Օրվա լրահոսը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 535 նոր դեպք, արձանագրվել է մահվան 18 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։

Մենք քաղաքականացրել ենք տնտեսական կառավարումը. Կարեն Ադոնց. «Փաստ»

«Տնտեսությունը բարդ է, ու չի կարելի լոզունգներով, քաղաքական տրամադրություններով տնտեսություն կառավարել»

Առաջնային քայլ պետք է լինի իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն 2 նախարարությունների. «Ազգային օրակարգ»

Առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառնա նաև հզոր տնտեսության և պետության հիմքը:

37 ընկերություն ավտոճանապարհներին գովազդ տարածելու համար հարկ պակաս է վճարել․ «Ժողովուրդ»

Պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 60 մլն 416 հազար դրամ:

Հանգուցալուծումը՝ մյուս տարի

Նրանք, ովքեր կարծում են, թե մոտակա ամիսներին մարդկությունը հաղթահարելու է համավարակը, ցավոք սրտի, սխալվում են: Արդեն ակնհայտ է, որ թունելի վերջում լույսն առայժմ չի երեւում: Մասնագետներն ասում են, որ, մասնավորապես, Հայաստանում մինչեւ սեպտեմբերի կեսերը վարակվածների ամենօրյա թիվը մոտավորապես նույնն է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկրում կան հազարավոր վարակվածներ, որոնք հայտնաբերվում են օրական մի

ԱՍԵԿՈՍԵ

Մարդը լոկ այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին: Լյուդվիգ Ֆոյերբախ

ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ. «Հայկական ժամանակ»

Հիշեցնենք՝ Արսեն Նիկողոսյանն այն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց:

Արմեն Գյոզալյան. «Մենք աստիճանաբար լավագույն մարզավիճակ ենք ձեռք բերում»

Խճուղային հեծանվավազքի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը COVID 19 համավարակի պատճառով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան հետաձգել էր 2021 թվականի սեպտեմբեր, նոր քննարկման արդյունքում  կկայանա այս տարվա օգոստոսի 24-ից 28-ը: Այս առիթով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին ասաց. «Այն օրվանից, երբ պարետատունը պրոֆեսիոնալ մարզիկներին թույլատրեց վերսկսել մարզումները, Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը լիարժեք մարզվում է:

Կորոնավիրուս. Հիվանդացել է Բրազիլիայի նախագահը, մի շարք երկրներ վերականգնում են սահմանափակման խիստ կանոնները

Բրազիլիայի 65-ամյա  նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բրազիլիայի նախագահը թեստ է հանձնել այն բանից հետո, երբ ջերմություն է ունեցել: Միևնույն ժամանակ նա ասել է, որ իրեն լավ է զգում և թույլ ախտանիշներ ունի: Ինչպես հաղորդում է BBC-ն, հուլիսի 4-ին Բոլսոնարուն հրապարակել է իր լուսանկարը ԱՄՆ դեսպանի հետ, ուշագրավ է,

ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Դենվեր քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին Քեյլի Մըքենանի անդրադարձը ակտիվորեն քննարկվեց մամուլում: Սպիտակ տունը իր պարզաբանումները տվեց այս առիթով Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի Մըքենանն արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի

Առայժմ հստակ է միայն Դոհայի գավաթի խաղարկության ժամկետը

Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ փոփոխություններ է կատարել ինչպես Տոկիոյի օլիմպիական խաղերի, այնպես էլ միջազգային մրցաշարերի անցկացման ժամանակացույցում, մեկ մրցաշարի անցկացման հստակ վայրն ու ժամկետը, այնուամենայնիվ, հաստատել է: Խոսքը առանձին գործիքների վրա  Դոհայի գավաթի խաղարկության մասին է, որը կայանալու է եկող տարվա մարտի 10-ից 13-ը: Դոհայի գավաթը Հայաստանի մարմնամարզիկների համար այն

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռ առջևում է. ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռ առջևում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նրա խոսքով՝ բռնկման սկզբում կորոնավիրուսի վարակման 400 հազար դեպք գրանցվում էր 12 շաբաթվա ընթացքում:  Իսկ անցած հանգստյան օրերին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 400 հազար նոր դեպք, ինչը  ԱՀԿ ղեկավարի կարծիքով նշանակում է,

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հուլիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է»:

«3 հրացանակիրներն» օգնեցին Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում. «Ալիք Մեդիա»

«Ալիք Մեդիա». Վրաստանն աշխարհի 15 երկրների շարքում է, որոնք Եվրամիությունը համարում է բավարար անվտանգ` սահմաններ բացելու համար: Այն միակ հետխորհրդային երկիրն է, որ ստացել է այդ կարգավիճակը: Այս մասին գրված է  ВВС-ի հրապարակած «Ինչպես 3 հրացանակիրներն օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում» վերտառությամբ հոդվածում:  Ըստ հոդվածի՝  հաջողության համար պետք է գովաբանել գիտնականների խմբին: Տրիոյում Հիվանդությունների կանխարգելման

ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման վերաբերյալ վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների հարցը։ Նիստի դռնբաց հատվածում զեկուցողի կողմից ներկայացվել են հարցի հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ 2020 թվականի հունիսի 8-ին վերոնշյալ ընկերությունները դիմել են ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ «Թիմ» ՍՊԸ-ն

Ռուսական հանրաքվեն, Նավալնին եւ մեր կարմիր գծերը

Համաձայն ռուսական ԿԸՀ-ի տվյալների, երկրում կայացած մեկշաբթայա հանրաքվեով ՌԴ Սահմանադրությունը հարստացավ մի-քանի տասնյակ փոփոխություններով, որոնցից կենտրոնականը՝ նախագահ Պուտինի բոլոր անցած նախագահական ժամկետների «զրոյացումն» է եւ, ըստ այդմ, 2024-ին նոր՝ երկու ժամկետը «զրոյից» սկսելը, որոնք ավարտվում են միայն 2036 թվականին։ Մասնակիցների ավելի քան երեք քարորդն, ըստ պաշտոնական տվյալների, կողմ է քվեարկել։ Իսկ դա նշանակում է, որ

Վարչապետը ստացել է «Բիլայն»-ի աշխատակիցների նամակը․ Մանե Գևորգյան «Ա1+»

«Բիլայն»  ընկերության շուրջ 300  աշխատակիցներ   դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորել անձամբ միջամտել «Բիլայն» ընկերության վաճառքի գործընթացին։ Աշխատակիցները դեմ են, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին։ Մտահոգություն ունեն,  որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ նամակը

Վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ: Իմ քայլը խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ։ Առողջ եղեք»:  

Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցում «պաշտպանական» մարտավարությունը փոխարինել է «հարձակողականով». Թուրքագետ

«Թուրքիայի համար ավելի խնդրահարույց է դառնում ոչ այնքան այդ երկրների զուտ քանակը, այլ թե կոնկրետ որ երկրներն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը» Հունիսի կեսին Թուրքիայում նախագահական մակարդակով քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը: Այդ հարցը օրակարգային էր դարձել Անկարայում կայացած նախագահականին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստում: Դռնփակ նիստը շուրջ 5 ժամ էր տեւել:

Քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում

ԿԳՄՍ նախարար  Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցը Արցախ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով Արցախում է: Այցի շրջանակում նախարարն հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում՝ կարևորելով դրանցից բխող ընդհանուր և միասնական գործողությունները։ Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության

Կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորը

Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ:

Քաղաքացին պնդում է, որ խաբել են, «Քարֆուրից» պարզաբանում են՝ «մոլորեցնելու նպատակ չունեն»

Հաճախորդը կարող է 14 օրվա ընթացում մոտենալ հաճախորդների սպասարկման բաժին և վերադարձնել ապրանքը, եթե արտաքին տեսքն ու պիտակը վնասված չեն:

«Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական…Սա ճանապարհից շեղման քննարկում է». Արմեն Սարգսյան

Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը հանրային քննարկումն է. Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե

«Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը». Վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում: Միամտորեն մտածել ենք,

Կարևորվել է կառավարություն-քաղաքացի վճարումների թվայնացման և ապականխիկացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀԲ Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրենի նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության

Կասեցումներ` «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում.

Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցման աշխատանքները: ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաև «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն», «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, անհատ ձեռնարկատերեր: Նաև 48-ժամյա արգելք է

Գործողությունների ծրագրի հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպման վերաբերյալ Հուլիսի 7-ին կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցեցին Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Վստահ եմ, որ Ճապոնիայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031