Օրվա լրահոսը
Նա էլ լույս դարձավ
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության հոգեւորականները հակառակորդի կողմից սկսած պատերազմի առաջին օրից հայ զինվորների կողքին են` ուս ուսի, առանց նահանջի։ Զենք ու խաչ համատեղած նրանք էլ են կռվում` անսասան պահելով մեր հավատն ու հայրենիքը։ Եկեղեցու խորանին ծառայողները, որ երկնային զորքին՝ հրեշտակներին էին ներկայացնում, այս օրերին մեր պահապան հրեշտակները եղան սահմաններին։ Օրեր առաջ երկնային արքայությանը միացավ ՀՀ
Հայ ժողովուրդը սեփական մաշկի վրա է զգացում ծայրահեղականության բոլոր արհավիրքները. Արման Դիլանյանը Ավստրիայի ՍԴ նախագահին
«Ահաբեկչությունը, արմատականությունը, անհանդուրժողականությունն ու մոլեռանդությունը չեն ճանաչում պետական սահմաններ. դրանք այսօր դարձել են լուրջ սպառնալիք»
Ու հետաքրքիր է, որ այս պարագայում էլ հաստատության տնօրինությունը շարունակում է հերքել բուժառուների ահազանգերը
Աշխատակիցներն ու փորձագետները չնախատեսված այց են կատարել հոգեբուժարան, ստուգվել են կորոնավիրուսի պատճառով իրականցվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաեւ հոգեբուժարանում պահվող բուժառուների փաստաթղթերը
«Այսօր տեսնում ենք, թե ինչպես է գիրքը, ալբոմը, բացիկը մեր աչքի առաջ վերածվում զենքի, տանկի, հրանոթի». Կարո Վարդանյան. «Հրապարակ»
Նորից հարյուրերորդ անգամ հիացա մեր հայրենակիցների տրամադրվածությամբ, նույնիսկ գին չեն հարցնում, չեն սակարկում, շատերը կրկնակի են տալիս՝ այն գիտակցումով, որ իրենց փոքրիկ ներդրումն ուղղվելու է մեր զինվորին, մեր բանակին
«Ահաբեկչական գործողությունները լրջագույն մարտահրավեր են Եվրոպայում իրավունքի գերակայությանը». Արման Դիլանյան
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին
ԱՄՆ-ում ավարտվել են նախագահական ընտրությունները
Թրամփը հաղթում է Փենսիլվանիայի, Ջորջիայի և Միչիգանի, Հյուսիսային Կարոլինայի, Ալյասկայի և Վիսկոնսինի նահանգներում։ Ջո Բայդենն առաջատար դիրքերում է Նևադայում։
«Տղաս առավոտ շուտ ջոկատով արդեն մեկնեց, ինձ ասաց՝ հիշիր՝ քո տեղն այստեղ է. դու պետք է թիկունքը պինդ պահես, ելույթ ունենաս». Վարդան Պետրոսյան
Դերասան Վարդան Պետրոսյանը միացել է «Ողջ Մնալու Արվեստի» թիմին և մասնակցում է ռազմական պատրաստության պարապմունքների:
Թեւան Պողոսյան. Նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ
Անցյալն էլ հետ չես բերի, բայց ապագան պետք է հիմնված լինի իրար փայփայելու, միասին ապրելու և միասնականությունը ամրապնդելու վրա։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք, արձանագրվել է մահվան 35 դեպք
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է:
Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը. կան տուժածներ. ԱԻ ՊԾ
Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։
Արթուր Իշխանյան. Մեկ բայրաքթարի ստեղծման վրա իրենք ծախսել են 270 մլն դոլար, դա մեր 15 տարվա գիտության ֆինանսավորումն է. Հայաստանում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 0,2 տոկոսը. «Ժամանակ»
Ֆիզիկայի ֆակուլտետ գնալը պետք է համարվի հայրենասիրության բարձրագույն դրսևորում, դա պետք է քարոզվի բոլոր մակարդակներով
Ալեքսանդր Ցինկեր. Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու էմբարգոյի վրա պետք է աշխատել, ոչ թե նեղանալ Իսրայելից. «Հրապարակ»
Ադրբեջանը սպառազինություններ է գնում թե՛ Ռուսաստանց, թե՛ Ուկրաինայից, թե՛ Իսրայելից ու այլ երկրներից, բայց Հայաստանը, որքան ես եմ հասկանում, ընտրել է գլխավոր մեղավորին՝ Իսրայելը։
Նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում. «Ժողովուրդ»
Ատոմակայանը, վերազինման աշխատանքների հետ կապված, մոտ կես տարի չի աշխատի
Կոսովոյի նախադեպը թույլ է տալիս, որ հետագայում անցկացնենք հանրաքվե և Արցախը միացնենք Հայաստանին. Տիգրան Խզմալյան. «Ժամանակ»
Մեր բոլոր հաղթանակները ռազմական են, մեր բոլոր պարտությունները՝ քաղաքական։ Այդպես եղել է և, ցավոք, այդպես էլ շարունակվում է։
Արժեքները «մեղավոր չեն»
Դեմագոգիկ հռետորաբանության մեջ ընդունված բազմաթիվ հայտնի հնարքներից ամենատարածվածներից մեկն է՝ հայտնի բացասական օրինակով որեւէ թեզի հերքումը: Ենթադրենք, պետությունը ծրագիր է մշակում, որն ուղղված է ծխելու դեմ պայքարին: Դեմագոգը, որը ներկայացնում է ծխախոտային արդյունաբերությունը, այդ միջոցառումներին հակադրում է հետեւյալ «փաստարկը»՝ «Իսկ դուք գիտե՞ք, որ Երրորդ Ռեյխում Հիտլերը նույնպես պայքարում էր ծխելու դեմ»: Նման սոփեստություններով կարելի է
Իսկ ո՞ւր գնա Թուրքիայի հայությունը։ Իր տունն այստեղ է, որտեղ ջանում է շարունակել իր կյանքը՝ ծեծ կերած մանուկի պես. Սեւան Դեյիրմենճյան. «Հայկական ժամանակ»
Նրանք ուզում են մեզ ջնջել, իսկ մենք համառում ենք ապրել
Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել. ՊՆ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Արսեն Խառատյան. ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն առաջիկա երկու տարիներին կրկին դեմոկրատներինը կլինի
Դեմոկրատական մեծամասնությամբ Կոնգրեսում հայերի ընկերների պակաս չկա, իսկ որոշ հայտնի կոնգրեսականներ կարող են անկյունաքարային պաշտոններ ստանալ
«Նույնիսկ քրեական գործ են հարուցել». ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են անվանարկել «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը
Ցավալի և միաժամանակ ծիծաղելի է, թե ինչպես է պատերազմ հրահրող, ահաբեկիչ վարձկանների օգնությանը դիմող, եկեղեցի և ծննդատուն ռմբակոծող չարիքը իր հակամարդկային դավադիր քայլերը մեզ վերագրում:
Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ»:
«Մոտոր Սիչի» բաժնետոմսերը կարող են վաճառվել Թուրքիային. Ուկրաինայում անօդաչուների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ Անկարայի ու Կիեւի միջեւ բանակցություններ են կայացել. «Հայաստանի Հանրապետություն»
Հավանականություն կա, որ Ուկրաինան, համագործակցելով Անկարայի հետ, չեզոքացնում է «Մոտոր Սիչի» ներուժի իրացման հնարավորությունները՝ այլ ուղղություններով այլ գործընկերների հետ
Գորիսի քաղաքապետը պատերազմի առաջին օրից կամավորագրվել է
Սյունիքի Մարզ ֆեյսբուքյան էջը հրապարակել է Առուշ Առուշանյանի լուսանկարը՝ մակագրելով. «Գորիսի քաղաքապետն է: Պատերազմի առաջին օրվանից կամավոր գտնվում է խրամատում…»:
Վաղարշակ Հարությունյան. «Պատերազմները չեն կանգնում հեռախոսազանգերով, այլ՝ գործողություններով, առաջին հերթին՝ մարտի դաշտում». «Հայկական ժամանակ»
Պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք հաղթանակը եւ մեր ամբողջ ազգի ջանքերը պետք է ուղղենք այդ ուղղությամբ:
«Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի հայտարարությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ
«Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության հայտարարությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ: Հարգարժա՛ն գործընկերներ և միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչներ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և միջազգային վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ, ոտնահարելով մարդասիրական իրավունքի նորմերը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում համընդհանուր հրադադարի կոչը, ռազմատենչ հռետորաբանությունից անցավ լայնամասշտաբ հարձակման Արցախի
Արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային
Կան Արցախի տասնյակ հազարավոր տեղահանված քաղաքացիներ, ովքեր դարձել են փախստականներ.
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) կուսակցության պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն, ով իսպանական պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, գրում է․ «Հակամարտության հետևանքով կան Արցախի տասնյակ հազարավոր տեղահանված քաղաքացիներ, ովքեր դարձել են փախստականներ։ Մենք հանդիպել ենք այդ ընտանիքների հետ, որոնք միջազգային հանրությանը խնդրում են աշխատել՝ պատերազմը և մարդու իրավունքների խախտումները կանգնեցնելու համար»։ Իսպանիայում
«Սա ազատության համար մղվող պատերազմ է». Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝
Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Դիմել եմ ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն

















































