Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյան. «Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել: «Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար»,- ասաց նա` հավելելով, որ պլանավորում է ավելի ուշ մանրամասն ներկայացնել պատճառները, սակայն այժմ չի կարող: Ըստ նրա, նրանք, ովքեր փողոցներում ջարդուփշուր են անում, թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող զինվորներին: «Այսօր մի ընդդիմադիր քաղաքական գործիչ կա, որը իմ հրաժարականն է նաև
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»։
ՌԴ ԱԳ նախարարությունը դրական է գնահատում փաստը, որ Բաքուն ընդունել է իր մեղքը
Բաքուն Մոսկվային խոստացել է, որ մեղավորներին կպատժի
Խուճապի մի մատնվեք, ինչպես մեր բոլոր զինվորները, մենք էլ մեր դիրքերում ենք. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը իր ՖԲ էջում գրել է․ Սիրելի ժողովուրդ, հարազատներ, Խուճապի մի մատնվեք, ինչպես մեր բոլոր զինվորները, մենք էլ մեր դիրքերում ենք։ Չտատանվեք, չկասկածեք։ Մենք հայրենիք չունենք զիջելու ո՛չ թշնամուն, ո՛չ դավաճաններին։
Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ես հիմա Ազգային ժողովում եմ։ Անկախ կուսակցական պատկանելիությունից՝ կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։ Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ: Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը։
Սամվել Բաբայան. «Փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը»
Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա…
Ցուցարարները մտան կառավարության շենք. նրանք բողոքում են Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ
Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել. «Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար»՝ բողոքի ցույց սկսվեց կառավարության առջեւ: Ցուցարարները հայհոյանքներ էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, մեղադրում դավաճանության մեջ, բողոքում, որ այդ
Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Աղդամը, Քելբաջարը, Լաչինը՝ թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ. շփման գծի երկայնքով հաստատվում են ռուս խաղաղապահները
Կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման արդյունավետության եւ վերահսկողության համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն։
Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
Շուշան Ստեփանյան. «Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր»
Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը
Սամվել Բաբայանն ու ՌԴ դեսպանը կեսգիշերն անց ՀՀ կառավարությունում են
Ըստ սոցիալական տարբեր ցանցերում շրջանառվող տեսանյութերի՝ Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանը կեսգիշերն անց մտավ ՀՀ կառավարություն: Ավելի ուշ Factor.am-ը տեսանյութ հրապարակեց, որ նույն ժամին կառավարությունում էր նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. «Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ»
Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու
«Մեր ամենամեծ մտահոգությունը խաղաղ բնակիչների անվտանգությունն է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկին այսօր հարց է ուղղվել այն մասին, որ Ադրբեջանի պնդումը, թե վերցրել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ մեծ քաղաքը, այնտեղ բոլոր հրադադարի ռեժիմներն անտեսվել են: Կա՞ որևէ բան,որ Գլխավոր քարտուղարը փորձում է անել, կարող է անել՝ վերջ տալու այս հակամարտությանը, որը հարվածներ է հասցնում քաղաքացիական տարածքներին: Դյուջարիկը պատասխանել է. «Գլխավոր քարտուղարը
Միհրան Հարությունյան. «Ես Շուշիում եմ, մեր բանակը Շուշիում է» (տեսանյութ)
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը տեսակոչով դիմել է հասարակությանը: «Ուզում եմ ասել, որ ես հիմա գտնվում եմ Շուշիում, մեր տղաները, մեր բանակը գտնվում են Շուշիում: Ու բոլոր նրանց, ովքեր խուճապ են ստեղծում, անջատե՛ք ձեր հեռախոսներն ու հանգստացե՛ք: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են, հիմա այդ սգի մեջ են, իսկ նրանք, ովքեր մնացել են, կմնան մինչև վերջ: Խնդրում
«Եկեք՝ աղոթենք առաջնագծում իր աշխատանքը կատարող զինվորի համար»․ Թևան Պողոսյան (տեսանյութ). «Ա1+»
«Հայկական ընկալման մեջ Շուշին գտնվում է մեր վերահսկողության տակ»,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար», ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե քաղաքում ադրբեջանական զինուժը որոշ տարածքներ վերցրել է։ Վերջինս գտնում է, թե որ պահին Պաշտպանության բանակը հարկ համարի որևէ տեղեկություն տալ, պետք է դա ընդունենք ու հավատանք։ «Իսկ
Զինվորներին նահանջի հրաման տալով՝ մնացել է միայնակ ու անմահացել այդ դիրքում
27 ամյա կապիտանը պաշտպանել է Մարտունու սահմանը, գրավել է կարեւոր նշանակության հակառակորդի երկու մարտական դիրք
Ժամանակն է սթափվելու և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն
Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 44 օր է մեր քաջարի բանակը պայքարում է ադրբեջանաթուրքական ահաբեկիչների դեմ՝ հանուն Արցախի և արցախցու սեփական հողում ապրելու և արարելու իրավունքի: Այս բարդ իրավիճակում բոլորիս միակամությունն ու համերաշխությունն առաջնային է և կարևոր, սակայն վերջին օրերին տարբեր պատասխանատու պաշտոնյաների կողմից հնչող իրարամերժ հայտարարությունները չափազանց վտանգավոր են, անթույլատրելի և հղի տագնապալի իրավիճակի ստեղծմամբ: Նման
ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին
ՀԱՊԿ-ը խորը մտահոգություն է հայտնել ռուսական ուղղաթիռի խոցման կապակցությամբ
ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ռուսական ուղղաթիռի հետ կապված ողբերգական միջադեպը, որի հետևանքով ադրբեջանցի զինվորականները խոցել էին ուղղաթիռը։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության սրումը «բերել է ողբերգական հետևանքների»։ «Խորը մտահոգություն ենք հայտնում միջադեպի կապակցությամբ, ցավակցում ենք զոհված անձնակազմի հարազատներին։ Սպասում ենք հետաքննության արդյունքներին, որպեսզի պարզենք, թե որտեղից է եղել կրակոցը»,-
Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին
Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ
ՀՀ ՊՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ ՊՆ-ին 02-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների: ՀՀ
«Ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջեւանի կողմից արձակված հրթիռով». Սուրեն Սարումյան
Ադրբեջանը ներողություն է խնդրել կատարվածի համար
«ՊԲ-ն վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում է Շուշին ու պատրաստ է կատարելու իր խնդիրը». Սուրեն Սարումյան
Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության, կրել են մեծ կորուստներ
Կորսիկայի Ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև
«Աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Արցախի Հանրապետության ճանաչում» ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ 2020թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի (հայկական անվանումը՝ Արցախ) հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, այս տարածքը որպես հայկական քաղաքակրթության բնօրրան, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ հուլիսին ադրբեջանական բանակի հարձակումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝
Մոսկվան չի կիսում Ղարաբաղի խնդրի ուժային լուծման Անկարայի տեսակետը․ Զախարովա
Ղարաբաղյան հակամարտությունը ուժային լուծում չունի, Մոսկվան այս հարցում չի կիսում Անկարայի տեսակետը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք շատ հստակ բնութագրել ենք Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մեր մոտեցումը՝ ասելով, որ մենք ռազմական լուծում չենք տեսնում: Հավանաբար, մեկ անգամ չեք Անկարայից այլ հայտարարություններ լսել այդ կապակցությամբ: Եվ մեկ անգամ հաստատում ենք Ռուսաստանի տեսակետը, որ
Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական ուղղաթիռի խոցման համար
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Նախիջևանի սահմանին ուղղաթիռի խոցման հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ թռիչքն իրականացվել է անմիջապես հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտակայքում, «մութ ժամանակ, ցածր բարձրության վրա, ՀՕՊ ռադարային հայտնաբերման գոտուց դուրս», բացի այդ, «ՌԴ օդուժի ուղղաթիռները նշված շրջանում նախկինում չեն նկատվել»: Նշված գործոնների և հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, հրահանգ
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է տղամարդ թենիսիստների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը նոյեմբերի 9-ի դրությամբ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին մեկ աստիճան նահանջել է եւ զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Դրա փոխարեն ՌԴ հավաքականում նրա թիմակից Դանիիլ Մեդվեդեւը բարձրացել է 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոժե Ֆեդերերին, իսկ առաջին հորիզոնականը շարունակում է վստահորեն պահպանել սերբ Նովակ Ջոկովիչը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Արոնյան. «Ագրեսոր հարեւանի սանձազերծած այս պատերազմի ժամանակ առաջիկա մրցամարտին նախապատրաստվել չի ստացվում»
2020 Speed Chess Championship հեռավար մրցաշարի շրջանակներում Լեւոն Արոնյանը նոյեմբերի 11-ին խաղալու է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ հաջորդ օրը մեր երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լուրջ քննություն պետք է հանձնի Հիկարու Նակամուրայի հետ դիմակայությունում: Երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված «Մատ տեռորին» նախագծի հեղինակ Լեւոն Արոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին ամիսներին


















































