Օրվա լրահոսը
Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստեփանակերտի և Շուշիի հրթիռակոծման վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների
Պուտինը վերջապես բացահայտեց Արցախյան հակամարտության իր լուծումը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց և չկարողացավ հրադադար հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, համայն հայությունը զարմանում էր, թե ինչու նա չի կամենում ավելի վճռականորեն միջամտել Արցախյան պատերազմին և կանգնեցնել արյունահեղությունը։ Բազմաթիվ շահարկումներ եղան Արցախյան հակամարտությանը Պուտինի չմիջամտելու անսպասելի մոտեցման վերաբերյալ, այդ թվում
Ի՞նչ ազդեցություն ունի սպիտակ ֆոսֆորը երեխաների վրա և ինչպե՞ս կարող է ախտահարել մարդու կենսական կարևոր օրգանները
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական թունաբանության և վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանն ասաց՝ թույնը, դրա քիմիական ազդեցությունն իր քայքայման մետաբոլիտներով, առաջացնում է լյարդի, երիկամների վնասում, այսինքն՝ ներթափանցելով օրգանիզմ, կարող է վնասել նաև կենսական կարևոր օրգանները՝ լյարդ, երիկամներ, սիրտ, սրտի ռիթմի խանգարումներ կարող է առաջացնել:
Պատերազմն արդեն ծեծում է Հայաստանի դռները. Հրանուշ Խառատյան
Հարց է առաջանում՝ ինչ է ընկալում Հայաստան ասելով մեր դաշնակիցը. Հրանուշ Խառատյան
Պատկերներ՝ քիչ առաջ հրետակոծված Շուշիից
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ՝ քիչ առաջ հրետակոծված Շուշիից: Լուսանկարիչ՝ Դավիթ Ղահրամանյան ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
«Ծաղրում էին Ալիեւին ու հարց էին տալիս՝ հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես». Արծրուն Հովհաննիսյան
Ես փաստել եմ, որ Ադրբեջանը գոնե ցամաքային զորքերի հետեւակի եւ զրահատեխնիկայի մասով կարծես թե արդեն չկա, գոյություն չունի եւ այդ մնացորդները, հավաքելով տարբեր տեղերից, գումարելով վարձկաններին, ահաբեկիչներին, էլիտար ստորաբաժանման մնացորդներին եւ այլն՝ փորձում են տարբեր հարձակումներ անել: Բայց թե որն ինչքանով է ոչնչացված եւ այդ բեկումը եւ ինչ-որ իրավիճակի փոխումը երբ կլինի, բերեք սա հանրային քննարկման չդնենք, սա ունի ռազմական բաղադրիչներ»:
Կամավոր․ «Խիղճս թելադրեց կամավորագրվել»
«Ուզում ենք, որ խաղաղ ապրեն մեր ծնողները, մեր երեխաները, մեր ընտանիքը, մեր հայ ազգը»
Ստեփանակերտի հրթիռակոծությունից 2 քաղաքացի է տուժել
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ: Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Արծրուն Հովհաննիսյանը կարդաց, թե 3 տարի առաջ ինչ էր ասել Սյունե Սեւադային. «Երբ մեզ թվում է, թե հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու թշնամու դեմ, նա էլ է մեզ հետ միաժամանակ նույնը մտածում …»
«Կոնկրետ Ստեփանակերտում թիրախավորվել է «Մոր և մանկան» կենտրոնը: Սա՝ ի ցույց աշխարհի»:
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցները 24 ժամ շարունակ հերթափոխով մասնակցում են առաջնագծի համար քողարկող ցանցերի պատրաստմանը
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցները 24 ժամ շարունակ հերթափոխով մասնակցում են առաջնագծի համար քողարկող ցանցերի պատրաստմանը: Այսօր աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը: #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ…
Որտեղի՞ց է գալիս Արծրուն Հովհաննիսյանի վստահությունը, որ հաղթելու ենք
Ըստ Արծրուն հովհաննիսյանի, Ադրբեջանի ռազմական պոտենցիալի առնվազն ցամաքային բաղադրիչը շնչահեղձ է եղել
Հայ մտավորականների համախմբում նախաձեռնության կոչը վարչապետին
Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը և հանուն մեկնպատակի՝ հանուն միասնական հայրենիքի գործելը։
Առաջին ինքնաթիռով Ֆրանսիայից ժամանել է Հայաստան՝ պատերազմին մասնակցելու
«Մեր մաման է այս երկիրը, պետք է պաշտպանենք, մինչև վերջ պետք է պաշտպանենք»
Անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված ահաբեկչության բոլոր ձևերի կանխարգելմանը, խափանմանը և ոչնչացմանը. Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությունը Ֆրանսիայում և Ավստրիայում իրականացված ահաբեկչական ակտերի կապակցությամբ Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում
20-30 հազար դոլարից ոչ պակաս․ արտագնա աշխատանքի մեկնած Ազատանի բնակիչները մեծ գումարներ են փոխանցում հայրենիքին
Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արտերկրում գտնվող, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ազատանցիները ոչ միայն մեծ գումարներ են փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այլ նրանցից ոմանք այս օրերին վերադարձել են հայրենիք ու մեկնել ռազմաճակատ։ Գյուղի 5800 բնակչից մոտ 1000-ը արտագնա աշխատանքի մեջ է։ «Պատերազմի սկզբի օրերին չէին կողմնորոշվում, հարցնում էին՝
Արայիկ Հարությունյանը՝ Սերգեյ Լավրովին. «Մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելիին»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելիին (զոհվել և վիրավորվել են),
Կամավոր․ Չեմ ցանկանում՝ 20 տարի հետո իմ տղան էլ իր տղայի հետ պատերազմի
Մուշեղ Ամիրխանյանը իր որդու հետ է մեկնել ռազմաճակատում
Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը. Նախնական տվյալներով կա մեկ տուժած
Ադրբեջանաթուրքական ուժերը«Սմեր» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ «Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ
Ղարաբաղում ներգրավված վարձկանների թիվն հասնում է 2 հազարի․ Լավրով
Մեզ, անխոս, մտահոգում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք արտաքին դերակատարներին բազմիցս կոչ ենք արել օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղակայումը հակամարտության գոտում կանխելու համար։ Դրանց թիվն այս հակամարտությունում, ըստ առկա տվյալների, արդեն հասնում է երկու հազարի»,- ասել է Լավրովն
«Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ փռեցին անտառներում, որովհետեւ իրենց տուն էին մտել». Արծրուն Հովհաննիսյան
Բանակին առնչվող որոշ գործառույթներ պետք է հանձնել մասնավորին, որպեսզի ավելի արդյունավետ գործի
Երեք տասնյակ հեռադիտակներ ու օպտիկական միջոցներ, անհրաժեշտ պարագաների նոր խմբաքանակ փոխանցվել են հայ զինվորի կարիքները հոգալու համար
««Անդրանիկ Մարգարյան» Ընկերախմբի կողմից երեք տասնյակ հեռադիտակներ ու օպտիկական միջոցներ, անհրաժեշտ պարագաների նոր խմբաքանակ փոխանցվեցին Հայ Զինվորի կարիքները հոգալու համար։ Դրանք հաղթանակի նոր ճանապարհ կբացեն մեր հայրենիքի վերատիրման սրբազնագույն գործի համար։ Մենք պատրաստակամ ենք լինելու մեր անկախության առաջամարտիկները՝ բոլոր միջոցներով ծառայելով մեր ժողովրդի արդարագույն իղձերին։ Հայրենի՛ք, դու ամենաթանկն ես, որ ունենք, մենք քեզնով ենք ապրում,
Արցախի նախագահը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 3-ի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը: Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արկադի
Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը ներկայացվում է ստորև: The Jerusalem Post – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր
Ավելի քան մեկ ամիս է մեր երկիրը ողջ միջազգային հանրության աչքի առաջ նույնպես ահաբեկչության թիրախ է դարձել՝ պայքարելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն ահաբեկչության նոր օջախ դարձնելու նկրտումների ու փորձերի դեմ. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Իմ խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի կոնկրետ
Կամավոր․ «Այս պատերազմը չի վերջանալու, տղե՛րք, մինչև մեր հաղթանակը չնշվի»
«Ամեն ինչ վերջում է որոշվում, ու վերջը պայծառ է լինելու»
Պետք է վերստին վերակառուցենք ոչ միայն քանդված Ստեփանակերտը, Շուշին և մյուս քաղաքները, այլև մեր պետական կառավարման ողջ համակարգը. Էդգար Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ ինձ ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ տարի և ինը ամիս բարձր դատարանում իմ աշխատանքը
Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում հյուրընկալվել էին արցախցի երեխաները
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում այսօր հյուրընկալվել էին արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում: Երևանի մետրոպոլիտենի, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության համագործակցության արդյունքում արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում էր կազմակերպվել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ բեմադրվել էր մանկական
2018-ին Ռուսաստանը վստահեց Հայաստանին՝ չխառնվելով երկրի ներքին գործերին: Ժամանակը ցույց տվեց, որ այդ որոշումը բացարձակ ճիշտ էր. Արմեն Սարգսյան
Կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցային, մնացած ամեն ինչ փակուղի է տանում, պատմական փակուղի. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը PБK-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը. PБK հեռուստաընկերություն- Պարոն նախագահ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մոտեցել է գագաթնակետին: Այսօր առաջին պլանում, իհարկե, պատերազմն է, սակայն գուցե պետք է դրա արմատներն անցյալում փնտրել: Կարո՞ղ
Ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա: ԱՀ
Հայ ժողովուրդը, որն այս օրերին Լեռնային Ղարաբաղում պայքարում է վարձկան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները. Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սեբաստիան Կուրցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր համերաշխությունն ու անվերապահ աջակցությունն ենք

















































