Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրավան գյուղի արտերից մեկում կոմբայնը գլխիվայր շրջվել է

Հուլիս 18,2020 19:05

Հուլիսի 18-ին, ժամը 11:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի արտերից մեկում տեղի է ունեցի ՃՏՊ․ կոմբայնը գլխիվայր շրջվել է, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6 կմ-ին հացահատիկային «НЕВА СК-5М» մակնիշի կոմբայնը  շրջվել է ձորակը (մոտ 6 մ):

Փրկարարները վարորդ Կարապետ Գ․-ին դուրս են բերել կոմբայնի սրահից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և շրջված հատվածում իրականացրել լվացման աշխատանքներ:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031