Օրվա լրահոսը

Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք․ Գագիկ Սուրենյան

Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐԵՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2767630086633556

ՀՖՖ ապագա նախագահի փնտրտուք. «Փաստ»

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ: Ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ ՀՖՖ նախագահն առաջին հերթին պետք է լինի «ֆուտբոլի մարդ, այսպես ասած՝ «սվոյ» մարդ: Երեկվա դրությամբ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները հակված են այդ պաշտոնում տեսնել լեգենդար հայ

Այս չարված աշխատանքի, տապալված մրցույթների ու բարեկարգումների համար քաղաքապետարանի աշխատողները լիուլի պարգեւատրումներ են ստացել. «Հրապարակ»

2020 թվականին Երեւանը շատ փող է ունենալու ու անհամեմատ ավելի շատ էլ ծախսելու է։ Քաղաքի 2020 թվականի բյուջեն ավելի քան հավակնոտ է՝ մոտ 107 մլրդ եկամուտ` 19 թվականին հաստատված ու հավաքված մոտ 83 միլիարդի դիմաց, ինչը 38,4 մլրդ դրամով ավելի է, եւ 116 մլրդ դրամի ծախս, որը 2019 թվականի համար հաստատված բյուջեով նախատեսված ծախսերից մոտ

Վերին Լարսի անցակետում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան մեկնող ավտոբուս է կանգնեցվել (տեսանյութ)

Այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու

Ըստ դատարանի. «Տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում՝ կողմի, նրա հարազատների ցուցմունքներով»

Հայաստանում բարոյական վնասը չի դիտվում որպես վնասի տարատեսակ ՀՔԱ Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը երկու օր առաջ ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀՀ-ում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի հետ: Ըստ իրավապաշտպան կառույցի, տարիներ շարունակ մեր քաղաքացին զրկված է եղել իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքից. «Այսպիսով՝ արձանագրում ենք, որ թեեւ ՀՀ-ը ոչ

Կեղծ ահազանգի հեղինակը դպրոցի 12-ամյա աշակերտն էր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ

Իշխող թիմում մտադիր են «Ճշմարտության եւ արդարության վերականգնման» հանձնաժողով ստեղծել․ «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխող թիմում մտադիր են «Ճշմարտության եւ արդարության վերականգնման» հանձնաժողով ստեղծել: Դա, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի, Արդարադատության նախարարության օրակարգում է: Նախատեսվում է, որ հանձնաժողովն անկողմնակալ կուսումնասիրի պրոցեսները, որոնք տեղի են ունեցել 3-րդ հանրապետության քաղաքականության ընթացքում: Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համաձայնել է վարչապետ Փաշինյանի պնդման հետ, որ ոչ մի

Տարօրինակ է, որ Լևոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ․ «Ժամանակ»

Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքի արդյունքում, նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը։ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում,

Ինչպես Կոմիտաս հնչեցնել այսօրվա ունկնդրին հոգեհարազատ, հասկանալի, սրտամոտ ձեւաչափով

Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով հոբելյանական այս տարում շարունակվում են տարբեր ձեւաչափերով անցկացվող միջոցառումները: Լայն ունկնդրին, անշուշտ, հետաքրքրում է մատչելի երգարվեստի ժանրը: Գրականությունից գիտենք, որ Կոմիտասը՝ որպես երգիչ ու խմբավար, բազմաթիվ համերգներ է ունեցել նաեւ Եվրոպայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Վրաստանում եւ այլուր, նրա կատարումները մշտապես հիացական արձագանքի են արժանացել ունկնդրի կողմից: Նա հավաքել ու գրառել է ավելի

Հունվարի 1-ից կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների գները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու

Արդյունքների տեսանկյունից այս տարին լավագույնն է․ ՎԶԵԲ նախագահն ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ քննարկումների համար։ Նա գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը

Հայաստանում 2022 թ․-ից առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի․ «Ժողովուրդ»

Հայաստանում 2022 թվականից առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի: Այն պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն եւ պաշտպանվածություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծ է շրջանառում: Պարզվում է` նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը վերլուծել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու

«Իգոր Պոպովի՝ «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ» ձևակերպումը բանակցային ձևաչափի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը պարունակում է»

Ըստ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձևաչափի փոփոխության հետ կապված խնդիր չունեն: – ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, անդրադառնալով բանակցությունների ձևաչափը փոխելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ըստ էության կրկնել է Սերգեյ Լավրովին և ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ձևաչափի հարցում միշտ եղել է հետևողական, և

Նորից ընդունում-ճանապարհումների տեսարաններ, ճոխ հաղորդագրություններ․ իսկ արդյո՞ւնքը․ «Հրապարակ»

Հանրության մտածող հատվածը կոնկրետ արդյունքներ է ուզում։ Եվ ուզում է հասկանալ, թե այդ «տուրիստական» այցերից ինչ արդյունք կա։ Ասենք, օրինակ, 2018-ի հունիսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ եւ Կանադա մեկնեց, ու մեծադղորդ հայտարարություններ արեցին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ շուտով ներդրումներ են գալու այդ երկրներից։ Նույն՝ 2018-ի հունիսին Իտալիա մեկնեց նաեւ այն ժամանակ

Անհասկնալի է, թէ մարդ ինչպէս կրնայ զինաթափ ընել սերունդները․ «Հայրենիք»

Սփիւռքի մէջ ո՞վ կրնար միտքէն իսկ անցնել, որ օր մը Հայաստանի կրթութեան նախարար մը՝ թիկունքին ունենալով իշխանութեան վրայ գտնուողներու հայեցողութիւն մը, պիտի գար ու ըսէր։ «Սիրելիներ, վայրկեան մը։ Քիչ մը ըլլանք իրապաշտ եւ ժամանակակից։ Ինչ հարկ կայ համալսարաններուն մէջ հայոց լեզու, հայ գրականութիւն եւ հայոց պատմութիւն նիւթերուն դասաւանդումը պարտադիր դարձնելու։Ասոնք կը վերածենք ընտրովի եւ կը

Ռադիկ Մարտիրոսյան. Հայաստանի ԳԱԱ-ն արժանի է կոչվել ճանաչված եւ բարձրարժեք ակադեմիաներից մեկը, իսկ Պարոն Փաշինյանի ասածը ապատեղեկատվության արդյունք է․ «Հայկական ժամանակ»

Պարոն Փաշինյանի ասածը ապատեղեկատվության արդյունք է. նրան ինֆորմացիա տվողները կա՛մ գիտությունից բան չեն հասկանում, կա՛մ ակադեմիայի թշնամիներն են. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա

ՀՀ ազգային և պետական շահերից չի բխում պայթյունավտանգ իրավիճակն Իրանում

Մեր երկրին պետք է կայուն և զարգացող Իրան

Իրավաբան․ Մենք դեմ էինք, որ բարեվարքության ստուգումը կիրառվի միայն դատարանների նկատմամբ․ «Հայկական ժամանակ»

Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանություն տվեց դատավորների բարեվարքության ստուգման գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթներին։ Ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ այս նախագիծը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը եւ նրանց տալիս է որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն։ Դատավորները նախագծերի փաթեթի ընդունումից հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով։ Նախագծով հստակեցվում են դատավորների

Արշավիր Ղարամյանի թեկնածության հարցը 2020-ի արցախյան ընտրություններում չի քննարկվել

«Արցախի սահմանադրության համաձայն, նախագահի թեկնածուներին առաջադրում են կուսակցությունները: Երբևէ որևէ կուսակցության չեմ անդամակցել, որևէ քաղաքական ուժի հետ այդ թեմայով քննարկումներ չեմ ունեցել: Իմ մասնակցությունը Արցախի զարգացման, անվտանգության բարձրացման առումով իմ պաշտոնական դիրքով պայմանավորված չի, չի էլ եղել: Եվ ես ինչպես այսօր, այնպես էլ վաղը իմ անելիքն ու հնարավորությունը լավ իմանալով, գիտակցելով, առաջիկա տարիներին ևս իրականացնելու

Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի՝ «հավասարության» սկզբունքով մասնակցությունը կխեղի բանակցային գործընթացը․ «168 ժամ»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի և հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և նրանց համատեղ բնակությունը, ինչպես դա եղել է հակամարտությունից առաջ: Զախարովայի հայտարարություններն ինքնին

Ինչո՞ւ են ակտիվացել ադրբեջանցիները

«Վերջին շրջանում Տավուշի ուղղությամբ մարտական հերթապահությունը ստանձնած Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի միջև առկա է միջանձնային խնդիր: Այս երկու պաշտոնյաներն իրենց ամբիցիաները բավարարելու համար փորձում են առաջնագծի որոշակի հատվածներում արհեստական լարվածություն մտցնել»․ «Առավոտի» զրուցակիցն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։ – Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում հերթական լայնածավալ զորավարժություններն անցկացվեցին:

Քանի դեռ մարդկանց ականջին հաճո է «Դոլյա վոռովսկայա» տիպի «մշակույթ», այդ նախագիծը հետեւանքի դեմ անօգուտ պայքար է․ «Ազգ»

Եվ այսպես` քրեականացվում են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու. պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող քրեական խմբավորում ստեղծելու, դրան մասնակցելու, դրան ուրիշին ներգրավելու, անգամ այդպիսի անձին դիմելու իրադեպերը: Քրեական օրենսգրքի այդպիսի փոփոխությունը Ազգային ժողովում այս շաբաթ առաջին ընթերցում անցավ: Նախագծով առաջարկվում է սահմանել` որն է քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, կամ քրեական աստիճաակարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել

Ուշադրություն Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցեք հղումով և քվեարկեք մեր պատվիրակի՝ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս , պլանշետ, համակարգիչ)։ Իսկ ինչպե՞ս քվեարկել՝ դիտեք տեսանյութը։ https://www.youtube.com/watch?v=i7myhA4c_ig&t=12s https://www.facebook.com/ArmPublicTV/videos/2144162982559050/UzpfSTMxNTcwNDk5NTIzNDIxNDoxNDk4MjU1OTk2OTc5MTAy/

Ինչպես ստեղծել Համակարգ

Սիրում եմ նայել ամերիկյան սերիալներ իրավական թեմաներով: Որքան էլ դրանց սյուժեները հնարովի լինեն, այդ սերիալները, կարծում եմ, պատկերացում են ստեղծում Համակարգի մասին, որը գործում է մշտապես եւ անխափան՝ ի հեճուկս բոլոր խնդիրների: Հատկապես հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է այնտեղ ներկայացվում դատաքննությունը: Օրինակ, դատավորը շատ լայն հնարավորություն ունի կողմերին, իր պատկերացումներին համապատասխան, «կարգի հրավիրելու»: Եվ

«…Ղեկավարությունն ու անձնակազմը գործնականում չի կարող տեղեկացված լինել տարածքային մարմինների և հատկապես բոլոր աշխատասենյակներում տեղի ունեցող ամենօրյա գործունեությունից»

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ: Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ անմիջապես ստուգումներ են սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Բացի այդ, քննություն է իրականացվում նաև ՀՔԾ-ում: Քննությունների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի: Չնայած դրան,

Թող հրապարակի և տեսնենք, թե արդյոք «7 շրջան խաղաղության դիմա՞ց» էինք մենք բանակցում. Արմեն Աշոտյանի մարտահրավերը Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանը խոսելու է իր ժողովրդի և իր հասարակության հետ ուղիղ լրատվամիջոցների մասնակցությամբ, դա տեղի կունենա շուտով և Զագրեբյան ելույթը չի կտրում այս խոստումը

Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ միայն նրա համար, որ Դուք եկել եք, և Դուք Ադրբեջանի ամենաբարձրաստիճան դեմքերից

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». Չալո…

Ծերուկի հեռանալու լուրը կայծակի պես հարվածեց մանուկ հոգուս: Դա իմ կյանքի առաջին «կայծակն» էր

Ինչպե՞ս Հայաստանը կարող է վերադարձնել արտերկրում պահվող գումարները՝ մասնագետների խորհուրդը. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». Ո՞րն է նախկին կոռումպացված ռեժիմների օրոք երկրից ապօրինաբար արտահանված միջոցների վերադարձի հաջողության գաղտնիքը եւ որքանո՞վ Հայաստանին կհաջողվի վերադարձնել արտերկրում պահվող այդ միջոցները: Այս հարցն է «Ամերիկայի Ձայն»-ը քննարկել մասնագետների հետ, ովքեր որոշ հաջողությունների են հասել այս ոլորտում: Շրջակա միջավայրի եւ տնտեսական արդարության աֆրիկյան համացանցի գործադիր տնօրեն Դավիդ Ուգոլորի խոսքով, հաջողության բանալին հասարակության լայնածավալ

Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը վերջին տուրից առաջ առաջատարների մեջ են

Բուխարեստում շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի չորս ներկայացուցիչներ, ավարտվում է: Նախավերջին՝ 10-րդ, տուրից հետո Ռաֆայել Վահանյանը ավագ վետերանների (65 տարեկաններ) եւ Կարեն Մովսիսյանը կրտսեր վետերանների (50 տարեկաններ) խմբում իրենց անունների դիմաց գրանցել են 7,5-ական միավոր եւ երկուսն էլ մրցաշարային աղյուսակում ընթանում են 5-րդ հորիզոնականում եւ մեդլների համար պայքարելու հնարավորություն ունեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930