում, և եթե այս իրավիճակը մուտք չգործի քաղաքական խողովակներ, մարդիկ իրար դեմ են դուրս գալու:
Ուժային կառույցները բերման են ենթարկում եռակողմ հայտարարությանը ընդդիմացողներին
Այսօր հրավիրված 17 կուսակցությունների հանրահավաքը մեկնարկելուց առաջ, ընթացքում եւ դրանից հետո ուժային կառույցները սկսել էին տարբեր քաղաքական գործիչների բերման ենթարկել: Ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրեն առանց որեւէ պատճառաբանության տնից են հրավիրել ԱԱԾ եւ շուրջ երեք ժամ պահելուց հետո ստորագրություն վերցրել առ այն, որ պարտավորվում է առաջին իսկ ծանուցումն ստանալու դեպքում ներկայանալ ԱԱԾ: ՀՀԿ
Ոստիկանները բռնել են ծխագլան նետած տղամարդուն ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին
Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ԱՀ նախագահը պատմում է, թե ինչ է արել Լեւոն Մնացականյանը՝ Շոշ գյուղի մարտերում
Մի քանի կիլոմետր հատվածում օրերում զորք չունեինք Շոշի հատվածում
Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես. Aysor.am
Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս», – նշեց նա: Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չմանրամասնեց: Միայն ընդգծեց՝ առաջին
ԱՀ նախագահ․ «Ուզում եմ վստահեցնել ձեզ՝ Արցախը մնալու է հայկական»
Արայիկ Հարությունյանն արցախցիներին կոչ է անում վերադառնալ հայրենիք, գույքն Արցախից դուրս չհանել


















































