Օրվա լրահոսը
«Քոչարյանի աջակիցներին գումար են տվել». Սարգիս Քլոյան
«Պրոֆեսիոնալ զորքը եկել էր Երեւան, սահմանը թուլացրել, մի՞թե նա չգիտեր այդ մասին, բա գերագույն գլխավոր հրամանատար էր, չգիտե՞ր»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը։ Նա ներկա է Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննության նիստին։ Սարգիս Քլոյանն այնուհետև վստահեցրեց,
Ու՞մ սեփականությունն է Մոսկվայում գործող «Արմենիա» տաղավարը և ո՞վ է փորձում այն «զավթել»
Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների (ВДНХ) տարածքում գործող «Արմենիա» տաղավարի շուրջ լուրջ կրքեր են հասունանում: Տիգրան Քոսյանը, ով ներկայացել է որպես տաղավարում գործող ընկերությունների խորհրդի տնօրեն, մամուլում արված իր հայտարարության մեջ ասել է, թե ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից Ռուսաստանի ԱԳՆ ուղարկված դիվանագիտական նոտան, որն առնչվում է «Արմենիա» տաղավարին՝ սեփականության զավթման և այդ տաղավարում տնտեսվարողների իրավունքների ոտնահարման
Կառավարությունը սխալվեց. բենզինի եւ գազի գների բարձրացումը խառնել է խաղաքարտերը. «168ժամ»
Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։ Ինչպես հայտնի Է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում
«Ղարաբաղյան բանակցությունները կրկին փակուղային ու անկանխատեսելի փուլ են մտնում». «168 ժամ»
Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովի հետ – Պարոն Տարասով, լրացավ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված հրադադարի համածայնագրերի 25–ամյակը, որի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կարևորելով 25 տարի առաջ կնքված համաձայնագիրը՝ որպես երեք կողմերի միջև ստորագրված միակ անժամկետ փաստաթուղթ, այլև հիշեցնելով 2016թ. Վիեննայի բարձրաստիճան պայմանավորվածությունների մասին, որոնք ըստ էության
Առողջապահության ոլորտում կեղծ պոպուլիզմը վատ վախճան է ունենալու. Գևորգ Գրիգորյան
Կառավարության ապրիլի 25-ի կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքի մասին: Թորոսյանն էլ արձագանքեց, որ ընթացքը գնահատում են «բավականին լավ», ծրագիրը համարում են «շատ հաջողված»՝ նշելով, որ 85 հիվանդի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել: Վարչապետի հարցի՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ժամանակին բուժօգնության դիմելու դեպքում ինսուտլն ու ինֆարկտը
Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց իր դեմ ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության պատասխանը` մերժում։ Իսկ դա նշանակում է, որ գործը շարունակելու է քննել Դավիթ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին սկսվել էր մարտի մեկի գործով առաջին նախնական դատական նիստը։ Առաջիկայում նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության ներկայացում։ Ռոբերտ
Դավիթ Բաբայան. «Թշնամիներ չենք մեկը մյուսի հետ». «Ժողովուրդ»
Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառման ժամանակ, Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նամակին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ, հայտարարել էր, թե հարցը պետք է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական
Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հոդված է հրապարակել «Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը» վերտառությամբ: Հոդվածն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի կնքման քառորդ դարը: 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիր: Անհրաժեշտ է առանձնահատուկ նշել
Դատական հայց. Բարեկամներով. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը քննելու Է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Գրիշա Հարությունյանի դուստրը՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը։ Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել
«Այս համազգեստով հեծանիվ վարելն այնքան էլ հարմար չէ». Էնֆիաջյանը վստահեցնում է, որ ինքը հեծանիվով չէ՝ ոտքով է գործի գնում
Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով եւ երթեւեկությունը կաթվածահար անելով: Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»… Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):
Արտաշատում ՀՀԿ-ականները «հավատափոխ» են լինում. «Հրապարակ»
Պարզվում է՝ «հավատափոխ» է եղել ոչ միայն Արտաշատի երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, այլեւ նրա հայրը՝ Գագիկ Բենիամինյանը։ Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի իր կարգավիճակից, որպեսզի չխանգարի որդու կարիերային, քաղաքապետը կարողացել Է լեզու գտնել Արարատի մարզպետի հետ, եւ նոր իշխանությունը նրա հրաժարականի պահանջ առայժմ չի բարձրացնում։ Հայրը՝ Գագիկ Բենիամինյանը, Հովհաննես
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.70C (1985 թ.) • Օդի
«Մենք էլ ենք դուխով». Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները դատարանի առաջ են
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ այս պահին բողոքի ցույց են անում մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա ընդդիմադիրները, որոնք փոխադարձ վիրավորանքներ եւ մեղադրանքներ են հնչեցնում ինչպես միմյանց, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ «Մենք էլ ենք դուխով, բայց ձեր դեմ
Նախագահի ինստիտուտը որեւէ խորհրդարանական երկրում այնքան ուժեղ չէ, որ կարողանա բալանսավորել վարչապետին. «Հրապարակ»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը կարծում է, որ միֆ է ստեղծվել, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողությունից դուրս են։ Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք տառաճանաչ են, կարող են կարդալ ՀՀ Սահմանադրությունը եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ու տեսնել, որ այնտեղ խորհրդարանական վերահսկողության բազմաթիվ գործիքներ կան, որոնց մի մասն էլ կիրառելի է նաեւ այս մարմինների
Ոստիկանության վիճակագրական տվյալներն ամբողջապես չեն արտացոլում Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների իրական տվյալները. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդրադարձը՝ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանի ներկայացրած անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությանը Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանը ներկայացնելով անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնել է, որ
Արցախում նույնպես պիտի հեղափոխություն տեղի ունենա. «Հայկական ժամանակ»
Այն, ինչ տասնամյակներ շարունակ ապարդյուն փորձում էին անել Ադրբեջանի իշխանությունները՝ հակասություններ սերմանել Հայաստանի եւ Արցախի միջև, այսօր արվում է մեր իսկ ձեռքերով։ Դժվար է ասել դրսի՞ց է ուղղորդվում այդ ամենը, թե պարզապես նախկիններն են փորձում ռեւանշի հասնելու համար օգտագործել Արցախի գործոնը, բայց փաստը մնում է փաստ՝ այս ամենը ոչ միայն վտանգավոր է, այլեւ անտրամաբանական։ Դատեցեք
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմասնակցի ամենամյա տնտեսական ֆորումին
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով: Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու
Ինչպե՞ս է ճանաչվում անձի հաշմանդամությունը
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ մարդու նկատմամբ հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է նաև հաշմանդամության սահմանման գործընթացում իրավունքների խախտման դեպքում ինչպես ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը։ Մանրամասները տեսանյութում՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
ԱՍԵԿՈՍԵ
Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ քամին՝ կրակի. փոքր սերն այն մարում է, իսկ մեծը՝ ավելի բորբոքում: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՊՐԻՆ
«Ցանկանում ենք, որ երեխաներն ավելի մոտիկից ծանոթանան պարսկական գրականությանը». մեկնարկել է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն
Մայիսին մեկնարկել է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը, որը նախաձեռնել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը։ Մրցույթն իրականացվում է Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Երեք փուլից բաղկացած մրցույթի առաջին՝ մարզային փուլն արդեն ընթացքում է։ Մայիսի 3-ից մեկնարկել են մարզային այցերը։ Պարսկերեն լեզվի դասավանդում
«Ես հավատում եմ, որ ԵՄ-ն հիմա ավելի շատ է ձեր երկրներում». Դոնալդ Տուսկը՝ ԱլԳ անդամ երկրներին
Մայիսի 13-ի երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տոնական ընթրիք մատուցվեց ԱլԳ վեց երկրների կառավարությունների ղեկավարներին: Ողջույնի խոսքում նախագահ Տուսկը մասնավորապես նշեց, թե տասը տարի առաջ Արեւելյան գործընկերությունը հիմնվեց գիտակցմամբ, որ այդ երկրները յուրօրինակ կապակցվածություն ունեն Եվրոպական միությանը, որին պետք է տրվի քաղաքական արտահայտություն: ԱլԳ նախաձեռնությունը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկիին ու Շվեդիայում նրա
«4D» ծառայությունների փաթեթի արխիվացում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2019թ. մայիսի 15-ից «4D» ծառայությունների փաթեթն արխիվացվելու է և հասանելի չի լինելու բաժանորդագրության համար: Այն բաժանորդները, որոնք արդեն օգտվում են փաթեթով տրամադրվող ծառայություններից, կշարունակեն օգտվել դրանցից նույն պայմաններով: «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ
«Խանդավառների» նոր խումբ
Երեկ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությունը: Դրան նախորդեց Քոչարյանի կողմնակիցների կազմակերպած երկու միջոցառում՝ Երկրորդ նախագահի «աջակիցների դաշինքի» ժողովը եւ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Դա վկայում է այն մասին, որ Քոչարյանի կողմնակիցներն ակնհայտորեն ակտիվացել են եւ իրենց ակտիվությամբ ցանկանում են ազդել դատավարության ընթացքի վրա: Դատարանի դահլիճում էլ
Յոհանես Հանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի եւ «Իմ քայլի»՝ ԵԺԿ-ին անդամակցության մասին. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը մայիսի 13-ին Բրյուսելում պատասխանեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների լրագրողների հարցերին: Ուշագրավ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող լրագրողները նույն թեմայի վերաբերյալ ու փոխլրացնող հարցեր տվեցին. Նկատենք, որ պրն Հանը հարցերին պատասխանում էր խմբավորված: Եվ այսպես՝ նախ Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, իսկ հետո հաջորդ լրագրողն ասաց.
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ
«Ես չեմ հիշում՝ 0038 հրամանը Քոչարյանի հրավիրած խորհրդակցությունից առաջ, թե հետո է ձեւավորվել». Սեյրան Օհանյանի նախաքննական ցուցմունքը
Ներկայացնում ենք «Մարտի 1-ի» գործով 2008-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի ցուցմունքը: Մաս 1
Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. Մարդու իրավունքների պաշտպանն Արցախում է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Արցախյան հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակի առիթով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 13-ին, հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Քննարկվել են մարդու