Օրվա լրահոսը

Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազի միջնորդությունը՝ անցնելու դատաքննության փուլ

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Վարդեւանյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքում այդպիսի գործիքակազմ չկա, որ զրկեն իրենց միջնորդություններ ներկայացնելուց. «Մենք այս ժամանակահատվածում ուսումնասիրել ենք նաեւ միջազգային փորձը: Չեք գտնի այնպիսի երկիր, որը նման գործիքակազմ ունի ու փառք Աստծո, որ այսօր նման նախադեպ չեղավ նաեւ Հայաստանում: Բայց մենք փաստացի 2 դատական նիստ կորցրել ենք այս միջնորդության վրա»:

Չարաշահումներ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։  Համաձայն դրա՝  N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և

Անպտղություն ունեցող ավելի քան 100 զույգերի բուժման ծախսերը կիրականացվեն պետական ֆինանսավորմամբ. Արցախի առողջապահության ոլորտի անվճար ծրագրերը կյանքի են կոչվում

Առողջապահական հաջորդ ծրագրի շահառուները, ըստ նախագահ Հարությունյանի, կլինեն Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցները:

Հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ փամփուշտ. ԱԻՆ-ը՝ ահազանգի հետքերով

Հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։ Պարզվել է, որ Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել են

Տնօրենի դստեր ստաժը չընդհատվելու համար փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառել. Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան

Իսկ դպրոցի փոխտնօրենը, տնօրենի դստեր՝ աշխատանքի չհաճախելու, նրա փոխարեն դասավանդելու հանգամանքը թաքցնելու, նրան աշխատանքից ազատելու համար հիմքեր չստեղծելու և անձնական այլ դրդումներով, նշված ժամանակահատվածի համար իր կողմից կազմված 2 «Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյաններում» «բնագիտություն» և «կենսաբանություն» առարկաների դասաժամերը բաց թողնելու, այդ դասաժամերն իր և աշխարհագրության ուսուցչուհու կողմից փոխարինելու հանգամանքները դիտավորությամբ չներառելու և թաքցնելու եղանակով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:

Ծառուկյանի պաշտպան. «Կաշառք վերցրածները 2018թ.-ին իրենց կամքն արտահայտել են, սոցիալական արդարությունը վերականգնվել է»

Բացի այդ, նույն թվականի արդար, թափանցիկ ընտրություններում ԲՀԿ-ն ավելի շատ ձայն է հավաքել, քան 2017թ.-ին: Հիմա կասկածի տա՞կ եք դնում 2018թ.-ի ընտրությունները

Գևորգ Պետրոսյան. Ներսես Պողոսյանը զանգել և ասել է՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետևից բան մի խոսա

«Հասկանո՞ւմ եք պատգամավորի գործունեությանը էսպիսի միջամտություն, որ իմ կարծիք հայտնելու իրավունքը գալիս են սաստելու»

«Ես դա համարում եմ ամենակլասիկ զավեշտը». Արմեն Գեւորգյանի պաշտպանը՝ Քոչարյանի գործին Անդրանիկ Քոչարյանի «միջամտության» մասին

Տիգրան Եգորյանը առարկեց դատարանի անգործության դեմ. «Այս մակարդակի քննարկումները առողջությանն են վնաս ու սա հետեւանք է միայն մի բանի՝ նախագահող դատավորը 6-7 էջանոց միջնորդության վերաբերյալ, որը ներկայացրել է մեղադրողը չի սահմանում գոնե այդ 6 կամ 7 էջի չափ առարկություն ներկայացնելու միջոց, open end-ով խոսելու հնարավորություն է տրվում: Դրա համար ամեն մեկը իր պատկերացումների շրջանակներում կարող է տարբեր բաներ խոսել, այդ թվում՝ ես: Ես խնդրում եմ, ձեռնարկեք միջոց»:

Կարտադրվի տարեկան 50 հազար ինքնաձիգ. վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Փամփուշտների արտադրությունը Երևան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար. «Հիմա կոռուպցիան, ըստ իրենց կազմակերպած հարցումների, մոտ 80% է»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց արեց, հիշեցրեց Միքայել Մինասյանի՝ ներկա իշխանությունների մաքսանենգության մասին հայտարարությունները

Վիպակը մտածող մարդու մասին է. ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը ներկայացրեց Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ»-ի հայերեն թարգմանությունը

2010 թվականից ի վեր Հայաստանում թարգմանվել է 14 ստեղծագործություն, որոնց շարքում են այնպիսի հայտնի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Անա Մարիա Շուան, Ռոբերտո Արլտը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը,  Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը և այլք:

Ծառուկյանի բողոքների քննությունն ավարտվեց. «Հուսանք՝ դատարանը կընդունի մեր փաստարկները»

Եթե վերաքննիչը չբավարարի Ծառուկյանի պաշտպանների բողոքները, կդիմենք ավելի բարձր դատական ատյաններին

Բեռնատարի վարորդը նշել էր, թե հայտարարագրման ենթակա են միայն պահեստամասերը. ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ է հայտնաբերել

Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ:

Արմեն Սարգսյանը կարևորել է Լատվիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանն՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները

Հայաստանի նախագահը հրավիրել է Լատվիայի նախագահին՝ հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից:

Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կորոնավիրուսի պատճառով կարող է հասնել 1 միլիարդի. զեկույց

Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ամենաշատը կտուժեն զարգացող երկրները, ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող պետությունները, կարծում են զեկույցի հեղինակները:

Անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել որդին. Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Համայնքի ղեկավարը, որդու հետ հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց, իր մտադրությունն իրագործելու նպատակով, նույն հողամասն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց 2018-2020թթ. ընկած ժամանակահատվածում վարձակալությամբ է հանձնել  Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատորներից մեկին, ստացել շահույթ:

Նախարարը՝ տնային պայմաններում կորոնավիրուսից բուժվողներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու մասին

Արսեն Թորոսյանն ասում է՝ բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասը, հատկապես հարաբերականորեն ավելի թանկերը, բաշխել են բոլոր պոլիկլինիկական համակարգերին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը Անդրանիկ Քոչարյանի անունն է տալիս. «Ստացվել էր կոնկրետ ԱԺ հանձնաժողովի նախագահի ցուցում»

Վարդեւանյանի խոսքով՝ ԱԺ հանձնաժողովի նախագահն իրավունք չունի ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի միջամտելու դատավոր Դանիբեկյանի վարույթում քննվող գործին, բայց ի՞նչ եղավ իրականում:

Արսեն Թորոսյան. «Կան քաղաքացիներ, որոնց մոտ բավարար հակամարմինների տիտր նույնիսկ վարակվելուց եւ լավանալուց հետո չի առաջանում»

Նախարարն ասում է՝ օրգանիզմում առկա կորոնավիրուսի հակամարմինները կարող են ընդամենը մի քանի ամիս լինել բավարար մակարդակի, հետո իջնեն ու վերանան:

Վարակի նոր օջախ Գյումրիում․ ծերանոցի 55 շահառուներ են վարակվել, կա նաև մահացած

Մարզպետարանի պաշտոնյան նաև ասաց, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։

Զարուհի Հովհաննիսյան․ Հակագենդերային շարժումները ամեն կերպ թույլ չեն տալիս Հայաստանին ունենալ կարևոր իրավական մեխանիզմներ

«…որոնք մարդու իրավունքների պաշտպանության համար մեզ համար ուղղակի խիստ կարևոր են»:

«Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

Արսեն Թորոսյան. «Կոչ եմ անում մեր գործընկեր լրագրողներին նման մանիպուլյացիաներ չանել, դրանք սպառնալիք են մեր հանրային առողջությանը»

Նախարարը հիշեցրեց՝ կոչ է արել կրել բժշկական դիմակներ այն դեպքում, եթե դա հնարավոր է եւ ֆինանսական խնդիր չկա

Սպիտակ տունը, թեպետ ոչ կանխամտածված, բայց գործածեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. The Washington Post-ի անդրադարձը

«Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Վարդենիս համայնքի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ. ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն

Տեսչական մարմնի երկրորդ գրությունը, ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։

Նախարար. «Արտակարգ դրությունը հանելով եւ այլ իրավական կարգավորումներ չունենալով՝ կունենանք հիվանդության պայթյունաձեւ տարածում»

Արսեն Թորոսյանն ասում է՝ կառավարությունը մտածում է՝ եթե արտակարգ դրությունը դադարի, ապա պետք է հնարավորություն ստեղծվի օրենսդրական մակարդակով պարտադրել պահպանել հակահամաճարակային կանոնները

«Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում

ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Լուիզա Վարդանյան․ Պետությունը թերանում է կանանց նկատմամբ իրավահավասարություն ապահովելու և բռնությունը կանխելու գործում

Լուիզա Վարդանյանի կարծիքով՝ վարույթ իրականացնող մարմինը, առանց կողմի միջնորդության, պետք է ինքնուրույն քայլեր ձեռնարկեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031