Օրվա լրահոսը
Դեսպան Լին Թրեյսին նշել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումների իրականացմամբ
Անդրադարձ է կատարվել նաև կիբերանվտագության և նորագույն 5G ծածկույթի հետ պայմանավորված ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին, ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի՝ հայաստանյան շուկայում հանդես գալու հիմնախնդիրներին, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ հայաստանյան տնտեսվարողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Այս անգամ էլ հայերին մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ. Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել. Ermenihaber
Ինչպես նախորդած կոնֆերանսներում, այս անգամ ևս Սերթչելիքը հայերին մեղադրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու, մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։
Կրկնակի կասեցվել է «Նոր Զովք»-ի գործունեությունը. տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 47078 ստուգում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել է երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն: Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք խանութը: Վերջիններս չեն պահպանել պարետի 24 ժամով
Նպատակն է ստեղծել արժեք՝ մասնակցություն ունենալով կենսաբանության, նյութագիտության և առանցքային այլ տեխնոլոգիաների միջազգային համայնքներում. ԵՄ Թումո լաբորատորիաների ծրագրերն ակտիվ ընթացքի մեջ են
ԵՄ Թումո համալիրի ևս մի մեծ նախագիծ է 42 ծրագրավորման դպրոցը։
Օդաչու-փորձարկող Եվգենի Ավերյանովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ե. Վ. ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օդաչու-փորձարկող Եվգենի Վյաչեսլավի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ)
Առանց դիմակի վարորդներ, գերբեռնված տրանսպորտային միջոցներ. ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Շենգավիթում
Իրականացվում են կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է։
Աշխատանքային այցով Արցախում գտնվող Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Հարությունյանը նշել է՝ ուրախ է հանդիպել մարտական ընկերոջ հետ և քննարկել երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր
Հուլիսի 10-ին ընդունել է ԱՀ նախագահն ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Սյունիքի մարզում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 366 դեպք
Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ❗️Ընդհանուր՝ 366 հաստատված դեպք․ ❗️գրանցվել է 4 մահ, ❗️227 հոգի բուժվել է, ❗️135 հոգի հիվանդ է, որից՝ ➡️30 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, ➡️4 հոգի հոսպիտալացված է Երեւանում, ➡️101 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։ Հիվանդներն ըստ համայնքների․ ➖20 հոգի՝ Կապանից, ➖39 հոգի՝ Գորիսից,
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական երկու խաղ կանցկացնի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական երկու հանդիպում կանցկացնի Երեւանում: ՀՖՖ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Ալբանիայի եւ Քուվեյթի ֆուտբոլային ղեկավարության հետ, ըստ որի հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի գլխավոր ֆուտբոլային թիմը նախ կհյուրընկալի Ալբանիայի ընտրանուն, ապա մեկ ամիս անց՝ նոյեմբերի 11-ին, կընդունի Քուվեյթի հավաքականին: ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Ալբանիան զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը, Հայաստանը՝
Անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանն ուղղված ծրագրերին. Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ
Քննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Հայկ Եսայանը խոստանում է՝ «Բիլայն»-ի աշխատակիցների զանգվածային կրճատումներ չի անի
«Բիլայն»-ը ձեռք բերած «Թիմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը վստահեցնում է՝ նոր աշխատատեղեր են ստեղծելու, ոչ թե կրճատումներ անելու
Այս քայլերը դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչը դուրս բերելու հերթական փորձ. ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։ Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերթությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց
Կորոնավիրուսով վարակված լինելը ծածկադմբոց անելու և ինքնաբուժությամբ զբաղվելու ծանր հետևանքները
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ գաղտնի են պահում կորոնավիրուսով վարակված լինելը, զբաղվում են ինքնաբուժությամբ, երբեմն էլ, չգիտես ինչու, ամաչում են, որ շրջապատն իմանա։ «Մի մասսա կա, որ, չգիտես ինչու, ամաչում է, որ հիվանդացել է, նույնիսկ զանգ եմ ունեցել, երբ ցանկություն են հայտնել համակարգչային տոմոգրաֆիա
«Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին կօտարվեն. ՀԾԿՀ-ն ևս համաձայնություն տվեց
Քննարկվեց «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմող բաժնեմասի օտարմանը համաձայնություն տալու մասին հարցը
Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազաֆիկացման ծրագիր
Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ
«Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաև այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը». Արմեն Սարգսյան
Ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է
«Առինջ մոլում» խախտումներ են հայտնաբերվել. ՇՎՏՄ-ի մշտադիտարկումները շարունակվում են
Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»: Ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Առևտրի կետերում առկա թերությունները տեղում
Արթիկի բնակիչը վիճաբանել է քենակալի հետ, դանակահարել կնոջ քրոջ 21-ամյա որդուն և հեռացել դեպքի վայրից
Հարուցվել է քրեական գործ
ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետ, որը Հայաստանի կառավարությանը կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ. Russia Today
Ըստ տեղեկության՝ խորհրդականն աջակցելու է Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու գործում, իսկ այդ հաստատությունները հետաքննելու են կոռուպցիայի դեպքերը, կոռուպցիոներներին էլ ենթարկելու են պատասխանատվության:
«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անում. «Եթե անգործ մնանք՝ կթողնենք կգնանք երկրից»
Ընկերության աշխատակիցները մտահոգված են՝ «Բիլայն»-ը «Թիմ» ՍՊԸ-ին վաճառելուց հետո հնարավոր է գործազուրկ մնան
Օժանդակություն է ցուցաբերվել 86 համայնքում աշխատող 91 սոցիալական աշխատողի. եռամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը նպատակ ունի համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրման և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավման միջոցով աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:
Ռոբերտո Սպերանցա. «Դա արել եմ, որովհետև իտալացիները հսկայական զոհաբերություններ են կատարել վերջին ամիսներին, որոնք չեն կարող ի չիք դառնալ»
Իտալիան ժամանակավորապես արգելում է 13 երկրի քաղաքացիների մուտքը իր տարածք, այդ թվում՝ Հայաստանի
«Հազվադեպ է եղել, որ մեր կառավարության օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը լինի չզեկուցվող կամ փակ». Սերոբ Անտինյան
Կառավարման փորձագետը առավելապես «քաղաքական», այլ ոչ մասնագիտական գնահատական համարեց ՀՀ կառավարության հասցեին հնչող այն քննադատությունները, թե նիստերի հրապարակային մասում քննարկվում են ոչ էական նշանակություն ունեցող հարցեր, և այդ հատվածը հիմնականում օգտագործվում է PR նպատակներով:
Շան վրա գարեջուր լցնելու հարցի շուրջ ամուսինների վիճաբանությունը մի խումբ երիտասարդների հետ, որին միջամտել են շենքերի բնակիչները, վերածվել է դաժան ծեծկռտուքի
Երիտասարդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իրենց մոտ եղած գարեջրի ապակյա տարայով հարվածել են վիճաբանության մասնակից տիկնոջ գլխին, ծեծի ենթարկել վերջինիս ամուսնուն, ձեռքերով, ոտքերով և շշերով հարվածներ հասցրել նշված շենքի բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել շենքերի բակում կայանված ավտոմեքենան:
Եվս ևս կես միլիոն եվրոյի աջակցություն. Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել
Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:
Եսայաններին պատկանող «Թիմ» ընկերությանը թույլատրվել է 100 տոկոս փայաբաժնով ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա»-յի բաժնետոմսերը
Թիմը կգնի « ՎԵՈՆ Արմենիան»
Շուրջ 12 տարի Գորիսում ապօրինի օգտագործել են պետության սեփականություն հանդիսացող հողամասը՝ստանալով 7,200,000 դրամ շահույթ
Քրեական գործ է հարուցվել
Հեռավար հանդիպմանը Ռոբերտ Քոչարյան հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել
Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և


















































