Օրվա լրահոսը
Սյունիքի մարզում կա կորոնավիրուսի 306 հաստատված դեպք
Հարգելի՛ սյունեցիներ Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ Ընդհանուր՝ 306 հաստատված դեպք․ գրանցվել է 4 մահ, 189 հոգի բուժվել է, 113 հոգի հիվանդ է, որից՝ 26 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 4 հոգի հոսպիտալացված է Երեւանում 83 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։ Հիվանդներն ըստ համայնքների․
Կորոնավիրուսը կարող է տարածվել նաև օդով. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է՝ կան ապացույցներ առ այն, որ կորոնավիրուսի ամենամանր մասնիկները կարող են տևական ժամանակ մնալ օդում և այսպիսով փոխանցվել մարդկանց օդի միջոցով: Ինչպես հաղորդում է BBC-ն, մինչև հիմա կազմակերպությունը վարակի տարածման հիմնական միջոց համարում էր խոշոր մասնիկները, որոնք արտանետվում են փռշտալու և հազալու ժամանակ: Այդ մասնիկները կարող են մնալ մակերևույթների վրա, ինչով
Դիմում են Տիգրան Ավինյանին՝ կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Վերջին օրերին անհանգստությամբ եւ մտահոգությամբ ականատես եղանք մեր գործընկեր հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաեւ ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելուն։ Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել
Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի
«Ինձ ասել են՝ այդ մասին մի ասա, բայց պետք է ասեմ՝ ես բնակարան չունեմ». Հովիկ Աղազարյան
Աղազարյանը հորդորեց գույքահարկի մեջ ապագային միտված նպատակները նայել, չնայել՝ որպես թվաբանություն. «Այսօր ՀՀ-ում կա 90մլն քմ բնակֆոնդ, որը լիովին բավարար է 4,5 մլն ազգաբնակչության համար: Մենք ունենք ընդամենը 3 մլն ազգաբնակչություն Հայաստանում, ունենք հազարավոր ընտանիքներ, որոնք բնակարան չունեն ու հազարավոր անհատներ ունենք, որոնք ունեն տասնյակ բնակարաններ:
Ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունն է խախտված, այլև հողօգտագործումն է ինքնակամ. ՔՏՀԱ տեսչական մարմինն Ակունք համայնքի ապօրինի հանքավայրի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
Համայնքի ղեկավարի 05.05.2015թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.1հա մակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել։
Իրավախախտման 2938 դեպք՝ 1 օրում. Հակահամաճարակային կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 77486 արձանագրություն
Իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։
ՀՀ ողջ տարածքում կասեցվել է սննդի ոլորտի ընդամենը 1 տասնյակ տնտեսավարողների գործունեությունը. տեսչական մարմինները խախտումների նվազման միտում են արձանագրում
Երեխաների առօրյան հիմնականում կազմակերպվում է բացօթյա տարածքներում։ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են նաև ցուցումներ՝ անհապաղ վերացնելու հնարավոր թերացումները։
«Եկեղեցի գնում եմ առիթների ժամանակ, աղոթելու համար չեմ գնում». Հովիկ Աղազարյանը՝ «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին
Հարցին՝ քանի՞ տարեկան պետք է լինի երեխան, որ կարողանա աղոթել, գիտակցի Աստծո գոյությունը՝ Աղազարյանը պատասխանեց. «Չեմ ասում չափահաս լինի, բաց գոնե մի 16 տարեկան պետք է լինի, որ ահագին բաներ հասկանա աշխարհի ծագումից, նոր կարողանա ինքն իր համար բան անել: Ես ինքս քրիստոնեական արժեքների կրող եմ, բայց ես ինքս հավատացյալ չեմ»:
Կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա. ՃՈ պարզաբանումը 60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու վերաբերյալ
Ընդհանրապես, ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունը ինքնին ժամանակավոր է, որովհետև տարբեր իրողություններում անընդհատ ենթակա է վերանայման։
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ: 2020-07-08 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը. Ռուբեն Վարդազարյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ուղերձը վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ Հարգարժա՛ն դատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։ Մենք ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների և եվրոպական փորձառության վրա:
«10 հազար դրամը այսօր Հայաստանում, այո, մեծ գումար է». Սիսակ Գաբրիելյան
Հարցին՝ այն, որ նախագիծը հանվեց՝ նպաստե՞լ է այն մտահոգությունը, որ քաղաքացիները կարող են ընդվզել՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ միանշանակ բոլոր միակարծիք չեն դիմակների տուգանքների հարցում:
Նատալյա Վուտովան նշել է՝ շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը
Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերը և ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ նախագահ Սարգսյանը հատկապես ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի կարևորությունը և դրանց շրջանակներում Հայաստանի տարբեր ոլորտներին ցուցաբերված աջակցությունը:
«Արման Բաբաջանյանը մանդատ է ստացել ԼՀԿ-ի միջոցով, իսկ հիմա այդ մանդատը ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար, ինչն անընդունելի է». Դավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյանն ասաց՝ իրենք ողջունում են Արման Բաբաջանյանի՝ քաղաքական ուժ ստեղծելու նախաձեռնությունը, բայց նաև նշեց, որ դա չպետք է լինի ի հաշիվ ԼՀԿ-ին տրված մանդատի:
Պարետատունն արգելել է երկրպագուների ներկայությունը. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների. ՀՖՖ
«Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամներ. «Որոշումը կլինի սուբյեկտիվ և չի արտահայտի կառավարման խորհրդի կարծիքը»
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի բացակայության հետևանքով արդեն երկրորդ անգամ տնօրենի ընտրությունը չի կայանում (առանձին անգամ իրավազոր չէր խորհրդի ԿԳՄՍ և Լոռու մարզպետարանի կողմից նշանակված խորհրդի անդամների բացակայության հետևանքով) և ըստ օրենքի՝ դպրոցի տնօրեն պիտի նշանակի ՀՀ փոխվարչապետը:
Հունաստանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Արմեն Մուրադյանը ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով Հ1-ը երրորդ կողմ է ներգրավվել
Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար
10 քրեական գործ՝ քաղաքացիների՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով. ՔԿ-ն հորդորում է կատարել պարետի որոշումները
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող նշված քրեական գործերով 9 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
«Իմ քայլը» խմբակցությունում նոր ինքնամեկուսացածներ կան. 2 պատգամավոր առողջացել է ու եկել աշխատանքի
Այսօր նիստին Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը եկել էին, բայց, փաստորեն, նոր ինքնամեկուսացածներ կան ու Մակունցն ընդգծեց, որ տվյալները կարող են նորից փոխվել. «Նոր վարակակիր այս պահին դեռեւս չկա»:
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ են իրականացրել. Մակեդոնիայի քաղաքացուն և «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։
ԼՀԿ-ն չի վերականգնի իր կորցրած մանդատը. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը
Որոշումը ԿԸՀ-ն պատճառաբանեց՝ ԿԸՀ-ի կողմից մանդատը տրամադրելու լիազորությունները հնարավոր է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում:
Հնարավոր են ուժեղ քամիներ՝ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված ամպրոպների ժամանակ
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։
«Սա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ». Մեսրոպ Մակյան
Ընդմիջումից հետո դատական նիստերի դահլիճ չէին ներկայացել «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանը և Վարուժան Ավետիսյանը:
Լիլիթ Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցության «կոճակ սեղմող» պատգամավորների մասին
«Եթե ես օրինակ բերեմ Սիփան Փաշինյանի գործունեությունը, թե ինչ ծավալի աշխատանք է նա կատարում Տավուշի մարզում, կարծում եմ, այն, ինչ հանրային է, հավատացնում եմ, դրանից շատ ավելին է ոչ հանրային: Մյուս պատգամավորների առնչությամբ, ես չգիտեմ, թե դուք ում նկատի ունեք, կարծում եմ, առաջին հերթին հենց իրենց կարելի է ուղղել հարցերը եւ ստանալ պատասխաններ»:
Կորոնավիրուսից մահացան Գյումրու ծերանոցի ևս երկու շահառու
Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսով հիվանդացել էին Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ ծերերի տուն-ինտերնատի 55 շահառուներ և 12 աշխատակիցներ։ Շահառուներից 37-ը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, Սպիտակի բժշկական կենտրոն ու մայրաքաղաք։ Արձանագրվել էր նաև մեկ մահվան դեպք։ Այսօր հայտնի դարձավ, որ մահացել են ևս երկու շահառուներ։ Մեր տեղեկություններով, նրանք ևս մահացել են Սպիտակի բժշկական կենտրոնում,
Զոհված զինծառայողների այրիները եւ երեխաներն անվճար բարձրագույն կրթություն կստանան
Գործող օրենքը նախատեսում է՝ առաջին եւ երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցողների եւ մինչեւ 27 տարեկան մահացած զինծառայողների երեխաների կրթության բեռը պետությունն իր վրա է վերցնում
Պետք է առաջնորդվել Իլհամ Ալիևի վերջին ելույթներում հնչած պահանջներով. Հասանովը՝ զինծառայողներին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է շփման գիծ և հանդիպել զինծառայողների հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, Հասանովը շփման գծում հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողներին ասել է, որ պետք է առաջնորդվեն այն պահանջներով, որոնց մասին իր վերջին ելույթներում բարձրաձայնել է նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ տեղեկության՝ Հասանովին ուղեկցել է Գլխավոր շտաբի
ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով. հաշվիչների ցուցմունքներն ավելի շատ են գրել
ՀԾԿՀ-ը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել ՀԷՑ-ում՝ հաշվիչների տվյալներում անհամապատասխանություններ են եղել:


















































