Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մենք մնացինք մենակ, ինչո՞ւ այսպես խայտառակ պարտվեցինք. Արթուր Ղազինյան

Ընդհանուր հաշվով մեղավոր ենք բոլորս, չնայած որ ես 2.5 տարի արեցի ինձնից կախված ամեն ինչ այս աղետը կանխելու համար

ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի հայտարարությունը հրադադարի կնքման վերաբերյալ. պաշտոնական տեքստ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 1.2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած

Մարիա Կարապետյան. Անցած գիշերը շատ նման էր 2018 թվականի ապրիլի 17-ի գիշերվան

Թող ձեր աջակցությունը լինի թեկուզ վերապահումով, «եթե»-ներով, «ինչու»-ներով ու «բայց»-երով։ Դրանք ունեն իրենց պատասխանները, որոնք եթե նույնիսկ չգիտեք այսօր, կիմանաք ժառ առ ժամ։

Որեւէ քննարկվող փաստաթուղթ 90-ականներից մինչ այսօր նման տխուր եւ ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում. Շարմազանով

Նույնիսկ պատերազմից առաջ թուրքերն ու ադրբեջանցիները չէին կարող երազել նման արդյունքի մասին. Շարմազանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի, 12-ի, 15-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի, 12-ի, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝  7-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ

ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել. ՀՀ վարչապետի խոսնակ

Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված զինծառայողները. 81 նոր անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1973թ. Պողոսյան Հովհաննես Գագիկի, ծնվ. 1992թ. Հայրապետյան Գոռ Լևոնի, ծնվ. 1992թ. Կիրակոսյան Երեմ Զավենի, ծնվ. 1992թ. Լալայան Անդրանիկ Գրիշայի, ծնվ. 1990թ. Բարխուդարյան Արմեն Կարենի, ծնվ. 1989թ. Ասրյան Դավիթ Արտյուշայի, ծնվ. 1986թ.

Կոչ եմ անում ՀՀ Ազգային ժողովին՝ անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փաստաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները. Ավետիք Չալաբյան

Նրա փոխարեն հետագա բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, որոնք կունենան բանակի և ժողովրդի լիակատար վստահությունը, և իրանցից կախված ամեն ինչ կանեն՝ արժանապատիվ խաղաղության հասնելու համար

Հայաստանի պատմության թանգարանը փակ կլինի շինարարական աշխատանքներով պայմանավորված

Համավարակի և ռազմական դրության հետ կապված նաև հետաձգվում են նախատեսված կրթամշակութային միջոցառումները կամ կանցկացվեն հեռավար։

«Առաջարկում եմ ստեղծել քաղաքացիական խորհուրդ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար». Կոմանդոս

Արցախի հերոսը հայտարարեց՝ մենք պետք է կարողանանք պահպանել կայունություն պետական կառավարման համակարգում:

Սամվել Բաբայան. Դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները

Մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին

Արցախում վնասների չափը կգույքագրվի. ԱՀ ԱԻՊԾ փրկարարներին չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու հանձնարարականներ են տրվել

Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:

Ընթանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման գործընթացը Արցախում. ճակատային գծի ամբողջ երկայնքով մարտական գործողությունները դադարեցված են

Ճակատային գծի ամբողջ երկայնքով մարտական գործողությունները դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ներկա պահին ընթանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման գործընթացը Արցախում: Պաշտպանության բանակ  

Նիկոլ Փաշինյան. «Մոբռեսուրսի, կամավորների, մարտունակության անկման եւ դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ»

Մեղավոր են բոլորը` բացի իրենից. մեղավոր է բանակը, հասկանո՞ւմ եք, մեր հերոսական բանակը, ըստ սրա, բարոյալքված էր, զինվորները դասալիք են, մոբռեսուրսը` անպիտան, նախկին բոլոր բանակցողները` անարդյունավետ, բանակի բարձրագույն սպայակազմն է որոշել այս ելքը ու իրեն առաջարկել, ինքը կապ չունի:

«ԿԳՄՍ ոլորտներում դեռևս շատ անելիքներ ունենք». ԱԺ-ում քննարկվել է նախարարության 2021թ․ բյուջեի նախագիծը

ԿԳՄՍ ոլորտներում խնդիրների լուծումը հնարավոր չէ միայն ֆինանսավորման ավելացումներով, դրանց լուծումը պետք է փնտրել ոչ միայն ֆինանսավորման չափի, այլև այդ միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության մեջ։

Ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը․ կառավարության շենքը հսկվում է

Մի խումբ քաղաքացիները Հանրապետության հրապարակի հարակից փողոցը փակել էին նստարաններով եւ մեքենաներով

Միջազգային իրավունքում միասնական կատարող մարմիններ չկան, ավելի գործուն մեխանիզմներ են հենց պատժամիջոցները. Սիրանուշ Սահակյան. «Փաստ»

Եթե դիտավորությամբ, ակնհայտ ու բացահայտ կերպով անտեսում են միջազգային նորմերը, պատժամիջոցների եղանակով փորձ է արվում պետության համապատասխանեցնող վարքագիծ ստանալ

Արայիկ Հարությունյան. «Եթե նույն տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը»

Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների հետ:

Հարութ Սասունյան. ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները պետք է կառուցվեն երկուստեք. որևէ կողմը չպետք է սպասի, որ դիմացինը իր հետ կապվի. «Ժամանակ»

Այս առումով չի կարելի համեմատել Թրամփին ու Բայդենին, սար ու ձորի տարբերություն կա այդ երկուսի միջև Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի առումով:

Կնոջը հասցրել էր ասել, որ եթե հետ չգա՝ իր երկու երեխաներին միշտ հիշեցնի, որ իրենց հայրիկը կյանքից շատ է սիրել նրանց ու հերոսացել է, որ նրանք երբեք չտեսնեն պատերազմ

Երեխաները փոքր են՝ դեռ շատ բան չեն հասկանում, բայց արդեն Հայր մերն էին անգիր արել ու պատերազմի առաջին օրվանից ամեն օր եկեղեցի էին գնում ծնկաչոք աղոթելու, որ Աստված պապիկը իրենց պապային հետ բերի ու հասցնի իրենց:

Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը. Էդգար Ղազարյան

Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն ինչ դու ես գողացել մեզնից։

Երանի երեկ այդպես էլ չարթնանայի. Արծրուն Հովհաննիսյան

Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»:

Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին. դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը. Վահրամ Միրաքյանի վերլուծությունը

Ռազմավարական տեսանկյունից՝ թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ և…:

«Իրողությունների մասին, որոնք արդեն արձանագրված են». Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Իրողությունների մասին, որոնք արդեն արձանագրված են. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը:  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031