Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանն այցելել է կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին

Հուլիս 18,2020 20:51

Այսօր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համատեղ այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, ովքեր ադրբեջանական զինուժի զենքերից տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Տավուշի մարզի հատվածում:

Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. գործունեության առանձին ուղղություն է։ Տեղում մի շարք զինծառայողների և բուժանձնակազմի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր:

Պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը կապի մեջ կլինի տղաների ու նրանց ընտանիքների անդամների հետ:

Պաշտպանը տղաներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031