Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ահազանգի հեղինակը դպրոցի 12-ամյա աշակերտն էր

Նոյեմբեր 23,2019 12:26

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։

Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։
Նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930