Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա»

Նոյեմբեր 15,2019 23:15

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում խորհրդարանում հանդիպեց Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը: Հանձնակատարն ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում:

Պատգամավորներն իրենց ոգևորությունը հայտնեցին միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսեցին հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի, նրա առանձնահատկությունների մասին:

Հանդիպումների շարքը շարունակվեց Սրբոց նահատակաց մատուռ այցելությամբ: Գլխավոր հանձնակատարն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ շրջեց մատուռի տարածքում, ծանոթացավ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքին: Թեմական առաջնորդի հետ զրույց ծավալվեց համայնք-եկեղեցի կապի, իրականացվող միջոցառումների և համայնքի կյանքում եկեղեցու դերի շուրջ: Այնուհետ Զարեհ Սինանյանն այցելեց նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որը տեղադրվել է Կիևի հայ համայնքի կողմից:

Վաղն արդեն հանձնակատարը մասնակցելու և ելույթ է ունենալու  հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930