Օրվա լրահոսը

Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով. Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։

Մինչ այսօր կայացվել է 4574 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

16.07.2020-ի դրությամբ, իրականացվել է 51730 ստուգում, որից միայն 673-ը՝ նշված օրը:

Արա Խլոյանը՝ «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին

Ինչպես անձամբ, այնպես էլ նրա կազմակերպմամբ չեն վճարվել ավելի քան 35 մլրդ դրամի հարկեր և տույժեր. Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. ՀՔԾ

Պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կալանք է դրվել Ս. Մայրապետյանին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույքերի վրա:

Փորձագետի եզրահանգմամբ՝ Արարատի 62-ամյա բնակչուհին հանկարծամահ չի եղել. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քաղաքապետի աշխատավարձը, ներկայացուցչական ծախսերը՝ սառցաբեկորների մեջ հայտնված գյումրեցիներին

Գյումրու ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած կարկտահարության ու հորդառատ անձրևի պատճառով տուժած բնակիչներին օգնելու համար։ Նախ` մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանին զոհված զինծառայողների հիշատակը։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց․ «Գիտեք, մի երևույթ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, որն արտառոց էր բոլորի համար, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն մեր պետության

Ադրբեջանը չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. Նիկոլ Փաշինյան

«Սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում»:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը

«Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հետևելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցավով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետևում դրան»

Խոակին Կապառոս. «Եթե խոսում ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին, պետք է նշենք մարզչական կրթության կարեւորությունը»

«Ֆուտբոլը չի կարող լինել առանց մարզասերների, որովհետեւ ֆուտբոլը կիրք է եւ մարզասերները անպայման պետք է լինեն տրիբունաներում: Պետք է ունենալ պատասխանատվության շատ բարձր զգացում, եւ կարծում եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առումով ճիշտ աշխատանք է տանում, երբ այլ երկրների նման նպաստում է, որպեսզի մարզասերը հետագայում վերադառնա ստադիոն եւ ամեն ինչ ընթանա իր հունով»,- ասաց նա:

Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել. կարանտինում է 5 640 մարդ. «Ալիք մեդիա»

Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 885 է, մահվան դեպքերը 15-ն են:

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում, քննարկման մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել շարունակվող լարվածության կապակցությամբ, շեշտվել է հրադադար ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունը»,-ասել է Պեսկովը:

Խոակին Կապառոսը՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու մասին. «Դրա համար պետք է իսկական թիմի մենթալիտետ ունենանք»

«Մինչեւ հիմա զրուցել եմ ազգային հավաքականի շուրջ 20 ֆուտբոլիստի հետ: Դրանց բնույթը հրապարակայնացնելու ենթակա չէ: Բայց կարող եմ ասել, որ հաճելիորեն զարմացրեց այն, որ բոլոր տղաները մեծ նվիրվածություն դրսեւորեցին եւ հավաքականում ելույթը շարունակելու ցանկություն արտահայտեցին»,-այսօր հեռավար ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Նա նաեւ խոսեց հավաքականը համալրելու հեռանկար ունեցող երիտասարդ ֆուտբոլիստների

Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել ՊՊԾ գնդում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զոհված ոստիկանների հիշատակին

2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժել էին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Սպանվել, վիրավորվել և գերեվարվել էին ոստիկաններ… Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Հիշատակի արարողությունից հետո բարձրաստիճան ոստիկաններն ու զոհվածների հարազատները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի

Պեսկովը համեմատել է Պուտինին և Էրդողանին. նման են իրար

Պեսկովն ասել է, որ բանակցությունների ժամանակ Պուտինը հստակ հարցեր է դնում և «նկատի է ունենում այն, ինչ ասում է», իսկ հետո անհապաղ կատարում է խոստումը:

Քարից հաց քամող Ալավերդցի հսկան՝ 250-ամյա գործարանն այսօր հերթական ճգնաժամն է ապրում. «Վալլեքս»

Հայաստանի ամենահին արտադրական ձեռնարկութունը 250 տարեկան է  «Վալլեքս» խմբի ընկերությունները շնորհավորում են Հայաստանի հանքագործներին և մետալուրգներին մասնագիտական տոնի առթիվ։ Մենք կարևորում ենք հանքագործների և մետալուրգների ավանդը Հայաստանի տնտեսական զարգացման և հզորացման գործում և վստահ ենք, որ ապագայում ևս հանքագործությունն ու մետալուրգիան իրենց արժանի տեղն են ունենալու Հայաստանի տնտեսական կյանքում։ Քանի որ Հայաստանում հանքագործության և մետալուրգիայի

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է Հայաստանում առաջին վճարային մատանիների վաճառքը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին է առաջարկում անկանխիկ վճարման նոր և ժամանակակից տարբերակ՝ վճարային մատանի: Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների ոլորտում և եզակի կրիչ է, որը ստեղծված է տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա: Վճարային մատանիներն իրենցից ներկայացնում են պլաստիկ քարտի այլընտրանք, որի ներսում տեղադրված է չիպ-մոդուլ, որը թույլ է տալիս

Ռուստամ Բադասյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ՀՀ-ում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները

Նախարար Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվության և փոխհամագործակցության ավելացումը։

Հայաստանը, հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը, հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից. ավստրիական «APA»-ի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիային

Հայաստանը հետևողական կոչ է արել բոլոր խնդիրները լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով, սա է միակ գրավականը՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման համար:

Արմեն Աշոտյանը՝ արտաքին ու ներքին քարոզչական խնդիրների մասին

Մի խարխլեք համերաշխության մթնոլորտը։ Այս կռիվը ձեր «հեղափոխության» շարունակությունը չէ։ Այս կռիվը հայ ժողովրդի գոյության պայքարն է. ՖԲ իր էջում հրապարակված տեսաուղերձում այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Տեսաուղերձի թեման արտաքին ու ներքին քարոզչական խնդիրներն էին Մանրամասները՝ տեսանյութում

Խոակին Կապառոս. «Ես շատ զարմացած էի, որ խաղեր էին լինում, երբ ակումբների կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ չէր մտնում»

Սա խանգարում է մեր պատանի եւ երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք կրթություն են ստանում մանկապատանեկան ֆուտբոլու, սակայն հետո բազմաթիվ լեգեոներականների պատճառով շանս չեն ստանում դրսեւորելու իրենց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031