Օրվա լրահոսը

ՀՀ-ի վրա օտար ուժի ազդեցությունը սկսվել է անկախանալուց անմիջապես հետո․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

 Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Հայտնի լրագրող Արամ Աբրահամյանի հետ զրուցելիս դուք ասում եք. «Հայաստանի քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը հեռուստացույցի առաջ նստած լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ, որպեսզի ինչ-որ բան անի: Այն որպես ի գիտություն ընդունեց, բայց ինքը ոնց պիտի եզրակացնի՝ այս հայտարարությունը ճիշտ է, թե սխալ: Սա շատ

Հուլիսի 12-ը՝ Երևանի հաղթանակը և Անկարայի պարտությունը․ «Հայաստան»

Ռազմաքաղաքական իրադարձությունները, իրենց բոլոր ծալքերով, միշտ չէ, որ հասանելի են։ Սակայն այդ իրադարձությունների նվաճողը հաճախ լինում են նրանք, ովքեր ունակ են լինել ինքնուրույն, և կարող են կայացնել ողջախոհ և շրջահայաց հանդուգն որոշումներ։ Հուլիսի 12-ի և նրան հաջորդող օրերի ընթացքում, ՀՀ բանակը ռազմական տեսակետից դիպուկ և իր տեսակի մեջ աննախադեպ հաջողություն արձանագրեց։ Ռազմավարական նշանակությամբ հաջողություն՝ նվազագույն

Զինծառայող Ալիկ Նորայրի Մանուկյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ   տեղափոխվելու ճանապարհին Ա.Մանուկյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի(զինծառայողին անզգուշությամբ

ՀՔԾ-ն յուրացրել է հարկային տեսչության լիազորությունները․ Սամվել Մայրապետյան

2020 թվականի հուլիսի 17-ին արդեն ավանդույթ դարձած կերպով ԶԼՄ-ներից տեղեկացա ՀՔԾ-ի կողմից իմ մեղադրանքը կրկին լրացնելու մասին: Սա նախորդ լրացման շարունակությունը հանդիսացող` իմ կողմից իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ  հեքիաթի շարունակությունն է և, ինչպես միշտ, որևէ աղերս չունի իրականության հետ: ՀՔԾ-ի այս զավեշտալի գործողությունները իրականում ունեն շատ պարզ նպատակ, որի մասին ուզում եմ

«Ծիրանի ինքնաբուխ փառատոն» Մոսկվայում, կամ երբ համախմբվում են հայերը

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի հետ կապված խնդրին արձագանքը ոչ միայն արագ ու արդյունավետ էր, այլև շատ ստեղծարար, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, երբ խոսքը հայերի մասին է։ Երեկ գիշերվանից սոցիալական ցանցերը ողողված են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի ու գյուղմթերքի գնման համար հավաքված հայերի համախմբումը, հումորն ու հետաքրքիր մոտեցումը ներկայացնող տեսանյութերով։ «Ծիրանի ինքնաբուխ փառատոն»

Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի եւ երկու դիվանագիտական հաղթանակ՝ գործընթացը նորից սկսելու փորձի համար․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել։ Այս հայտարարությունն անխնա քննադատել եմ, որովհետեւ Հայաստանի վարչապետն իրավունք չուներ կրկնել, առավել եւս՝ սրտին մոտիկ ընդունել ադրբեջանական կտերը։ Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ

Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա․ ամփոփում

Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա: Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում, իրականացնել վերականգնման աշխատանքներ։ Երեկ օրվա վերջում ավարտվել են ենթակառուցվածքների նորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները, ինչն էլ հնարավորություն է տվել մարդկանց այսօր վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին և

Խորեն Բայրամյան. «Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում». Ffa.am

Ffa.am – «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում: 28-ամյա ֆուտբոլիստն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ. «Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու փաստերով քննվում է 37 քրեական գործ․ ՔԿ

Ինչպես արդեն հայտնել էինք, 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից  Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից արձակած կրակոցների և դրանց հետևանքով պատճառված  վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ

Եկող շաբաթ կունենանք առաջին վերանորոգված բնակարանները. Հայկ Չոբանյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ունեցել ենք հերթական խաղաղ օրը, եւ բնակիչները հնարավորություն են ունեցել իրենց առօրյա աշխատանքներին վերադառնալու: Շարունակվել են երեկ սկսված ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները, որոնք երեկ՝ օրվա վերջում, ըստ էության, մարզպետի փոխանցմամբ, արդեն ավարտին էին հասցվել: Բոլոր պայմանները եղել են այսօր գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու

Ժամկետային զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին,

Արման Թաթոյանն այցելել է կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին

Այսօր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համատեղ այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, ովքեր ադրբեջանական զինուժի զենքերից տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Տավուշի մարզի հատվածում: Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. գործունեության առանձին ուղղություն է։ Տեղում մի շարք

Էլյա Հովակիմյանի տունը՝ հրետանակոծությունից հետո (տեսանյութ)

Էլյա Հովակիմյանն ամբողջ կյանքն ապրել է Այգեպարում։ Նա ներկայացնում է, թե ինչպես է վնասվել իր տունը հրետանակոծությունից հետո։ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2753094754923873

Ադրբեջանական կողմը տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան․ Banak.info

Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բողոքի ակցիա Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև

Հուլիսի 18-ին Նիդերլանդների մի շարք հայկական կազմակերպությունների երիտասարդական թևերի և անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ ի պատասխան Հայաստանի սահմանին Ադրբեջանի սկսած գործողությունների, որի ժամանակ ցուցարարներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայոց բանակին։ Զուգահեռաբար Ադրբեջանի դեսպանության տարածքում կազմակերպվել էր հակացույց, որը որակվեց որպես սադրիչ քայլ՝ բախումներ հրահրելու նպատակով։ Բողոքի ակցիայի ընթացքում տեղադրվել

Բագրավան գյուղի արտերից մեկում կոմբայնը գլխիվայր շրջվել է

Հուլիսի 18-ին, ժամը 11:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի արտերից մեկում տեղի է ունեցի ՃՏՊ․ կոմբայնը գլխիվայր շրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6 կմ-ին հացահատիկային «НЕВА СК-5М» մակնիշի կոմբայնը  շրջվել է

Խորհրդի մի անդամին ծանուցել են՝ արգելանքը հանված է, ըստ մյուսի՝  ռեկտորի մրցույթն առոչինչ է

 Նախկին պաշտոնակատարն էլ հույս ունի, որ կառավարության անդամները չեն կիսում ԿԳՄՍ  նախարարության հովանավորչական մոտեցումները

«L’Orient-Le Jour» պարբերականը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Ներկայացնում ենք հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին լիբանանյան ֆրանսալեզու «L’Orient-Le Jour» պարբերականում լույս տեսած հոդվածի թարգմանությունը։ Լ՚Օրիան-լը-ժուրը լիբանանյան քաղաքական եւ դիվանագիտական ամենաշատ ընթերցվող արժանահավատ օրաթերթն է։ Երևան և Բաքու. էսկալացիայի պատճառները Մինչ Հարավային Կովկասում բարձր լարվածություն է տիրում, Մոսկվան զսպվածության կոչ է անում, իսկ Անկարան բացահայտ կերպով աջակցում է Բաքվին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղի չի ունենում…

Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը լեգիտիմացրեց անորակ դիզվառելիքի մասին ասեկոսեները

Անդրանիկ Քոչարյանը բացահայտում է, թե «ապրիլյան» քննիչ հանձնաժողովում ի՞նչ է ասել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը

«Պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք»․ Արմեն Սարգսյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ նախագահը տեսակցել է զինծառայողներին, հետաքրքրվել նրանց

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրի հետ կապված տրվել է երկու այլընտրանքային լուծում․ ՀՀ ԷՆ

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրի հետ կապված, ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, տրվել է երկու այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետ. Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Այս կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա: Бухта մեծածախ առևտրի կենտրոն,

Միսակ Մարկոսյան․ Մենք ձգտելու ենք պարեկների հմտություններ և կարողություններ զարգացնել

«Մենք ունենալու ենք հնարավորինս փորձառու, որակավորում ունեցող և արհեստավարժ մասնագետներ, որոնք իրականացնելու են այս ուսուցումը»

«Ոսկե ծիրան»-ի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։ «Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ

Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրությունը․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես տեղյակ եք, մոսկովյան «Ֆուդ սիթի» վաճառքի կենտրոնի ադրբեջանցի սեփականատերերն արգելել են հայկական ծիրանի վաճառքն իրենց տարածքում։ Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ մասը, միաժամանակ հանդիսանում է հանցագործություն՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով։ Քաղաքացիաիրավական

Հայաստանից դեպի Մոսկվա շարժվող բեռնատարները կարող են կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Հայտնում ենք, որ դեսպանության կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ս/թ․ հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա (մասնավորապես՝ «Ֆուդ Սիթի» կենտրոնի ուղղությամբ) շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր

Քրիստինե Գրիգորյան․ Պարեկային ծառայությունը պետք է դառնա ոստիկանության մյուս ծառայությունների փոփոխությունների համար լոկոմոտիվը

«Մենք ոստիկանության հետ հավատում ենք, որ հիմքերի հիմքը սկսվում է կրթությունից»

Հայկական հյուրասիրություն՝ Մոսկվայում․ ծիրան գնելու համար հերթ կանգնած մարդիկ քաղցած չեն մնա

Ռուսաստանաբնակ հայերը շարունակում են գնել Հայաստանից արտահանված ծիրանն ու գյուղմթերքը, որի վաճառքը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայի food city շուկայում արգելվել էր։ Ըստ ծիրան արտահանող Լեռնիկ Ավագյանի՝ մոտ 65 ֆուռ ծիրան էր հանվել Մոսկվայի շուկայից, որը պատկանում է ադրբեջանցու: Ընդ որում հայկական ծիրանի ու գյուղմթերքի իրացումը հոգում են ինչպես անհատները, այնպես էլ հայտնի գործարարներ։

Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում մեկնարկել են վերականգնման աշխատանքները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լուսանկարներ են հրապարակվել հետևյալ մեկնաբանությամբ․ Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/740446446791285

Հայերը ադրբեջանցիների սադրանքին պատշաճ պատասխան են տվել. Սոս Ավետիսյանը՝ Մեծ Բրիտանիայի միջադեպի մասին

Վերջին օրերի հայատյացության դրսեւորումները մեր պետության ուշադրության կենտրոնում են

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728