Օրվա լրահոսը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: «Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը: ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին
Օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, որ Դալմայի այգիների տարածքում արժեքավոր կառույցներ կան․ Հակոբ Կարապետյան
Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։ Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտից բերման են ենթարկել չորս քաղաքացու
Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից
Ուղեբեռից գողացել են ոսկյա զարդեր․ «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից բերման է ենթարկվել
Նոյեմբերի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական
Նոյեմբերի 10-ից 16-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ
Նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են բացում իրենց գնած հույսի տուփը․ Արփինե Հովհաննիսյան
«Լիդերը հույսի վաճառական է» – Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։ Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու բանտարկյալի մտքերը եւ
«Կարծում եմ` նախագահ կընտրվի 2-րդ փուլով»
«Արցախյան հասարակությունում զգալի փոփոխություններ կան, հասարակությունն ավելի է բացվել, խնդիրների մասին մարդիկ պատրաստ են բաց խոսել: Իրական փոփոխությունների լուրջ պահանջ կա, որն ապացուցվել է նաեւ տարբեր իրավական-քաղաքական գործընթացներով»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: – Նախընտրական ի՞նչ իրավիճակ է Արցախում, Ձեր բազմաթիվ հանդիպումներից ի՞նչ տպավորություններ ունեք՝ պատրա՞ստ են
Արմեն Աշոտյան․ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ եւ չընկալեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող դիվանագիտության նրբությունները եւ շեշտադրումները․ «Հրապարակ»
Երկրում քաղաքական դիսկուրսի էժանագին նշաձողի եւ մեզ ամեն գնով Ազգային ժողով չթողնելու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ կոմունիկացիայի տարբերակ է մնացել հետեւյալ ձեւաչափը: Ինքը մեզ անդրադառնում է իր թերթի անանուն, բայց իր կողմից հեղինակված որոշ խմբագրականներով, իսկ մենք արձագանքում ենք նման հոդվածների միջոցով: Անցյալ շաբաթ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Արցախյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցադրումներն էին, որոնք
Մոսկվայում սպանված բռնցքամարտի չեմպիոնը նաև քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր սպանությանն է առանչվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ 2 օր առաջ Մոսկվայում սպանված բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը ամռանը, «օրենքով գող» Անդիկի սպանության կազմակերպիչը լինելուց բացի, ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում: 2014-ի հունվարին` Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, մեղադրյալի աթոռին
Կառավարության կողմից մեջտեղ է բերվում ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» տարբերակը․ «Փաստ»
Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ՍԴ-ն պահպանում է իր անկախ կարգավիճակը, իսկ դատավորներն էլ մտադիր չեն հրաժարական տալ և հեռանալ։ ՍԴ անդամների և մասնավորապես Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներն էլ արդյունք չեն տալիս, քանի որ հանրային տարբեր շրջանակներ իշխանություններին մեղադրում են, որ նրանց կողմից անկախ դատական
ՄԻԱՎ վարակակիր հիվանդ կալանավորին առողջապահության նախարարությունը մերժել էր
Նախարարությունը գրավոր պատասխանել է, որ դիմածնոտային մասում սկսված փտախտի վիրահատության հարցը դուրս է առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակից եւ վկայակոչել է ՀՀ Սահմանադրությունից մի շարք հոդվածներ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթում է գտնվում անբուժելի հիվանդությամբ տառապող կալանավորի գործը: Տարիուկես է, ինչ նա բերվում է դատարան, եղել էին դեպքեր, երբ դատական նիստին սպասելիս
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերություններըհետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմաննինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է նախագահի շնորհավորականուղերձում: Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն,երջանկություն և բարօրություն:
Կարելի է մեկ բյուջեի օրինակով պատկերացնել Հայաստանից կատարված գողության ու մսխումների ծավալները․ «Ժամանակ»
Հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց կառավարությունը ներկայացնում է բյուջե, որը նախահեղափոխական կառավարության բյուջեն գերազանցում է մոտ 800 միլիոն դոլարով, չունենալով բազմամիլիարդ ներդրումային ներուժով ակումբներ, միաժամանակ ունենալով լատենտ կամ բացահայտ սաբոտաժի հետ կապված կառավարման խնդիրներ, նաև, իհարկե, փորձ ձեռք բերելու օբյեկտիվ անհրաժեշտություններ: Երբ տարիներ առաջ ներիշխանական հարաբերությունների կոշտ պարզաբանումների փուլում Վերահսկիչ պալատի փաստացի ԲՀԿ-ական կամ «քոչարյանական»
Թուրքիայից դեպի «Արփի լիճ» ազգային պարկ տարածվող հրդեհը մարվել է
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է
Նոր փոփոխությամբ Ամուլսարի շահագործման թեման առնվազն երկու տարով կհետաձգվի․ «Ժամանակ»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանը և Մերի Գալստյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում, որով կառավարությանը կարգելվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվություն տալ: Այս փոփոխություններով նախատեսվում է նաև, որ այն ընկերությունները, որոնք չունեն ՇՄԱԳ կամ ունեցած ՇՄԱԳ-ը կորցրել է իր ուժը, նույնպես ընկնում են այս
Իշխանությունն ամեն ինչ անում է միայնակ չմնալու, ԼՀԿ-ի քվեն ստանալու համար․ «Հրապարակ»
Մի քանի օր կիսադատարկ դահլիճում Բյուջե 2020-ի քննարկումը երեկ մոտեցավ վերջնագծին։ Խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է քվեարկի նախագիծը․ եթե ԲՀԿ-ն անցած օրերին արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, ապա «Լուսավոր Հայաստանը» դեռեւս պահում է ինտրիգը։ Երեկ Էդմոն Մարուքյանը մեզ ասաց, որ երբ հայտնի դառնա՝ իրենց առաջարկները կառավարությունն ընդունում է, թե ոչ, այն ժամանակ էլ
Գիշերօթիկ մտած տղամարդը «որևէ կերպ հասկանալի չէ, թե ինչ էր ուզում»․ «Հայկական ժամանակ»
«Գիշերօթիկ հաստատություններ ներխուժելու փորձերն ինչ նպատակ ունեին՝ չգիտենք: Մարդն ինչ էր փորձում նկարահանել, ինչ նպատակով՝ մեզ հայտնի չէ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին երեք գիշերօթիկ հաստատություններ նկարահանման նպատակով ներխուժելու փորձերին: Նա հիշեցրեց, որ «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող անձինք սննդամթերք և դրամական օգնություն էին տարել մի
Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների «քիմիան». «168 ժամ»
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների հարցին վերաբերող բանաձևին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը, որին, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանից բացի, դեմ են քվեարկել ևս 22 երկիր, այդ թվում՝
Հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօրինի որդեգրումների գործընթացում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօրինի որդեգրումների գործընթացում։ Մեր տեղեկություններով՝ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների
Փորձառության պակասն է, որ մեր որոշ պաշտոնյաների տալիս է ավելորդ ինքնավստահություն․ «Ազգ»
Նայում եմ մեր այսօրվա պետական կառավարման համակարգի ամենաբարձր հարթակներն զբաղեցնող շատ ու շատ երիտասարդների, եւ գալիս եմ մի դառն ու դաժան եզրակացության. նրանք ամեն ինչ ունեն, բացի… իմաստությունից: Իսկ իմաստությունը գալիս է փորձառության հետ: Հենց փորձառության պակասն է, որ մեր որոշ պաշտոնյաների տալիս է ավելորդ ինքնավստահություն՝ կատարելու կատեգորիկ հայտարարություններ, անելու վատ կշռադատված քայլեր: Ամեն ինչ
Ինքս դեռ դպրոցական տարիներից հաճույքով եմ ունկնդրել Ձեր երգերը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի պարոն Ամիրխանյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝
«Ահաբեկիչները հստակ իմացել են, որ հայ հոգեւորականների են սպանում»
Նոյեմբերի 11-ին լրատվամիջոցները հաղորդեցին Սիրիայում երկու հայ հոգեւորականների սպանության մասին: Ղամիշլիից Դեյր Զորի ճանապարհին զինված անձինք կրակ են բացել մեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հոգեւոր սպասավոր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ տեր Աբրահամը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այս միջադեպը հստակ թիրախավորված գործողություն է եղել, քանի որ ահաբեկիչները
Այսօր անմիջականօրէն մտահոգիչ է հայերէնի կացութիւնը որպէս կեանքի լեզու նաեւ Հայաստանի մէջ․ «Հայրենիք»
Հայերէնի նահանջը եւ անոր դէմ կազմակերպուած հին եւ նոր, տգէտ, բացայայտ թէ ծածուկ ազգադաւ նախայարձակումները արդարացման պարարտ հող գտած են համաշխարհայնացման նորատեսակ կայսրութեան պատշաճելու նորարար մարգարէներու որդեգրած ընթացքով, անհատական, հաւաքական, պետական, թէ գիտական: Իրապէս անգէտ եւ տխմար ըլլալու է, չտեսնելու համար, որ համաշխարհայնացում եւ անգլերէնի անզսպելի դարձած համատարած տիրապետութիւն միասնաբար կ’ընթանան, զիրար կը լրացնեն, իրարու
Հայաստանը ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած․ «Ազգ»
2019 թ.-ի հունվար-սեպտեմբերին սահմանային սահմանակետերով 35 հազար 549 ավելի ՀՀ քաղաքացիներ են դուրս եկել Հայաստանից, քան վերադարձել: Շեշտենք, որ խոսքը միայն ՀՀ քաղաքացիներին է վերաբերվում, այլ ոչ թե Հայաստան ելումուտ անող բոլոր՝ նաեւ այլ երկրների քաղաքացիներին: Նախկինում, հիմք ընդունելով հենց այս՝ Հայաստան ելք ու մուտք անող բոլոր, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների տվյալները, վարչապետը հայտարարում էր,
1-4` «սպիտակ», 2-3`«սեւ». կամ հակառակը
Ինչպես եւ սպասվում էր, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովն արժանացավ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց խանդավառ կողմնակիցների բուռն արձագանքին: Կանխատեսելի էր նաեւ, որ թիրախում կլինի ոչ թե այն, թե ինչ էին ասում համաժողովի մասնակիցները, այլ նրանց անձնական հատկանիշները, անցած ճանապարհը, ինչպես նաեւ ակումբի անունը, որը, համաձայնեք, իսկապես բավականին հավակնոտ է: Ինչպես եւ «Սասնա ծռերի» դեպքում, այստեղ էլ
Հայաստանի հավաքականն ու Աբրահամ Խաշմանյանը պարտվեցին
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը «J» խմբում ընդունեց Հունաստանի ընտրանուն եւ պարտվեց նվազագույն 0:1 հաշվով: Սա մեր հավաքականի հինգերորդ պարտությունն էր այս մրցաշարում եւ առաջինը նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Զարեհ Սինանյան. «Հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա»
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում խորհրդարանում հանդիպեց Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել
Դալմայի այգիներում քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը. Համազասպ Դանիելյան
«Ինչ-որ մի պաշտոնյա որոշել է, որ այդ հնձանները չեն կարող համարվել պատմական հուշարձաններ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Նա նշել է, որ պետք է անպայման հասկանալ, թե շինթույլտվության ծրագրի հաստատման մեջ որքանո՞վ է հիմնավորված ներկայացվել՝ ինչ տարածքի վրա և ինչ նպատակներով է իրականացվում շինարարությունը:
Նոր զարգացումներ հայ-ամերիկյան հարաբերություններում. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հայ-ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթացը: Ելույթ ունենալով Վաշինգտոնում Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ընթացքում` Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ այս ակտի ընդունումը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրացնի: «Բանաձեւերի ընդունումը շատ է