Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Վարագյանն ընտրվել է «Կանաչ ապագա» բնապահպանական կազմակերպության ղեկավար

Հուլիս 21,2020 23:50

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Հարգելի հայրենակիցներ, համախոհներ, ընկերներ,

Այսօր հաջողությամբ կայացավ «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդրանիկ համագումարը, որի ընթացքում ընտրվեցի կազմակերպության ղեկավար: Մեր շարժումը հետամուտ է լինելու առկա բոլոր բնապահպանական խնդիրներին և հատկապես դրանց լուծմանն ուղղված քայլերին՝ ի շահ մեր հասարակության և մեր Հայրենիքի: Վստահեցնում եմ, որ չի լինելու այնպիսի բնապահպանական խնդիր, որը դուրս կմնա մեր օրակարգից: Հույս ունեմ, որ հայաստանյան իրականության մեջ բնապահպանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիների, մասնագետների հետ կունենանք ակտիվ համագործակցություն: Մենք մեկ Հայրենիք ունենք, մենք գնալու այլ տեղ չունենք ու մեր Հայրենիքին կանաչ ապագա է պետք՝ հանուն մեր սերունդների առողջության և ազգի հարատևության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031