Օրվա լրահոսը
Կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրվի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու հավաստագիր
2020 թվականի հունիսի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: «Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը,
Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին
Նոյեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի 54-րդ նիստի ժամանակ, կոշտ պատասխան է տվել՝ կանոնակարգային մանիպուլիացիաների փորձեր ձեռնարկող ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներին: Վահե Էնֆիաջյանի գրասենյակ
«Վերնատուն» չէ, Վետերանների միություն է՝ քաղաքականապես չկայացած, չհաջողված, իրենց տապալած եւ վատ հետագիծ ունեցող մարդկանց հավաք»
Արփինե Դավոյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանը պետք է գնա հանգստի եւ այլեւս քաղաքականության հետ գործ չունենա: «Վերնատուն» ակումբի հավաքից հետո քննարկումները շարունակվում են, կարծիքներ են հնչում, թե իշխանությունները տագնապի մեջ են, մտահոգություններ ունեն, ինչ-որ վտանգ են զգում, դրա համար էլ իշխանական պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները ֆեյսբուքյան ստատուսների միջոցով, այլ հարթակներում ջանք ու եռանդ չեն խնայում «Վերնատան» անդամներին
Սահմանվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը
Գործադիրը սահմանել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Արդյունքում կապահովվի «Սևանա լճի մասին»
«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նախատեսվում է օտարել դասական աճուրդով
Կառավարությունը որոշել է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 2019 թ. նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 526 457 800 ՀՀ դրամ (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7 204 568 800 ՀՀ դրամ,
Հովիկ Աղազարյանը պատմում է, թե ինչպես է 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «չարիք» եղել ու կեղծել ընտրությունները. «Ես այդ դեպքերի անմիջական մասնակիցներից եմ»
«ՀԱԿ-ի իմ գործընկերներին, որոնց շատ սիրում ու հարգում եմ ու որոնք ինձ միշտ հայհոյում են, կոչ եմ անում լինել իրատես: Մարդը կարող է մի անգամ սխալ դիրքերի վրա լինի ու հետո վերագնահատի իր մոտեցումները, ի՞նչ կարիք կա համեմատել 2008-ը 96-ի հետ»:
Վառվում է «Դոլմամա» ռեստորանը
Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական
ՀՀ-Վրաստան զուգահեռներ. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը Վրաստանում չեն ընդդիմացել
«Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, արդեն քանի ամիս է շահարկում են որոշ խմբեր: Նրանք շատ են, թե՝ քիչ, այլ հարց է, բայց արդյոք նրանց արտահայտած մտահոգությունները հիմնավոր են, կամ այն հիմնավորումները, որ նրանք բերում են՝
Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Կառավարության 2004 թ. որոշմամբ հաստատված Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման նպատակով
ՍԴ որոշմամբ, պարզվեց, որ դատավորի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա
ԲԴԽ-ն պետք է հիմնավորեր. «արարք կատարելը» ներառո՞ւմ է, արդյոք, նաեւ անգործությունը, բացի դրանից, պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը: Սահմանադրական դատարանի նիստերը հիմա չեն լուսաբանվում: Մինչդեռ, ՍԴ-ն ոչ միայն իր գործառույթներն է շարունակում իրականացնել, այլ օրեր առաջ մի շատ հետաքրքիր գործով որոշում կայացրեց: ՀՀ Սահմանադրական դատարանը դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի
«Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության». ՀԱԿ-ի արձագանքը՝ վարչապետին
ՀԱԿ-ից հիշեցնում են՝ «2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել է նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը, 22-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է
«Ամոթ ինձ. Shame on me»
Հարցազրույց գեղանկարիչ Րաֆֆի Ադալյանի հետ – Շուրջ քառորդ դար առաջ ԱՄՆ-ում բնակություն հաստատեցիք, ծավալեցիք ստեղծագործական գործունեություն եւ մոտ մեկ տարի է, ինչ հայրենիքում եք, ասում են՝ այլեւս չվերադառնալու պայմանով: Մասնագետները մինչ ԱՄՆ մեկնելը ձեզ որակել են խիզախ արվեստագետ… – Նման որակման «հեղինակային իրավունքը» արվեստաբան Պողոս Հայթայանինն է: 1988թ. երբ սկսվել էր ղարաբաղյան շարժումը, Հայաստանի եռագույնը
Ի պատասխան Կրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի յայտարարութեան
Աշխարահռչակ Աստղաֆիզիկոս Վիքթոր Համբարձումեանի «Կտակը» «Ինձ յաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզուին: Ամէն մէկը պէտք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերէնից` անկախ այն բանից, թէ քանի տոկոս է նրա մէջ հայկական արիւնը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թէ արիւն, այլ` գաղափարներ, եւ գաղափարների
Վարորդը թույլ է տվել օրենքի պահանջներին հակասող գործողություն. մանրամասներ 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի
Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի. Արդարադատության նախարարություն
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ:
«Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ»
Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին «Մարգարեի ուխտը» հիմնադրամի, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիայի եւ «Շուշի» հիմնադրամի աջակցությամբ՝ «Շուշի հիմնադրամ» հրատարակչությունը լույս է ընծայել «Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ» գիրքը, որի հեղինակն է մարգարեի որդին՝ Մուհամմադ Իբն Աբդալլահը: Ժամանակակից աշխարհում օր օրի ավելի անհրաժեշտ է դառնում համագործակցությունը իսլամական եւ քրիստոնեական քաղաքակրթությունների
«Դասախոսական կազմին ասում են՝ դուք գնացեք-համոզեք». Լեզվի ինստիտուտի տնօրեն
«Պետությունն իր ասելիքն ասել է «Լեզվի մասին» օրենքով, հիմա պետությունն ինչո՞ւ է իր ասելիքը փոխում»,-հարցադրում է անում Վիկտոր Կատվալյանը
Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 5 անգամ. Իշխան Կարապետյան. «Փաստ»
Ներդրողների համար, ի թիվս այլ գործոնների, կարևոր են կայուն և կանխատեսելի իրավատնտեսական կարգավորումները և ներդրողների իրավունքների և մասնավոր սեփականության անձեռնմխելիության պաշտպանությունը:
Ստանիսլավ Տարասով. «Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որպեսզի լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը». «168 ժամ»
Նա նշեց, որ իր մոտ այսպիսի տպավորություն էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը տանում է դեպի խզում։ «Երբ Փաշինյանը սկսեց հակասական հայտարարություններ անել, ապա ասաց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինձ թվում էր, թե նման բան է փորձում անել, գնալ բանակցային գործընթացի սառեցման, Ադրբեջանն իր հերթին կարող էր դրան արձագանքել բացասաբար՝ ասելով, որ դադարեցնում է բանակցությունները, փորձելով հակամարտությունը կարգավորել այլ սցենարով։
ԼՂ հարցի լուծումը հնարավոր չէ առանց բոլոր կողմերի ներգրավման. ԵԱՀԿ ՄԽ համանախագահը կրկնել է Լավրովին
Եթե ժամանակի ընթացքում կողմերը պայմանավորվեն, որ բանակցային գործընթացին պետք է միանան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, մենք կսատարենք այդ որոշումը»,- ասել է Պոպովը։
Լուսանկարը ապրումների ու հույզերի արդյունք է
Ծրագրավորում, լուսանկարչություն, ֆուտբոլ. իրար հետ կապ չունեցող այս մասնագիտությունները հեշտությամբ տեղավորվել են Եսայի Դուրմազյանի կյանքում։ Համեմատականներ անցկացնել երեքի միջեւ չի փորձել, ասում է՝ ամեն մեկն իր ուրույն տեղն ունի։ Միաժամանակ մի քանի գործով զբաղվելը, նրա կարծիքով, չի խանգարում, այլ օգնում է: «Դրանք ստեղծում են ներքին մրցակցություն, որպեսզի ամեն անգամ ինքդ քեզ գերազանցես տարբեր ոլորտներում»,- բացատրում
Եգոր Գլումով. «Վատ միտում եմ նկատում, մեր հասարակությունը պառակտվել է երկու մասի». «Ժողովուրդ»
Որքան շատ ենք հնչեցնում «հեղափոխություն» բառը, այնքան այն արժեզրկվում է։ Պետք է քիչ խոսել ու շատ գործել, քիչ համեմատվել նախորդների հետ. վատի հետ համեմատվելը հեշտ է:
Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ 2020-ի ավարտին քաղաքացին իր կաշվի վրա կզգա բյուջեի հեղափոխական լինելը. «Այս տարի էլ է զգում». «Հայկական ժամանակ»
ՊՆ-ի, ԱԻՆ-ի աշխատավարձերն են բարձրացել, ուսուցիչների աշխատավարձերն են բարձրացել։ Թոշակները կբարձրանան, փոխվե՞լ է մարդկանց կյանքը, թե՞ ոչ։ Գնաճը նույնիսկ 1 տոկոս գուցե չլինի այս տարի, բայց օրենքով մինչեւ 4 տոկոս կարող է լինել։ Ինչի՞ արդյունք է սա՝ մրցակցության խորացման։ Մոնոպոլիստներ չկան։ Եկող տարի 500 կմ պետական, միջպետական եւ եւս 250 կմ համայնքային նշանակության ճանապարհ է նորոգվելու, ազդո՞ւմ է դա մարդկանց կյանքի որակի վրա, թե՞ ոչ:
Փոխարենը բանկային համակարգի մասնակիցներին մեղադրելու, ԿԲ նախագահը մեղադրանքներ է հնչեցնում ընկերության հասցեին. «168 ժամ»
Թե ովքե՞ր են այն գործարարները, որոնք սպառնում են բանկային, ինչո՞ւ չէ, նաև ֆինանսական համակարգի կայունությանը, գուցե կարևոր է։ Բայց շատ ավելի կարևոր է երևույթը։
Սամարայում ՀՀ քաղաքացին ընդհատակյա լաբորատորիայում մոտ 2 կգ թմրանյութ է պատրաստել
Հայաստանի քաղաքացին մեղավոր է ճանաչվել թմրանյութերի անօրինական սպառման փորձի մեջ և դատապարտվել 8.5 տարվա ազատազրկման։
Նրանք շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, իսկ մենք ունենք ներուժ. Արմեն Սարգսյանն ամփոփել է Կատար այցի արդյունքները
«Ես այս երկիրը շատ լավ գիտեմ, երկար տարիներ այցելել եմ, շատ բարեկամներ ունեմ թե՛ երկրի ղեկավարության, թե՛ գործարար շրջանակներում, թե՛ ուսումնական, գիտահետազոտական ոլորտներում։ Ուրախ եմ, որ երկար տարիների կապերը, հանդիպումները, գաղափարներն այսօր ծառայում են մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդին, -լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կատարի Պետություն այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական
Երեւանից ասում են` չկա փաստաթուղթ, Բաքվից ասում են` կա
Կարո՞ղ ենք արձանագրել, որ Մադրիդյան սկզբունքները գոյություն չունեն եւ միջնորդները նոր սկզբունքներ են մշակում
Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 2-ին հրազենային վիրավորմամբ Գավառի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ.,
ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի օրենքներով պետական կառույցներին արգելվում է միջամտել ֆուտբոլային գործերին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան շարժման նախաձեռնությամբ հրավիրված հանրային քննարկման ժամանակ բարձրացվեցին բազմաբովանդակ խնդիրներ եւ օրինակներ, հնչեցին դրանց լուծման ամենատարբեր առաջարկներ, որոնք երբեմն հակասում էին մեկը՝ մյուսին, կամ չէին համապատասխանում սահմանված օրենքներին: Մասնավորապես, մասնակիցներից մեկը պետությանը քննադատեց այն բանի համար, որ աջակցություն չի ցուցաբերում մանկապատանեկան ֆուտբոլին: Նրան հակադարձեց բազմափորձ ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: