Լրահոս
Օրվա լրահոսը

«…Ղեկավարությունն ու անձնակազմը գործնականում չի կարող տեղեկացված լինել տարածքային մարմինների և հատկապես բոլոր աշխատասենյակներում տեղի ունեցող ամենօրյա գործունեությունից»

Նոյեմբեր 23,2019 00:07

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ:

Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ անմիջապես ստուգումներ են սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Բացի այդ, քննություն է իրականացվում նաև ՀՔԾ-ում: Քննությունների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի:

Չնայած դրան, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, չսպասելով քննության արդյունքների հրապարակմանը, սեփական սիրողական մակարդակի վերլուծությամբ փորձում են առնչություն գտնել տեսանյութի անձանց և ոստիկանության ներկայիս ղեկավարության միջև՝ իբր փաստարկ բերելով ոստիկանության պետի պաշտոնակատարի՝ իրենց կողմից նշված տարեթվին քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ծառայած լինելու հանգամանքը և նշված արարքը քրեական հետախույզների կողմից կատարելը:

Այս մակերեսային վերլուծությունը ոստիկանության կառուցվածքի ու գործունեության մասին տարրական պատկերացումների և մասնագիտական գիտելիքների բացակայության հետևանք է:

Քրեական հետախուզություն ծառայությունում աշխատում են բազմաթիվ ծառայողներ, որոնց գերակշիռ մասը` ոստիկանության մարզային վարչություններում ու տարածքային բաժիններում: Տեղեկատվության կարգով նշենք, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնում է այդ աշխատանքը համակարգելու գործառույթ:

Հետևապես հիշյալ վարչության ղեկավարությունն ու անձնակազմը գործնականում չի կարող տեղեկացված լինել տարածքային մարմինների և հատկապես բոլոր աշխատասենյակներում տեղի ունեցող ամենօրյա գործունեությունից:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊարզաբանումՀամացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության , մասնավորապես քրեական…

Gepostet von ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia am Freitag, 22. November 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930