Օրվա լրահոսը

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի  11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կայացել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում․ «Հայրենիք»

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում։ Բանախոսությամբ հանդես է եկել Դավիթ Շահնազարյանը։ Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, անդրադարձ է կատարվել ներքաղաքական զարգացումներին։ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈԻԹՅՈՒՆ https://www.facebook.com/hayrenikk/photos/a.144768343934421/144768287267760/?type=3&theater

Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում է նախատեսվում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն

Խոսել Հայ եկեղեցու պատմության ավելի լավ դասավանդման մասին՝ եկեղեցուն անմիջապես չներգրավելով այդ քննարկումներում, դատարկաբանություն է․ Տեր Տիգրան քահանա Բադիրյան

Տեր Տիգրան քահանա Բադիրյանը «Սուրբ Գևորգ Կանաչուտի եկեղեցի» ֆեյսբուքյան էջում գրել է․ ԿԳՄՍ ճշմարտախոս նախարարին՝ Երեկ ականատես եղանք Պետրոս Ղազարյանի հետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ պարոն նախարարը իրեն հատուկ անկոռեկտ ոճով «սուտ և կեղծիք» համարեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի առաջ քաշած որոշ մտահոգություններ։ Այս առնչությամբ մի քանի դիտարկում․ 1․ Մանիպուլյատիվ է այն պնդումը, թե չափորոշիչների մեջ

Վիտալի Դրոժժա. Մինսկի և Երևանի միջև չկան քաղաքական և տնտեսական խնդիրներ, իսկ առևտրատնտեսական բնույթի հարցերը արդյունավետ լուծումներ են ստանում

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հեռավար կապի միջոցով կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հանձնաժողովի` ընթացիկ տարվա մարտի 12–ին Երևանում կայացած  14–րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

«Կնվազի ՀՀ-ի կախ­վածությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումներից». Ազգային անվտանգության ռազմավարություն

Հայաստանի համար ռազմավարական առաջնայնություն է ռազմարդյունաբերա­կան համալիրի՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոնի զարգացումը

«Լոռի» ՖԱ անձնակազմի 17 անդամների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակ․ «Լոռի» ՖԱ

«Լոռի» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Հայտնում ենք, որ «Լոռի» ՖԱ անձնակազմի 17 անդամների՝ այդ թվում ֆուտբոլիստներ, մարզիչներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ, PCR թեստերը դրական պատասխան են տվել։ Նրանց անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է»։ https://www.facebook.com/fclori/photos/a.1393102700724224/3373066149394526/?type=3&theater

Հուլիսի 11-ը՝ բնակչության համաշխարհային օր․ համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում բնակչության, ինչպես նաև Կովիդ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ

COVID-19 համավարակի բերած ճգնաժամը ողջ աշխարհում ծանր ազդեցություն ունեցավ մարդկանց, համայնքների և տնտեսությունների վրա: Մինչ երկրները արգելափակումներ են կիրառում, իսկ առողջապահական համակարգերը լուրջ փորձության են ենթարկվում, բնակչության հատկապես խոցելի խմբերը հայտնվում են է՛լ ավելի ծանր կացության մեջ։ Լրջորեն վտանգվում են հատկապես խնամքի հաստատություններում տարեցների կյանքն ու առողջությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տարեցների խնամքի հաստատությունների բնակիչներին

Կձեւավորվեն կիբերանվտանգության ազգային կենտրոն և համակարգչային պատահարների արձագանքման խմբեր

Նոր և յուրահատուկ մարտահրավեր են մասնավոր կազմակերպություների կողմից, ինչպես նաև օտար պետությունների ֆինան­սավորմամբ ուղղորդվող կիբերհարձակումները, որոնք թիրախավորում են Հայաստանի կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքները

Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

2020թ․ հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը։ Ֆորումն այս տարի կրում էր «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. Գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը» (“Accelerated action and transformative pathways: realizing the decade

Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները․ Կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը

«Բարգավաճ Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցութիւն», «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ 2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական

Հայկական ընկերությունը մշակել է հաճախորդների տիպաբաժանման մատրից

Ayvazyan & Partners ընկերությունն իր բազմամյա փորձի արդյունքում մշակել է հաճախորդների տիպաբաժանման մատրից: Մատրիցը բացահայտում է, թե հաճախորդներն ինչպես են որոշում կայացնում գնման ժամանակ: Հայաստանյան տնտեսագետների գնահատմամբ Վահե Ռոբեր Այվազյանի գլխավորությամբ մշակված մատրիցը պրակտիկ ներդրում է փորձնական տնտեսագիտության և վարքագծային տեսության ոլորտում: Հեղինակների խոսքով մատրիցը կօգնի հաճախորդներին բաժանել 4 տիպի, հասկանալ յուրաքանչյուր տիպի յուրահատկությունները, կարողանալ

Տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին. «Մի ամբողջ թիմ այսօր աշխատում է Կոստանյան Ռուզաննայի դեմ»

Շրջանավարտների անմեղ անակնկալից հետո նախարարը նրան խիստ նկատողություն էր տվել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին

«Ո՞ւմ է պետք այն ճանապարհը, որ տաճար չի տանում»

«Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրե, թե երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ՚ընենք, այդ գործողությունը «շինել» բառով չի բացատրվիր, այլ «կոտրել»։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել. եւ ամեն անգամ, որ «Ի՞նչ կ՚ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ՝ «Կը

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների քանակը աճել է 8-ով․ «Ալիք մեդիա»

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների քանակը վերջին 24 ժամում հուլիսի 11-ի դրությամբ աճել է 8-ով: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 27-ից մինչև այսօր վարակվել է 981 մարդ: Միաժամանակ, արձանագրվել է 5 առողջացում, ընդհանուր առմամբ՝ 851: Վարակվածներից 5-ը Բաթումիից են, մի ընտանիքից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հուլիսի 5-ից 11-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց

Հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս- Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Վահան Տերյան Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության:

«Նամակ ռուսաց թագավորին». Մոսկվայում մահացածի հայրը պահանջում է արտաշիրիմում

«Առավոտ»-ին է դիմել անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անհայտ հանգամանքներում մահացած Մհեր Համբարձումյանի հայրը`Ռուբեն Համբարձումյանը: Նա տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին որդին կնոջ հետ (ամուսնացել էին մեկ տարի առաջ) գնացել էին Մոսկվա: 30-ամյա Մհերը եղել է ֆիզիկապես առողջ, նախկինում զբաղվել է ֆուտբոլով, արյան դոնոր է եղել: Հայրը Երեւանում, հիվանդանոցում է գտնվել, երբ իմացել

Դարպասապահի Կովիդ-19 թեստը դրական է եղել․ «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա․ Ffa.am

Ffa.am- Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբի՝ հուլիսի 9-ի գրությունն առ այն, որ Լոռի ՖԱ թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև Արարատ ՖԱ գրությունն առ այն, որ ակումբը ևս

Հնամաշ իրերի շուկայի առեւտրական. «Մեզ տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ աշխատի»

Սա տեռոր ա պետության դեմ, որ հելնենք ղեկավարի դեմ բողոքենք

Չթալանվածը պետք է հասներ գյուղացուն՝ որպես աջակցություն, փոխարենը եղածից էլ զրկվեցին․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել՝ խոսելով գյուղացիների խնդիրների մասին։ Չթալանվածը պետք է հասներ գյուղացուն, որպես աջակցություն, փոխարենը եղածից էլ զրկվեցին և մնացին բանկում ունեցած վարկերի և պարտքերի հետ միայնակ․ մեկնաբանել է պատգամավորը։ https://www.facebook.com/marukyan.edmon/videos/922877211520840/

Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանական համալիր։ Նախագահը շրջել է միջնադարյան վանական համալիրում, մոմ վառել և աղոթք հնչեցրել։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հնի էսթետիկան նորի գունապնակում

Հարցազրույց ինտերիերի եւ էքստերիերի դիզայներ Վահե Քոթանյանի հետ – Ձեր անունը «Առավոտի» եւ արվեստասեր հասարակության ուշադրությունը գրավեց դեռեւս 2018թ. «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ, որտեղ ինտերակտիվ թատերական ինստալյացիայի ձեւաչափով ներկայացրել էիք Երեւանում տեղադրված մի քանի արձաններ։ Այդպիսով փորձել էիք «կենդանացնել» հին Էրիվանը Ալեքսանդր Թամանյանի, Կարաբալայի եւ Ջուր ծախող տղայի արձաններին շունչ տալով… –

Խաչիկ ու Արարատ համայնքների մշակույթի տների ներուժը համայնքների զարգացման հիմնաքարն է․ «Իմ քայլը» հիմնադրամ

«Իմ քայլը» հիմնադրամի Մարզային մշակույթի հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում ծրագիրը բուռն ընթացքի մեջ է. հանդիպում-քննարկումներ ճարտարապետների, դիզայներների, շինարարների, համանքների ներկայացուցիչների, նրանց հետ աշխատող մենթորների հետ: Հուլիսի 8-ին «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղան Արարատ և Խաչիկ համայնքներում, որի ներկայացուցիչների և մենթորների հետ քննարկեցին համայնքների զարգացման տարաբնույթ հարցեր, հեռանկարներ, ուղիներ, որոնց խաչման կետում կանգնելու

«Պայքարելու ենք օտարերկրյա հատուկ ծառայու­թյունների հետախուզական-քայքայիչ գործունեու­թյան դեմ». Ազգային անվտանգության ռազմավարություն

ՀՀ-ն պայքարելու է կազմակերպությունների և անհատների կող­մից Հայաստանի ազգային շահերին վնաս հասցնող գործունեության, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների

Հրանտ Բագրատյան․ «Չշտապելով, մենք պետք է հետեւենք վակցինաների շուկային, եւ ես կարծում եմ, որ չենք ուշանա»․ «Հրապարակ»

Կորոնավիրուսի բոլոր փորձարկումներն անցած պատվաստանյութ դեռեւս չկա, հիվանդությունն ինքնին ուսումնասիրված չէ, նույնիսկ փոխանցման ճանապարհները հայտնի չեն, նախարարի սիրելի Առողջապահության միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ-ի խոստովանությամբ, վերջնականապես պարզված չեն: Եվ այս պայմաններում կառավարությունը բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, որը, փաստորեն, պարկով կատու է, ինչպես կասեին ռուսները: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը հարցրինք․ ճի՞շտ է արդյոք,

Ինչու «Փոքրիկ Վերան» չներեց Միխայիլ Եֆրեմովին

Սիրավեպ, որ այդպես էլ շարունակություն չունեցավ Ռեժիսոր Վասիլի Պիչուլի նկարահանած «Փոքրիկ Վերան» ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր 1988 թվականի մարտին, բավականին աղմուկ հանեց «բաց» տեսարանների համար: Թեթեւ վարքի տեր Վերային ֆիլմում մարմնավորել էր Նատալյա Նեգոդան, որի անունը  հոլովվում էր տաղանդավոր դերասան Միխայիլ Եֆրեմովի հետ սիրավեպի համատեքստում: Վերջինս ոչ միայն լավ դերասանի համբավ ուներ, այլեւ կանացի

Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ քանիցս շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։ Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ

Հինգ տոկոսով նվազել են անշարժ գույքի գները․ «Ժամանակ»

Քանի որ նվազել է երկրում գումարի շրջանառությունը, որպես հետևանք նվազել է նաև անշարժ գույքի գործարքների քանակը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ալեքս–Ռ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Արթուր Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ հողատարածքների գները բարձրացել են, քանի որ մարդիկ սկսել են ակտիվ կերպով հող գնել, սեփական տուն կառուցել ու ավելի ապահով մեկուսացվեն։ «Մարդիկ հասկանում են,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031