Օրվա լրահոսը
Մեկ բան է լավ ստացվում իշխանության մոտ՝ ամեն ինչ զրոյացնելը. Վլադիմիր Մարտիրոսյան
Իշխանությունը չպետք է մոռանա, որ 2018 թվականի ապրիլյան հասարակական ընդվզումների հիմնական պատճառներից մեկը նաև, որ հանգեցրեց իշխանափոխության, ապագայի հանդեպ հասարակության ունեցած անորոշությունն էր…
Ադրբեջանցիները հարձակվեցին հայ աղջիկների մեքենայի վրա. բախումներ՝ հայերի և ադրբեջանցիների միջև Լոս Անջելեսում, կան վիրավորներ
Տեսանյութերից երևում է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայ Երիտասարդաց Դաշնակցության երիտասարդների կողմից Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց անցկացված բողոքի ցույցի ընթացքում ադրբեջանցիները հարձակվեցին հայ աղջիկների մեքենայի վրա:
Թշնամին միայն զենքի լեզու է հասկանում, պատասխանը պետք է լինի ոչ թե համարժեք, այլ մի քանի անգամ ավելի հզոր. Սպաների համահայկական միություն
Այլևս օրակարգային պետք է դառնա հյուսիսային սահմանի ողջ երկայնքով 5-7 կմ լայնության անվտանգության գոտու ստեղծման ծրագիրը
«Մեդիա պաշտպան»-ը վարչապետի աշխատակազմին կից ՀԿՏԿ ՊՈԱԿ-ից պահանջում է տրամադրել իրենց աշխատակիցների ցանկը. տեղի է ունեցել առաջին դատական նիստը
Անվանացանկը ստանալու հիմքով «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դիմել է դատարան և նույն հիմքով դիմել էր նաև ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, արձանագրվել է մահվան 16 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։
5 անձի մեղադրանք է առաջադրվել երեխայի առք ու վաճառքի գործով
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն և բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:
Կառավարությունից մեր համայնքներում այլեւս ոչ հաց են ուզում, ոչ ջուր։ Մեր միակ պահանջն է՝ ապահովել աշխատելու մեր օրինական իրավունքի համար պայմաններ. Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ
Տեսնելով, որ կառավարությունը լուռ ու անմասն է ժողովրդի խնդիրներից, համայնքի հազարավոր բնակիչների անունից դիմել ենք Լիդիանին, խնդրելով, թեկուզ որպես այս պայմաններում սոցիալական աջակցություն, հնարավորություն ստեղծել գոնե նվազագույն քանակի աշխատատեղերի վերականգնման, սոցիալական ծրագրերի վերսկսման համար։
Պորտուգալական Diário de Notícias-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունը աջակցել է լրագրողին հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու հարցում
«Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրա, նրանք իրենց բնակության վայրերում». Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելելել է ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն
Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել այն
Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար. Սուրեն Սարգսյան
Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:
Հանրակրթության չափորոշիչները եւ Չերնենկոյի «ռեֆորմը»
Կրթության բարեփոխման, նոր հայեցակարգի, նոր չափանիշների կիրառման մասին խոսվում է շուրջ 30 տարի: Սակայն հիշեցնեմ, որ դրանից առաջ էլ է խոսվել. լճացման վերջին տարիներին Խորհրդային երկրի ղեկավարներից մեկի՝ մահացու հիվանդությամբ (թոքերի էմֆիզեմայով) տառապող Չերնենկոյի ժամանակ նույնպես խոսվում էր «կրթական ռեֆորմի» մասին, բայց Կենտկոմի պլենումի բանաձեւերից եւ դպրոցներում ու բուհերում այդ բանաձեւերի մեխանիկական, ձեւական կրկնությունից բացի,
Ստոկհոլմում հայերը թույլ չեն տվել ազերիներին մոտենալ Շվեդիայում ՀՀ դեսպանատանը
Շտապ տեղեկություն էր ստացվել, որ տեղի պիտի ունենա ազերիների ցույց, և հայերը, շատ արագ ինքնակազմակերպվելով, փակեցին դեսպանատան փողոցը։
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 20 կրակոց:
Ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման անհաջող հարձակումից հետո արվում է լրահետախուզում
Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Տավուշ գյուղի լուսանկարը՝ Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից
Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. Շուշան Ստեփանյան
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին»:
Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը (մաս 2)
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ ես գրառել էի ծավալուն տեսանյութի առաջին մասը, որում երկու թուրք մտավորականները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին Թուրքիայի Հանրապետության կողմից: Քննարկումը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի միջև զրույցը թուրքերեն է ՝ անգլերեն
Վահագն Վարագյանն ընտրվել է «Կանաչ ապագա» բնապահպանական կազմակերպության ղեկավար
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի հայրենակիցներ, համախոհներ, ընկերներ, Այսօր հաջողությամբ կայացավ «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդրանիկ համագումարը, որի ընթացքում ընտրվեցի կազմակերպության ղեկավար: Մեր շարժումը հետամուտ է լինելու առկա բոլոր բնապահպանական խնդիրներին և հատկապես դրանց լուծմանն ուղղված քայլերին՝ ի շահ մեր հասարակության և մեր Հայրենիքի: Վստահեցնում եմ, որ չի լինելու այնպիսի բնապահպանական
Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը. «Սպեցնազը» մնացել է ծուղակում»
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի»: Իսկ
Սերգեյ Լավրովը hայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը քննարկել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ
Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳՆ ամառանոցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլուն: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Կողմերն աշխատանքային նախաճաշ են ունեցել: Տեղեկատվության համաձայն՝ երեք երկրների արտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ինչպես Արցախի
Բողոքի ցոյց Աթէնքի մէջ Ատրպէյճանի դեսպանատան առջեւ. «Ազատ օր»
Բողոքի ցոյց Աթէնքի մէջ Ատրպէյճանի դեսպանատան առջեւ Յունահայութիւնը իր ձայնը բարձրացուց ազերիական յարձակողականութեան դէմ Հայ-ատրպէյճանական սահմանին վրայ՝ Տաւուշի շրջանի մէջ ազերիական ոտնձգութիւններուն եւ յարձակողականութեան դէմ իր ազդու խօսքը բարձրացուց յունահայութիւնը, մասնակցելով բողոքի ցոյցին, որ տեղի ունեցաւ Երկուշաբթի՝ 20 Յուլիս 2020ի երեկոյեան, Աթէնքի մէջ Ատրպէյճանի դեսպանատան առջեւ։ Ցոյցի կազմակերպիչն էր Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական միութիւնը, որ համացանցի
Նոյեմբերյանում երկինքը պատռվել է. Նիկոլայ Գրիգորյան
Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միշտ մի աղետ, մի վնաս, պարտադիր է՝ որ գաս անպակաս. Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը ավերներ են գործում: Տեղում աշխատում են վնասների գնահատման համայնքային ու մարզային հանձնաժողովները: Առավոտյան նրանք կշարունակեն աշխատանքը»:
«Մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայությունը չի տրամադրվել». Արտաշատի ԲԿ
Համացանցում շրջանառվող՝ նորածնի վաճառքի վերաբերյալ մասին հաղորդագրությունում ցավալի սխալմունք է առկա : Հաղորդագրությունում նշվում է՝ «Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ
«Ոչ պատերազմին». Ախալքալաքում տեղի ունեցավ ակցիա ի աջակցություն Հայաստանի. «Ալիք Մեդիա»
«Ալիք Մեդիա». Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ ի աջակցություն Հայաստանի: Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է: Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը
Վիտալի Բալասանյանի կարծիքը՝ ՀՀ-ում ընդունված ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ
ՀՀ ԱԽ նիստում հուլիսի 10-ին ներկայացվել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթղթում կան վտանգավոր ու անընդունելի ձևակերպումներ, նպատակներ, որոնց վերաբերյալ պարտավոր են հրապարակավ արտահայտվել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները, մամուլը և մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր անհատ։ Ի դեպ, արձագանքս մի
«Բանաձևն Ադրբեջանին դրդում է նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի»․ Դավիթ Շահնազարյան. «Անկախ»
«Սա ամենահակահայկական ու հակաարցախյան, ինչպես նաև ամենապրոադրբեջանաթուրքական բանաձևն է, որ երբևէ ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից»,-«Անկախ»-ին ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի կողմից Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում հակահայկական բանաձևի ընդունմանը։ Շահնազարյանի խոսքով՝ սա ամենաահավոր բանն է, որ երբևէ եղել է,
Հայտնի ֆիզիկոսի սպանության համար մեղադրվողը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման
Սպանության մեջ մեղադրվողի ցուցմունքի համաձայն՝ համացանցից է տեղեկացել, որ մարդ է սպանել
Կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը
Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը: Կես դարից ավելի նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների, ֆակուլտետում եղել արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել
Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը. 168.am
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցը 168.am-ին – Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատականներ ունե՞ք։ – Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց
















































