Օրվա լրահոսը
Ինչպե՞ս են Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում ընկալում խաղաղությունը. զեկույց
Սոֆիա Փագսլին խոսեց նաև Ղարաբաղյան հակամարտության պատմությունը պատմող ֆիլմի մասին, որն արդեն թարգմանված է հայերեն:
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ
Ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ: Արտաքին գործերի նախարարություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 6-10 մ/վ, 22-ին՝ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 22-ի
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած
«Ես չեմ կիսում, որ այսպես նստել են դիտորդական». Մելքումյանը՝ Մարտի 1-ին ԲՀԿ-ականների պահվածքի մասին
Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ԲՀԿ պատգամավորները լուռ նստած էին խորհրդարանում ու հետեւում էին իրադարձություններին ու հենց այդ խորհրդարանն էլ վավերացրեց այն նախագիծը, որով արտակարգ դրություն մտցվեց երկրում: Մելքումյանն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում, հանձնաժողով է ստեղծվել, մեր անդամը եղել է Նաիրա Զոհրաբյանը»:
Հայաստանի շախմատիստները հաջողություն են գրանցում Իսպանիայում
Սույն թվականի ապրիլի 17-ից 21-ը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղի ունեցավ Սեմանա Սանտա 2019 անվանումը կրող 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը: Մասնակիցների թիվը 229 էր, ովքեր ներկայացնում էին 17 երկրներ: Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներ նույնպես մասնակցեցին մրցաշարին: Հատկապես հաջող ելույթ ունեցավ իմ աշակերտ Վահան Մարգարյանը, ով ընդամենը 10 տարեկան է և առաջին խոշոր միջազգային մրցաշարին էր մասնակցում:
«Խորհրդանշական է, որ 1 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը սպառնաց՝ «դասեր չեք քաղել Մարտի 1-ից». Արարատ Միրզոյան
Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկում տեսնում էի, որ հատուկ միջոցների արկերն են ընկնում եւ վնասում մարդկանց: Երբ մտանք մեր ընկերներից մեկի գրասենյակ, զանգեցինք մեր ընկեր Նարեկ Զեյնալյանին:
ՀՖՖ-ն՝ որակազրկված ֆուտբոլիստների մասին
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է ներկայացնել որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը: Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներին որակազրկման պատճառով չեն կարող մասնակցել հետևյալ ֆուտբոլիստները` Ալեկսեյ Պուստոզյորով, «Արարատ-Արմենիա» Դմիտրի Գուզ, «Արարատ-Արմենիա» Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» ՀՖՖ
Թունավորումներ գազի արտահոսքից
Ապրիլի 21-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արտաշիսյան փողոցի թիվ 50 շենքի 2 բնակիչ, այնուհետև ժամը 19.25-ին նույն ախտորոշմամբ ևս 1 բնակիչ: Նրանք հայտնել են, որ թունավորվել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տանը՝ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:
Սննդային թունավորում Վերին Պտղնիում
Ապրիլի 22-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, սննդային» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Վերին Պտղնի գյուղի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք ապրիլի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տանը տապակած բանջար են կերել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանություն
«Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որեւէ կապ չունի». Արարատ Միրզոյան
«Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որեւէ կապ չունի։ Նոր Հայաստանում որեւէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինել-չլինելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի ու որոշման վրա»:
Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում
Մանվել Գրիգորյանի հիմնական հետազոտությունը կատարվել է
Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել. ոստիկանություն
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու
«ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքից հանվել է խնդրահարույց դրույթը
Մենք պնդում էինք, որ բարձր տեխնոլոգիաները մշտապես պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում, ոչ թե մինչեւ 2022թ.-ը, ինչպես նախագիծն է սահմանում
«Իմ քայլի» պատգամավորը՝ իր եղբոր՝ մարիխուանա քարոզելու մասին. «Մեր ընտանիքը բավականին մեծ է, մեկը հանգում է այլ տեսակետի, մաման՝ լրիվ այլ տեսակետի»
Պատգամավորը խոսեց մարիխուանայի օգտագործման մասին, ասաց, որ ընկերներ ունի՝ դեմ են, ընկերներ ունի՝ կողմ են:
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Գեներալի պաշտպանը գտնում է, որ միակ դեպքն է, որ դատավորը ճիշտ որոշում է կայացրել
Շենգավիթի դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Արարատ Միրզոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին. «Եթե շահերի բախում է, ապա դրան պիտի հետեւեն որոշակի գործողություններ»
Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ եթե որեւէ պատգամավոր, ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, մեծ թվով անհարգելի բացակայություն ունենա, դրան կհետեւեն սանկցիաներ:
«Մերսման սրահների մեծ մասը թրաֆիքինգի օջախներ են». Սերգեյ Բագրատյանը՝ Գեմաֆին Գասպարյանին
«Առաջարկում եմ ուսումնասիրել հարցը, մերսման սրահները ճանաչել որպես թրաֆիքինգի օջախներ եւ փակել դրանք»,-ասաց ԲՀԿ պատգամավորը
Մարտի 1-ի 63 տուժածների մեծ մասը ոստիկաններ են. կառավարությունը պատրաստվում է աջակցել
13-ը քաղաքացիներ են, 20-ը՝ ոստիկաններ, 1-ը՝ պայմանագրային զինծառայող, 29-ը՝ ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինծառայողներ
«Իմ քայլի» պատգամավորներին ոչ ոք ուղղորդում չի անում ո՛չ հարցերի բնույթի, ո՛չ ելույթների, ոչ էլ քվեարկության ելքի հետ կապված». Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կարող գերազանցել իր լիազորությունները եւ խորհուրդ տալ նախագահին, թե որ թեկնածուին առաջադրի կամ չառաջադրի:
«Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում». Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի քրգործի ու ԱԱԾ-ի մասին
Դիտարկմանը, որ պառակտում կա՝ Դավիթ սանասարյանականներ եւ Արթուր վանեցյանականներ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սկսենք նրանից, որ Արթուր վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն եւ կա օրենսդիր»:
Հայաստանում մտավոր սեփականության ոլորտը զրոյից ցածր է, հեղինակային իրավունքինը՝ մի փոքր ավելի լավ
Ապրիլի 10-12-ը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկ քաղաքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում էր IPQuorum մտավոր սեփականության վերաբերյալ ռազմավարական ֆորումը: «Առավոտի» զրուցակիցն է IPChain ասոցիացիայի նախագահ, Իրավատերերի միության եվրասիական համադաշնության ղեկավար Անդրեյ Կրիչեւսկին: -Արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է IPQuorum-ը: Անցած տարի ի՞նչ հաջողությունների եք հասել, ի՞նչ առաջընթաց եք գրանցել: – Անցած տարվա գլխավոր արդյունքը այն
«Այսօրվանից սկսած՝ ամեն օր էլ տոն է». Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ 124 մլն-ի փուչիկ չեն առնելու
Հարցին՝ ամեն դեպքում, մարդիկ ասում են՝ էլ դարդ ու ցավ չկա՞, որ 124 մլն դրա վրա են ծախսում, խնդիրներ կան՝ աղբահանություն, հիվանդ երեխաներ, արտագաղթ, արդյոք ճի՞շտ էր 124 մլն հատկացնել տոնախմբությանը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ԶԼՄ-ներից մեկի հարցումն է տեսել, որտեղ մարդիկ հակառակ կարծիքն են հայտնում, որ այո, այդ օրը պետք է նշել:
Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ դեպքերում՝ ոչ
Ստացվում է, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ խոչընդոտ է:
Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեց
Գերմանիայի Կարլսրուե քաղաքում շարունակվում է շախմատի GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը: Խաղացվել է երկրորդ տուրը, որում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը միավորը բաժանել է Գեորգ Մեյերի հետ: Մրցաշարային աղյուսակը երկու հաղթանակով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նրանից կես միավոր պակաս ունեն Անանդը եւ Սվիդլերը, Արոնյանը,Վաշյե-Լագրավը, Կարուանանեւ Մեյերը վաստակել են 1-ական, Վալյեխոն ու Նայդիչը՝ 0,5-ական
Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է դիզենտերիայով 30 հիվանդ, որից 24-ը երեխաներ են
Համայնքի ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ’ ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը։
Փակ նամակ պարոն Փաշինյանին
Պարո՛ն Փաշինյան, Դուք երբեմն բաց դուռ եք թողնում գիշատիչ ու արնախում «քննադատների» համար: Կարծում եմ, որ գիտեք՝ ինչպես այդ՝ թեքի վրա բացված դուռը փակել: Փակե՛ք մի ձեւով. ժողովուրդն արդեն հոգնում է անտակտ ու դաստիարակությունից զուրկ չարախոսներից: Չէ՛, դա սոցցանցերում ինչ-ինչ բաներ փակելուն կամ չեղարկելուն-ջնջելուն չի վերաբերում: Որն է բաց դո՞ւռը. պարզ, անմիջական մարդուն հատուկ նրբագույն
«Սրան ուղղել 124 մլն, կարծում եմ, արժի». Արարատ Միրզոյանի կարծիքով, պետք է սիմվոլիկ ձեւով ճանապարհներ փակել եւ սրտանց տոնել Քաղաքացու օրը
Հարցին՝ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու այդ 124 մլն-ով՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ միջոցառումների ցանկին դեռ ծանոթ չէ: Թե ինչպես պետք է նշել այդ օրը, ըստ Արարատ Միրզոյանի, համերգներ կարող են լինել, ի վերջո դա տոն է, պետք է սիմվոլիկ ձեւով ճանապարհներ փակվեն եւ սրտանց տոնել. «Ի վերջո մենք խոսում ենք մի իրադարձության մասին՝ քաղաքացու հաղթանակի մասին, որի մասին երազել ենք: Սա տոն է, պետք է նշել»:
Հայաստանի շախմատիստուհիներից առայժմ լավագույնը Լիլիթ Մկրտչյանն է
Անթալիայում շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այսօր ավարտվում է: Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարեւոր հաղթանակ տարավ ու շրջանցելով Էլինա Դանիելյանին՝ 6,5 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 20-րդ հորիզոնական: Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանն ունեն 5,5-ական,, Աննա Սարգսյանը՝ 4 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գեղամ Գեւորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ-ի նախագահ
Գեղամ Գեւորգյանի թեկնածությանը «կողմ» էր քվեարկել 95, իսկ «դեմ»՝ 26 պատգամավոր