Օրվա լրահոսը
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես նրա խափանման միջոց ընտրվել կալանավորումը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից,
Քարոզարշավին որեւէ ակնարկ անգամ չէին արել, որ նախատեսում են բուհերում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները. «Հրապարակ»
Բուհերի մասով «Իմ քայլի» ծրագրում մի տող կա. «Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվեն բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի՝ հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը»։
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։ Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը, հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները
Գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել: Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է. Սիրանուշ Սահակյան. «Փաստ»
Դեռ ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները բարձրաձայնել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ընտրության կարգի վերանայման անհրաժեշտության մասին։ Այդուհանդերձ, կազմը չընտրվեց մրցութային եղանակով, թեպետ այդ առնչությամբ ևս իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային որոշ կառույցներ։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի անդամների ընտրության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների մասին։ Ս. Սահակյանը
Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը. Արդարադատության նախարարություն
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է՝ ընդլայնել հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները, վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը, ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից ստացվող փոխառությունների և վարկերի վերաբերյալ
Ադրբեջանին Թուրքիան «ահաբեկիչներ» է վերադարձնում. «Ժամանակ»
Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ինչո՞ւ է Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա և կռվել ԻԼԻՊ կազմում մարդկության դեմ: Անկարան այդ քայլին գնում է այսպես
Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ. «Ամերիկայի ձայն»
Զեկույցի համաձայն, Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճն այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա
Ինչու չի սկսվում Քոչարյանի դատավարությունը
Այդ հարցը հաճախ են ինձ տալիս ծանոթ եւ անծանոթ մարդիկ, բայց սպառիչ պատասխան կարող են տալ միայն իրավաբանները: Կարող եմ խոսել միայն իմ ենթադրությունների մասին: Տպավորություն է ստեղծվում, որ Երկրորդ նախագահը եւ, հետեւաբար, նրա փաստաբանական թիմը չեն ուզում, որ այդ դատաքննությունը սկսվի կամ էլ՝ ցանկանում են, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ: Այլ
«Օրենքով գողերն անգամ արցախյան պատերազմների ժամանակ են հարցեր լուծել»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» օրենքի նախագծին, համաձայն որի՝ մինչև 20 տարվա ազատազրկում է նախատեսվում, կարծիք հայտնեց, որ նման օրենքի ընդունումը չպիտի լինի ինքնանպատակ։ Ըստ քաղաքագետի, օրենքով գողերը, որոնք իրենց գործունեությունը մեծամասամբ ծավալում են հայրենիքից դուրս, երբեմն այնպիսի վեճեր են հարթում, շահերի պաշտպանություն իրականացնում Սփյուռքի մեր հայրենակիցների, արտագնա
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ուր կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծում են, որ շարունակում են
Արցախի դաշնակցականները հանդիպել են ընտրություններում նախագահի հավանական թեկնածուներ՝ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ. aparaj.am
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հանդիպումներ են ունեցել 2020թ. Արցախում կայանալիք ընտրություններին նախագահի հավանական թեկնածուներ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ: Մեկնաբանելով կայացած հանդիպումները, Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ Արցախում գրանցված 20-ից ավելի կուսակցություններից
«Պարոն Նախարար, կրկին չհասկացար». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով ԿԳՄՍ նախարարի՝ մտավորականների հետ հանդիպմանը հնչեցրած արտահայտություններին, իր ֆեյսբուքյան էջում գրում է. Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ,Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է: Դու այդպես էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական և անձնական հարաբերությունների տարբերությունը: ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ
Հրաչյա Չանդիրյան. «Ուզում եմ հասկանալ, թե օլիմպիական վարկանիշի ի՞նչ հնարավորություն ունենք»
Ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախատեսում է դեկտեմբերի 1-ից 14-ը մարզիկների ուսումնամարզական հավաք կազմակերպել Մոսկվայում՝ «Օզերո կրուգլոյեում»: Ռուսաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների հետ համատեղ մարզումներ կանցկացնեն Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը եւ տակավին երիտասարդ ջրացատկորդ Մարատ Գրիգորյանը: «Սինքրոն ցատկի զույգում, հավանաբար, նկատեցիք, որ փոփոխություն կա: Ուզում ենք տեսնել, թե նոր
«Ճիշտ արեց 6-րդ վարչությունը, որ հասկանա՝ էս ինչ փողեր են լվում, էս ինչ Ավինյան, ինչ խորհրդական». Ալեքսանդր Սիրունյան
Փաստաբանը պնդում է՝ Տիգրան Ավինյանի հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Օրորոցային երգերը մեդիտատիվ ազդեցություն ունեն. դրանք անհրաժեշտ են երեխաներին
Ըստ մասնագետների՝ շատ կարևոր է հուզական կապը երեխայի հետ, ինչն ապահովվում է հատկապես օրորոցային երգերի միջոցով:
Էրդողանը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփին․ արդյունքը՝ ողբերգակատակերգություն
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Չգիտես, թե որտեղից սկսել մեկնաբանել այն ծիծաղելի մամուլի ասուլիսը, որը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2019 թ․ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը։ Ցավոք, չգիտենք, թե ինչ են քննարկել երկու նախագահները փակ դռների հետևում ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ։
Վահե Էնֆիաջյան. «Պետք է ամրապնդենք երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը՝ դաշնակցային լայն փոխգործակցության»»
«ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ելույթը, այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած` «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» միջազգային խորհրդաժողովում» Տիկնայք և պարոնայք, «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» միջազգային խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ: Հարգելի Սերգեյ Իվանովիչ, շնորհակալություն եմ հայտնում, միջազգային խորհրդաժողովին հրավիրելու
«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում
Անվտանգության անբարենպաստ միջավայր՝ երկար ժամանակով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն Ամերիկայի Ձայնին տրված իր հարցազրույցում հայտարարեց, որ Դաշինքի գլխավոր մարտահրավերը ներկայումս անկանխատեսելիությունն է, հավելելով. «Սառը պատերազմի ժամանակներում հստակորեն պարզ էր, թե ինչում է կայանում մարտահրավերը։ Իսկ հիմա շատ են տարբեր սպառնալիքները եւ մարտահրավերները։ Բարդ է կանխատումներ անելը։ Բարդ է կանխատեսել անկանխատեսելին։ Այնուամենայնիվ, մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Ահա ինչու է
Բուխարեստում շարունակվում է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը
Կրտսեր տարիքի (50 տարեկաններ) պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Արտաշես Մինասյանը 7-րդ տուրի ավարտին իր անվան դիմաց գրանցեց 5,0 միավոր ու շրջանցելով Կարեն Մովսիսյանին (4,0 միավոր, 22-րդ հորիզոնական)՝ հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Վլադիմիր Պողոսյանը 4,0 միավորով 38-րդն է: Ավագ տարիքի (65 տարեկաններ) առաջնությունում Ռաֆայել Վահանյանը այսօր պարտություն կրեց ու 5,0 միավորով 7-րդ տեղում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Մոսկվա
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին կլինի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գրասենյակ
Երաշխավորված մրցանակային ֆոնդը $ 1 միլիոն է
ՖԻԴԵ-ն տեղեկացնում է, որ թագավոր Սալմանի հովանու ներքո արագ եւ կայծակնային շախմատների աշխարհի առաջնությունները կանցկացվեն 2019 թվականի դեկտեմբերի 25-ից 30-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաքում: Շախմատի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է նաեւ, որ մրցաշարի երաշխավորված մրցանակային ֆոնդը կազմում է $ 1 միլիոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«27-ի վերաբացման, Մարտի 1-ի ամբողջական բացահայտման հեռանկարը նրանց հանել է հավասարակշռությունից, զրկել է քնից, դադարից…». Վահան Շիրխանյան. 1in.am
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հոդված է գրել Հոկտեմբերի 27-ի պատճառների և այդ ոճրագործության բացահայտման անհրաժեշտության մասին։ Հոդվածը Շիրխանյանը տրամադրել է «Առաջին լրատվական»-ին, և այն ներկայացնում ենք ստորև. «Վազգենին սպանել են, երբ նա իր ստեղծագործական, կազմակերպչական կարողությունների բարձրագույն կետում էր։ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը 20-րդ դարի հայ հսկաներն են, պետական, քաղաքական, ռազմական առաջնորդներն
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով. – գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, – գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, – գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն
«Ռուսի քմահաճույքի պատճառով վտանգված է մեր ազգային անվտանգությունը»․ ահազանգ Գյումրու լոկոմոտիվային դեպոյից
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկվանից շոկի մեջ են․ նրանք անակնկալի են եկել՝ գնալով աշխատանքի ու տեղեկանալով, որ իրենց հարկադիր հանգիստ են ճանապարհել՝ փոխարենն աշխատանքի բերելով ազգությամբ ռուս մեքենավարների։ Aravot.am-ի հետ զրույցում լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները տեղեկացրեցին, որ իրենք, անհանգստացած մեր երկրի ազգային անվտանգությամբ, դիմել են ուժային կառույցներին՝ Շիրակի մարզի դատախազությանը, ոստիկանությանը և ԱԱԾ-ին։ Ըստ նրանց, հանցագործության
Դալմայի այգու հնձանը հաշվառված չէ հուշարձանների պետական ցուցակում
Համացանցում օրերս ահազանգել էին, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձանը։ Տեղեկացնում ենք, որ Դալմայի այգու տարածքում գտնվող հնձանը հաշվառված չէ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Ուստի նշված հնձանը ներառված չէ ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանների պահապաններին կցագրված պահպանության
Բացահայտվել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (Տեսանյութ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։ Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի
«Էրեխեքին ավտոների մեջ ենք քնեցնում. պետք է զոհե՞ր լինեն, ցավակցական ուղերձնե՞ր լինեն, որ նոր հասկանան խնդրի հրատապությունը». Լենուղիի բնակիչներ
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 1-ին եւ 3-րդ շենքերի բնակիչների խնդիրը արդեն երկար տարիներ է՝ չի լուծվում: Բնակիչները հույս ունեին, որ հեղափոխությունից հետո, նոր իշխանությունները մի բան կանեն: 4-րդ կարգի վթարային այս շենքերում 22 ընտանիք է բնակվում, գրեթե բոլոր ընտանիքներում անչափահաս երեխաներ կան, իսկ շենքն, ըստ ԱԻՆ-ի, անգամ նորոգման ենթակա չէ, էլ ուր