Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ պատերազմին». Ախալքալաքում տեղի ունեցավ ակցիա ի աջակցություն Հայաստանի. «Ալիք Մեդիա»

Հուլիս 21,2020 23:03

«Ալիք Մեդիա». Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ ի աջակցություն Հայաստանի: Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է:

Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին զարգացած իրադարձությունների վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքը հայտնեցին նաև օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին անցկացրած ակցիայի վերաբերյալ: Այս քայլը ակցիայի մասնակիցները որակեցին որպես սադրանք և հույս հայտնեցին, որ Վրաստանում այսուհետ տեղի չեն ունենա նմանատիպ միջադեպեր և չի հրահրվի ազգամիջյան ընդհարում:

Նրանց խոսքով՝ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ և խաղաղ ապրում են և փոխհարաբերությունները փչացնելու կարիք չկա, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների և պատերազմական գործողությունների, կարող են գնալ պատերազմի դաշտ:

Ակցիան տևեց մոտավորապես 1 ժամ, ինչից հետո մասնակիցները քոչարի պարեցին Ախալքալաքի մարզադաշտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031