Օրվա լրահոսը

Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Այսօրվանից Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր ունեն iOS 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակն իրենց iPhone սմարթֆոններում, կարող են զանգել 4G+ (LTE Advanced) ցանցում VoLTE տեխնոլոգիայի օգնությամբ։ Դեռևս 2017 թվականից Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար իր ցանցում գործարկել է VoLTE (LTE ցանցում ձայնի փոխանցում) տեխնոլոգիայով զանգեր կատարելու հնարավորությունը, սակայն հեռախոս արտադրող ընկերություններն

«Վերնատանը մեծեր կային, իսկ այստեղ հասկանալի է, թե ինչ է հավաքված». Վ. Ավետիսյանը՝ «Վերնատան» մասին

«Մերժված մարդիկ են եւ նրանց ձայնակցող առանձնյակներ, որոնց իրական նպատակը ջուր պղտորելն է,-կարծում է «Սասնա ծռեր» կուսակցության առանցքային անդամը:

Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը. Պարզաբանում ՀԿԵ և ՌԵ լոկոմոտիվային բրիգադների փորձի փոխանակման վերաբերյալ

Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում:

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է 5.25% տարեկան եկամտաբերությամբ դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 15.12.2019թ.-ը: Սա Յունիբանկի կողմից պարտատոմսերի 10-րդ թողարկումն է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային

Փոխվարչապետ. «Ալավերդու պղնձաձուլարանը բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է. նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է»

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ չինական կողմի հետ նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ բանակցությունները շարունակվում են

«Վերնատան» հավաքն «Արմենիկումի» նոր դոզա էր կոնվուլսիաների մեջ գտնվող հերոսի համար. Արթուր Ղազինյան

Վազգեն Մանուկյանի դեմ կազմակերպված արշավը սադրանք էր, լավ մշակված մի ծրագիր, որի նպատակն էր նրան մղել քաղաքական ընդդիմադիր գործունեության և նրանից կերտել «հակահերոսի» նոր կերպար: Նա ամբողջովին տեղավորվում էր այս կերպարի մեջ և բավարարում էր հակահերոսի համար սահմանված հիմնական չափանիշներին:

Պարզվում է՝ Վարդան Ղուկասյանը «գյումրվա կատակ» է արել

Իվետա Տոնոյանն ասաց. «ԲՀԿ-ն օրեր առաջ ստացել է ՀՅԴ-ական երիտասարդների դիմումը: Մենք այդ դիմումը դեռեւս չենք քննարկել օբյեկտիվ պատճառներով: Երբ որ կքննարկենք նախարարի հրաժարականի նպատակահարմարության հարցը, մեր դիրքորոշումը կներկայացնենք»:

Տիգրան Ավինյան. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում»

«Ես առաջարկում եմ դատավորներին եւս մեկ անգամ ծանոթանալ նախագծին»,-արձագանքելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին նախագծի դատավորների դժգոհությունների մասին լրագրողների հարցերին, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա մասնակցում է Երեւանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» ԵԱՏՄ համաժողովին: Հարցին՝ արդյոք կառավարությունը ՍԴ դատավորների հետ կապված խնդիրը լուծի սահմանադրական փոփոխություններով, Ավինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն

Անհրաժեշտ է փոխել ողջ մտածելակերպը՝ ընդունելով քվանտային աշխարհը, որտեղ ամեն բան ներդաշնակ է․ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային

Իրանի քաղաքացին ՀՀ է ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց. ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը: Մասնավորապես, 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային

Վանաձորի «Արցախ» պուրակը կվերադարձվի համայնքին. Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել համայնքի ղեկավարին

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը: ՀՀ կառավարության 13.04.2006թ. որոշմամբ պուրակի տարածքն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր

Հարություն Խաչատրյան. «Կինոյի տունը կբացի բոլոր դռները Սինեմատեքի բացումով»

Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ «Ազգային սինեմատեք կոնցեպտ ստեղծարար կրթական-մշակութային- զբոսաշրջային միջավայր հանգույցի նախագծի» շնորհանդեսը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ վերջապես եկել է երազանքն իրականացնելու ժամանակը, որով հետաքրքրված է կառավարությունը, նախագահը: «Սինեմատեքը» նախատեսված է ստեղծել 1976 թվականից գործող Կինոյի տանը, որի մի մասը փրկվել է վաճառքից: Հարություն Խաչատրյանը նշեց, որ պատրաստվում են բացել

«Նիկոլ Փաշինյանը պաշտպանում էր Մելին առավոտից իրիկուն նրան սղոցողներից». Մարիա Կարապետյանի խոսքով՝ հայտարարության տակ ստորագրողներն էլ դոպինգային անցյալ ունեն

«Այդ հայտարարությունը խնդրահարույց է իրենց ստորագրություններով նրան միացած անձանց դոպինգային անցյալի պատճառով ու ամենակարեւորը ինձ համար` այդ հայտարարությունը խնդրահարույց է օգտագործված լեզվի առումով, որովհետեւ մարդուն նկարագրում են տմարդ, որպես ոչ մարդ, որն առաջին քայլն է ատելության հիմքով հանցագործություն կատարելու»:

Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար. ՔԿ

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում «Վարդավառ»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կ.Գասպարյանին: 2018 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի ժամանակ քաղաքացի

Սպանված Միխայիլ Խաչատուրյանը նամակագրություն է ունեցել ուժայինների հետ. Կոմերսանտ

Իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է, որ հանգուցյալի հեռախոսում եղել է ոմն Սահակ Ալբերտովիչի հետ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի նամակագրություն, հաղորդում է «Կոմերսանտը»։ Պաշտպանները կարծում են, որ խոսքը Սահակ Կարապետյանի մասին է, որը զոհվել էր 2018թ. ավիավթարից։ Նամակագրության մեջ հիշատակվում է նաև Անրի Շամեդինովիչի անունը, որը ենթադրաբար

Լեզու սովորելը երբե՛ք այսքան հեշտ ու հաճելի չի եղել. օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է օտար լեզուներ սովորելու ինտերակտիվ ու հարմարավետ գործիք՝ «E-Teacher» բջջային հավելվածը: «E-Teacher»-ը լեզուների ուսուցման հավելված է(դեռեւս միայն անգլերեն), որը հնարավորություն է ընձեռում հարստացնելու բառապաշարը՝ ներառյալ խաղի միջոցով, թարգմանելու բառեր ու բառակապակցություններ, ինչպես նաեւ ստուգելու յուրացված գիտելիքը՝ մրցելով հավելվածի այլ օգտագործողների հետ: Հավելվածի օգնությամբ ցանկացած հարմար պահի հնարավոր է թարգմանել բառեր եւ բառակապակցություններ՝հայերենից կամ

Առանց անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման պետք չէ կառուցապատման քայլեր ձեռնարկել. Հանրային քննարկում՝ Սեւանի թերակղզու տարածքում կառուցապատման շուրջ

Նոյեմբերի 19-ին Սեւանի քաղաքապետարանում հրավիրվեց հանրային քննարկում, որտեղ լսվեց Սեւանի թերակղզու տարածքում առեւտրի կազմակերպման նպատակով փայտաշեն տաղավարներ տեղադրելու հարցը: Հանրային քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի եւ «Սեւան» Ազգային պարկի պատասխանատու աշխատակիցներ: Ինչպես ներկայացրեցին Սեւանի թերակղզու տարածքում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիները, իրենք ցանկացել են տեղադրել փայտաշեն նոր

ԲՀԿ-ականների սուր արձագանքը՝ «Իմ քայլին». Հիշեցնում են, թե Դավիթ Սանասարյանն ինչ էր ասել Ալեն Սիմոնյանի՝ քրեական հեղինակությունների հետ կապի մասին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի արձագանքը «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ քրեական հեղինակությունների հետ կապեր ունենալու մասին բավականին սուր էր. «Եթե ուզում ենք հիշել նախկինից ինչ-որ դեպքեր, էդքան հեռու չգնանք: Եկեք, օրինակ, հեղափոխության ակտիվ ջատագովներից, հեղափոխության մասնակիցներից ՊՎԾ-ի լիազորությունները դադարեցրած ղեկավարի հարցազրույցը լսենք:

2019թ.-ի 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ հայկական շուկա թուրքական ծագման լոլիկ ու կարտոֆիլ է ներմուծվում: Նշենք, որ ի տարբերություն լոլիկի, դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայից կարտոֆիլ չի ներմուծվել: 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4,231.7 տոննա կարտոֆիլ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 1,941.3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018թ.-ի ցուցանիշը 2.2 անգամ: Նշված ժամանակահատվածում տեղական

«Իմ քայլի» պատգամավորը հիշեցնում է քրեական հեղինակության հետ Սերժ Սարգսյանի տեսանյութը, հակադարձում են՝ բա Նորատուսցի Ալիկի համար Սասուն Միքայելյանը չէ՞ր երաշխավորում

Հարցին՝ դուք կարո՞ղ եք բացառել, որ այսօրվա իշխանության որեւէ ներկայացուցիչ կապեր չունի քրեական հեղինակությունների հետ՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակության հետ: Եթե այնպես է ստացվել, որ կան անձնական բնույթի հարաբերություններ երկար տարիներից, չի կարելի ասել, որ ճանապարհին տեսնում եք իրար, ճանապարհը փոխեք»:

Կարատեի մարզիչի գործով պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազին՝ միջնորդելով նրան հեռացնել գործի վարույթից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սամվել Այվազյանի վերաբերյալ քրեական գործով նախապատրաստական փուլը: Դատակոչվելու է քսաներկու վկա, որից երեքն էին ներկայացել դատարան: Չէր ներկայացել նաեւ այս գորով տուժող Շալիկո Մանուչարյանը` «Շալո» մականունով հայտնի, որի կապակցությամբ պաշտպանական կողմը հայտնեց, թե նա իրեն քրեական հեղինակություն չի համարում, տուժող չի համարում, չի ճանաչել ամբաստանյալին

2020-ի հունվարի 1-ից ջրի սակագինը բնակչության համար չի փոխվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց 2020թ-ի համար «Վեոլիա» ընկերության կողմից բնակչությանը ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագները թողնել անփոփոխ։ «Վեոլիա»-ի բաժանորդները յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի մատակարարման ու հեռացման համար կշարունակեն վճարել 180 դրամ (ջրամատակարարման գինը 153 դրամ, ջրահեռացմանը՝ 27 դրամ)։ 2019թ․ գործող սակագիներն էին 191,4 դրամ, որից 11,4 դրամ պետությունը սուբսիդավորում էր։ 2020թ․ հունվարի 1-ից սակագինը

Լեզուն‚ կրոնը‚ մշակույթը ազգային ինքնությունը պահպանող բաղադրիչներ են‚ որոնք պետք է պահպանել. «Առաջինը՝ Հայաստան»-ը քննարկում էր հրավիրել

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը հրավիրել էր «Կրթություն և արժեհամակարգ» խորագրով քննարկում։ Բանախոսներն էին Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և Smart Legal LLC հիմնադիր, «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնող խմբի իրավական հանձնախմբի անդամ Արթուր Բուդուրյանը։ Բանախոսները խոսեցին այս օրերին հասարակության լայն շրջանակներում արծարծվող հայոց ինքնության‚ կրթության համակարգում նախատեսվող որոշ փոփոխությունների‚ մասնավորապես‚ միջնակարգ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագիծն իրականում սահմանափակում է բուհական ինքնավարությունը, չնայած հայտարարվում է, որ ուղղված է դրա ընդլայնմանը. «Ես համալսարանական եմ»

Նախագծի որպես հիմնական խնդիր կարելի է նշել այն, որ վերջինս չունի որևէ հայեցակարգ: Անհասկանալի է, թե այն ինչ նպատակ է հետապնդում, արդյոք ներկայացված քայլերն այդ նպատակին ծառայելու են, ինչ միջազգային փորձի վրա է այն հիմնված և այլն: Այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելուց առաջ լիազոր մարմինը պետք է հստակ ներկայացնի իր նպատակը, թափանցիկ լինի հանրությանը և քննարկման համար լինի բաց:

Հրաժարական է տվել Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակը. Ermenihaber

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը: Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն էր առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով իրավաբան Սեդրակ Դավութհանը, Կարպիս Դուրասլանը,

Նպատակն ու ցանկությունը ազգություն չեն ճանաչում

«Ես 99%-ով հայ եմ, արտաքինով հնդիկ եմ, սրտով` հայ,»- այսպես է  իրեն ներկայացնում դերասան, հումորիստ, ազգությամբ հնդիկ Շաֆի Ալ Կապրիոն։ Շաֆին 17 տարեկան էր, երբ Հայաստան եկավ. «Ես փախչում էի իմ երկրից, ցանկանում էի գտնել կյանքում իմ տեղը, գտնել ինքս ինձ։ Քարտեզով նայում էի, թե ուր կարող եմ գնալ եւ աչքս ընկավ Արմենիա անունով երկիրը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 20-ի

Արտակ Մանուկյան. կարծում եմ, որ մենք պետք է ավելի որակյալ դարձնենք սոցիալական զամբյուղ հասկացությունը. «Հայկական ժամանակ»

Արտակ Մանուկյանը կարծում է, որ մինչեւ տարեվերջ տնտեսական աճը ամենավատատեսական սցենարով կլինի 6- 6.5 տոկոս։

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930