Օրվա լրահոսը
Բազում հարցերում Հանրային խորհրդի նախագահն իր հայտնած դիրքորոշումներով անգամ փոքրամասնություն էր. Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը
Հանրային խորհրդի կողմից տարածված մամլո հաղորդագրությամբ ոչ միայն խախտվել է նիստի ավարտին ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունը, այլ նաև փորձ է արվել հանրության շրջանում մանիպուլյացիոն մեխանիզմներով տպավորություն ստեղծել, թե մեկ անձի, թող դա լինի Հանրային խորհրդի նախագահ, փոքրամասնական կարծիքը ներկայացնում է սահմանադրական ողջ ինստիտուտի՝ Հանրային խորհրդի տեսակետը, ինչը կեղծիք է:
Վարդան Մկրտչյանը՝ ուսանողին. «Չհամարձակվեք ձայներդ բարձրացնել Հենրիկ Հովհաննիսյանի վրա»
Խորհրդի անդամ Սամվել Կարաբեկյանի նյարդերն էլ տեղի տվեցին խորհրդի անդամ ուսանողների մեղադրանքներից: Նա սաստեց տղաներից մեկին. «Դուք դեմագոգիայով եք զբաղված»:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին
Նախագահ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ հետաքրքրություն կներկայացնի մասնակիցների և հյուրերի համար:
Բագրատյանը՝ փոխնախարարին. «Ուրեմն Մատենադարանի ձեռագրերը տեղափոխեք Խարբերդի դաչաներ»
2017թ.-ին, երբ ՀՀ վարչապետ էր Կարեն Կարապետյանը, մենք տեղեկություններ ստացանք, որ նպատակ ունեն ԳԱԱ-ն վաճառել եւ տեղում կառուցել հյուրանոց-ռեստորան
«ԱԱԾ-ից կորած պապկաներում ոչ միայն թղթեր են, այլ տեսանյութերի կրիչներ». Դանիել Իոաննիսյան
Հովսեփ Խուրշուդյանին հետաքրքրում է`իսկ ի՞նչ եղավ ԱԱԾ-ից կորած պապկաների գործը, արդյոք, դա կապ ունի Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ
«Որոշել եք էս երկու խոշոր արտադրողներին ասենք՝ փակվե՛ք հլը շուտ, էսի լա՞վ մոտեցում է». Ծառուկյանի բողոքները տեղ չհասան. ցեմենտի հարցով որոշումը՝ ԱԺ-ում
Նախարարն ասաց, որ մեկ տարվա ընթացքում եթե տեսնեն, որ բոլորը սկսել են կլինկերից ցեմենտ արտադրել, նշանակում է մի բան ճիշտ չեն հաշվել, եթե իրանական ցեմենտի իրացումը տեղական շուկայում շարունակում է ահագնացող չափերով ավելանալ, կամ շուկայից դուրս գալ, նշանակում է՝ էլի մի բան ճիշտ չեն հաշվել:
«Անտեղի կոչ եղավ դատարանների առջև փակել մուտքը». Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանն ուրախ կլիներ, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվեր, և այդ հարցերը քննարկվեին, ոչ թե սպասեին, որ ուրիշները մեզ վրա մատ թափ տային:
«Իմ քայլի» ավագանու անդամն առաջարկեց «գույքագրել» սրբերին, ԲՀԿ ավագանու անդամն էլ ասաց՝ սրբերը կենդանի լինեին՝ ձեզնից կնեղանային
Երեւանի ավագանու նիստում կրքերը բորբոքվեցին
Ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ մուտք է գործել բնակարաններ և գումարներ հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի և բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հունվարի 17-ին տղամարդը, ներկայանալով իբրև սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝
«Մորուքը տղամարդկանց դեմքի շտկող էլեմենտն է կամ մեյքափը»
Հարցազրույց վարսահարդար-ոճաբանների աշխարհի առաջնության (OMC) եռակի հաղթող Էդուարդ Պողոսյանի հետ -Վերջերս Փարիզում կայացած վարսահարդար-ոճաբանների աշխարհի առաջնությունում (OMC) մասնակից 60 երկրների թվում հաղթող ճանաչվեցիք «Տղամարդու թրենդային սանրվածք» անվանակարգում: Ձեր մասին խոսելիս, նշում են, որ դուք ունեք երաժշտական բարձրագույն կրթություն, Երեւանի կոնսերվատորիայում ուսանել եք անվանի պրոֆեսորներ Գեորգի Սարաջյանի եւ Կարինե Օհանյանի ղեկավարությամբ: Ավելին՝ կարմիր դիպլոմով ավարտել եք
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 22-ին, 23-24-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ին, 23-24-ի կեսօրից հետո սպասվում է, 25-27-ը քաղաքի
«Ինքը մի հատ բան կարա ճիշտ անի՝ գնա իրա անունը փոխի, իր անունը կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին». Հայկ Սարգսյանը՝ Հայկ Ալումյանին
Խոսելով Քոչարյանի պաշտպանների մասին՝ Հայկ Սարգսյանը սկսեց դժգոհել. «Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ ամենակոպիտ ձեւով մեկնաբանում էր եւ հարվածում էր նախկին իշխանություններին, ամենախի՛ստ ձեւով, որ անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել, Հայկ Ալումյանի մասին ի՞նչ եք խոսում: Հայկ Ալումյանը, Շիրխանյանի պաշտպանը լինելով, երբ պարոն Շիրխանյանը ցուցմունք էր տալիս փաստացի Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդամենը շատ կարճ ժամանակ հետո դարձել է Քոչարյանի շահերի պաշտպանը:
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին եւ «Մարտի 1»-ը թողած` Դավիթ Սանասարյանի վրա գործ բացում. Հովսեփ Խուրշուդյան
Թեժ քննարկում ԱԱԾ-ի գործառույթների մասին
Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա»
«Լուսակն» հրատարակչությունը հրատարակել է լրագրող, երբեմնի ռադիոհաղորդավար Հրաչյա Մարտիրոսյանի հեղինակած 4-րդ գիրքը՝ «Հայ-գերմանական ռապսոդիա»։ Գիրքն անկեղծորեն պատմում է հայ ամուսիններ Մհերի եւ Խանդութի՝ Գերմանիա կատարած դժվարին ճամփորդության մասին։ Ամուսինները, արձագանքելով դստեր եւ փեսայի հրավերին, որոշել էին Մյունխեն հասնել գնացքով։ Եվ ահա Կիեւից նրանք նստում են Սլովակիա մեկնող գնացքը։ Ճանապարհին գնացքում նրանց տհաճ անակնկալ էր սպասվում։
Օդաչու Արմեն Պապիկյան. «Ես հայ օդաչուների անունից հարց եմ տալիս ի՞նչ անենք, գնա՞նք այս երկրից». «Հայկական ժամանակ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսորա–դասախոսական կազմի հետ հանդիպմանը, անդրադառնալով օդային փոխադրումների ոլորտի զարգացմանը, հայտարարեց, որ ազգային կամ պետական ավիափոխադրող ունենալը ստրատեգիական հարց է։ Վարչապետը նշեց, որ չպետք է նման կարգավիճակ շնորհեն որեւէ ընկերության, ինչպես որ նախկինում ունեցել ենք նման անհաջող փորձ։ Վարչապետը ընդգծեց, որ եթե տեղական որեւէ փոխադրողի համար պայմաններ
Հավակնորդ. «Ինչու ընտրությանը ներկա չէ ԿԳՆ ներկայացուցիչը»
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ռեկտորի ընտրություններ են: Հավակնորդներից երկուսը՝ Արմեն Հարությունյանը եւ Վասիլի Գեւորգյանը չեն համապատասխանել սահմանված պահանջներին: Միակ թեկնածուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն է: Արմեն Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչու ներկա չէ ԿԳ ներկայացուցիչը, որին ինքը պատրաստվում է հարցեր ուղղել: Խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանի առաջարկով փոքրիկ ընդմիջում հայտարարվեց՝ մինչեւ լիազոր մարմնի ներկայացուցիչը կմոտենա:
Շառլ Ազնավուրի փարիզյան առաջին բնակարանի պատին բացվել է մեծ արտիստի հուշատախտակը
Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում։ Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպել էր երկու նշանակալի միջոցառում։ Հուշատախտակի բացում
ՀԱՕԿ-ն ակտիվացնում է սպորտային մարքեթինգը
Մանե Մուրադյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է եւ մի քանի ամիս է՝ վերջինի հանձնարարությամբ գերազանցապես զբաղվում է տարբեր ծրագրերի իրագործմամբ: Առանցքային կետերից մեկը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում սպորտային մարքեթինգի զարգացման ծրագիրն է: Արդեն որոշակի կազմակերպչական աշխատանք կատարված է, որոնց մասին Մանեն հակիրճ պատմեց «Առավոտին»: «Առաջիններից մեկը, որով սկսել ենք զբաղվել, շուկայում մասնագետների վակուումը լրացնելն
«Տեսա՞ք Սվիտալսկու հայտարարությունը… Ընդդիմության արձագանքը շոկային եւ պահի տակ էմոցիոնալ վերաբերմունք էր». Ալեն Սիմոնյան
Իսկ թե ինչո՞ւ ավելի շատ մարդ դուրս չեկավ փողոց, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իսկ կարիք կա՞ր: Կարծում եմ, այն քանակը, որը եղել է եւ այն փաստը, որ բոլոր դատարանները շրջափակված են եղել բողոքող քաղաքացիներով, խոսուն է»:
Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու. «Փաստ»
Դիցուք՝ վաղը հրաժարական տվեցին բոլոր 234 դատավորները, ու ի՞նչ է լինելու: ՔՊ անդամները վիճակահանությամբ նշանակվելու են դատավո՞ր, համաժողովրդական հանրաքվեն դատական համակարգի շուրջ ի՞նչ հարց է առաջադրելու՝ վստահություն հայտնել կոնկրետ դատավորների՞ն, թե՞ վարչապետի պոռթկումներին:
43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն. դրամի մարզասարքեր է նվիրել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին: Այս ռազմական համալսարաններում ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր նշանակություն ունի: Առանց ժամանակակից մարզասարքերի հնարավոր չէր ապահովել նրանց ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը: Մանրամասները` տեսանյութում:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման մասին լուրեր հրապարակած «դատական փորձագետ» Արտակ Գալստյանը «Վանոյի Արտակն» էր. «Ժողովուրդ»
Երեկ գործին խառնվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, եւ վերջինս հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին՝ նշելով. «Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետեւաբար, համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ, օրենքով սահմանված կարգով, պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի եւ այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին։ Հատկանշական է, որ Արտակ Գալստյանը, չհանդիսանալով լրագրող, պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»։
Ամենածանր մղձավանջում հնարավոր չէր պատկերացնել, փողոցի մի կողմում հայ ցուցարարներ են՝ Արցախի դրոշներով, մյուս կողմում հայ ցուցարարներ են՝ Հայաստանի դրոշներով, ու նրանց միջեւ հայ ոստիկանները շղթա են կազմել. «ՀԺ»
Դա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե Քոչարյանին դատեին ԼՂՀ նախագահի պաշտոնում կատարած ինչ-ինչ հանցագործությունների համար, բայց մեղադրյալի աթոռին նստած էր Հայաստանի նախկին նախագահը, եւ քննվող գործն էլ վերաբերում էր նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ՀՀ տարածքում կատարած (կամ չկատարած) հանցագործությանը։ Միայն թե չասեք, որ այդ ամենն ինքնաբուխ էր։ Ոչ, լավ էլ կազմակերպված էր։
«Կոմիտասը կենդանի օրգանիզմ է, որը պետք է լինի բոլորիս մեջ»
Կարծում է երաժշտագետը Օրերս Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Իմ Կոմիտասը» խորագրով դասախոսությունը, որը անցկացրեց երգիչ, երաժշտագետ Հայկ Մխոյանը: Դասախոսությունն ամբողջությամբ նվիրված էր Կոմիտասին՝ ներկայացնելով նրան թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես գիտնական: Մինչ դասախոսությունը սկսելը Հայկ Մխոյանը ներկայացրեց, թե ինչպես է սկսել ուսումնասիրել Կոմիտասի գործերը եւ բացահայտել մի նոր՝ «Իր Կոմիտասին». «Երբ որոշեցի
Ցույցերով երկիր կառավարելը մերոնց ձեռագիրն է, ի մասնավորի՝ ընդդիմադիր գործչի կերպարից համառորեն չհրաժարվող Նիկոլ Փաշինյանի. «Հրապարակ»
Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանը մի՞շտ է այսպես վարվելու, եթե իրեն որեւէ բան դուր չգա։ Ֆեյսբուքյան սփյուռքահայ ընկերներիցս մեկը Փաշինյանի այս վերջին «սրացումի» առիթով հարց էր տվել. «Դուք գիտե՞ք որեւէ երկիր, որի կառավարութիւնը ցոյց կընե…»։
Անի Սամսոնյան. Ապրիլյան պատերազմում կան կետեր, որոնք պետք է բացահայտել. «Ժողովուրդ»
Ես կարծում եմ, որ գործադիրը հասկացել է, որ այդ պահանջը ուժի մեջ է, եւ եթե այդ քննիչ հանձնաժողովն իսկապես կարողանա նորմալ գործել, ու դա նպաստի համակարգի առողջացմանը, մենք իհարկե կողմ ենք ու այդ հարցերում մենք աջակցելու ենք։
«Սասնա ծռեր». Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 22 մայիսի 2019 թ. Երևան Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը դատապարտում է երեկ՝ 2019 թ. մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։ Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն
Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր
Ստացված հայտերի ամփոփման արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5 ծրագրի, որոնց իրականացմամբ Հայաստանի մի քանի մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում գտնվող 5 տարբեր գյուղերում հնարավոր կլինի խթանել գյուղական տուրիզմի զարգացումը՝ զբոսաշրջիկներին տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճի շնորհիվ:
Հայ-չինական օրակարգ կա՞, թե՞ չկա
Ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ իշխանությունները Չինաստանից Ներքաղաքական թոհուբոհը, կարծես, ստվերում թողեց Չինաստան՝ ՀՀ վարչապետի այցի թեման, մինչդեռ Չինաստանի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ՝ կարեւոր ու խիստ ուշագրավ թեմա է: Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ պայմանավորված է օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցված երկաթգծով, որով ավելի է մեծանում Վրաստանի տարանցիկ աշխարհագրական դիրքի նշանակությունը: Չինաստանը Հայաստանի հետ կապված ունի լուրջ հետաքրքրություններ
Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրում է քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերությունների մեջ
«Այդ մարդիկ Էրեբունիից են, Արթուր Վանեցյանն էլ ԱԱԾ Էրեբունիի բաժնում է աշխատել եւ ըստ լուրերի, այն ժամանակվա մտերիմ հարաբերությունները պահպանվել են»