Օրվա լրահոսը

1-ին ընթերցմամբ ընդունվեց օրինագիծը, որը ժամանակին Փաշինյանն էր հեղինակել. «Իմ քայլից» որոշները դեմ էին

Ովքեր կասկածում են, որ պատգամավորը կարող է նման բան անել, նրանք հանցագործության կանխավարկածով են առաջնորդվում, օրինակ՝ հենց հիմա դուք

«Մեդիա պաշտպան»-ը դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախի ընտրություններում

Մեր առաջնահերթությունն է, որ պահպանվի թափանցիկության սկզբունքն ու բացառվեն ցանկացած տեսակի ոտնձգությունները լրագրողների ու ընտրողների հանդեպ։

Պետական այցերը՝ կեղծ լուրերի տարածման առիթ

Պետական պաշտոնյաների այցերը օտարերկրյա պետություններ շատ հաճախ տարատեսակ շահարկումների և կեղծ լուրերի տարածման առիթ են դառնում։ Վերջին երկու տարիներին` հատկապես բարձրաստիճան պատվիրակությունների այցերի ժամանակ, մամուլում իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ են հայտնվել, որոնք մեծամասամբ արարողակարգերի չիմացության հետևանք են։ Պետական արարողակարգի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2018 թվականի ապրիլին, երբ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի։ Այս

«Հոգեկան հիվանդանոց մտնեք, հարցնեք՝ ո՞վ է այս երկիրը թալանել, ձեզ մի քանի անուն կասեն, թողել եք գել ու գազանին, ընկել եք բանի հետեւից». Վարդան Ղուկասյան

Որպես հուշում՝ նա ասաց, որ տեսնենք ստրատեգիական, ամենամեծ շահույթ ունեցող ընկերություններն ում են պատկանում՝ պարզ կլինի, թե ում մասին է խոսքը. «Այդ ամենը վերցնեն դարձնեն պետական սեփականություն, երկրի բյուջեն 3-4 անգամ ավելացնեն, մարդկանց վարդի պես պահեն, ուրիշ բան չկա այս երկրում անելու»:

 Պահանջում ենք Գագիկ Խաչատրյանին անհապաղ ենթարկել կրկնակի վիրահատության. Փաստաբանական խումբ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ հնարավորություն ընձեռել, որպեսզի նա օրենքով սահմանված կարգով ստանա անհրաժեշտ և անհետաձգելի բժշկական օգնությունը՝ ենթարկվի կրկնակի վիրահատության: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը ՀՀ իրավապահ մարմինները չեն ապահովում, ինչի

1995 թվականին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտվածի գործը դեռ վարչական դատարանում է

ՀՀ վարչական դատարանում է գտնվում Արամ Առաքելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գործը: Ա. Առաքելանի ներկայացուցիչն է իրավապաշտպան Ռոբերտ Ռեւազյանը: Վերջինս վիճարկում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ Արամ Առաքելյանին 31.03.1994 թվականի, 10.04.1994 թվականի, 21.04.1994 թվականի, 13.07.2005 թվականի, 29.12.2009 թվականի, 26.01.2010 թվականի եւ 22.03.2011 թվականի տույժի ենթարկելու որոշումները, պահանջում անվավեր ճանաչել դրանք, ինչպես նաեւ  վերականգնել

Եթե գույքի նոր սեփականատերերը այլ երկրի քաղաքացիներ են, անկախ իրենց հայկական պատկանելիությունից, դա դառնալու է լուրջ իրավական պրոբլեմ գործող կառավարության համար. «Փաստ»

երբ պետությունը սկսում է ունեզրկել այլ պետության քաղաքացի հանդիսացող իր հայրենակիցներին, դա ինքնաբերաբար վերածվում է միջպետական հարաբերությունների խնդրի:

Վարչապետը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Թուրքիայից մշտական բնակության վերադարձած 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին

Կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը: Սկզբում աշխատում էր որպես մշակույթի գծով քարտուղար: Այդպես սկսում է իր դիվանագիտական աշխատանքը: Հետագայում Նուրհան Յոսուփովիչն աշխատում է դեսպանատանը որպես ռազմական ատաշեի երրորդ, այնուհետև երկրորդ քարտուղար, իսկ դիվանագիտական գործունեությունն ավարտել է առաջին քարտուղարի պաշտոնում:

Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է. «2020թ. մարտի 5-ին Ֆրանսիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»։

«Ես ընդամենը տարբերվում եմ իմ հասակակիցներից»

Դպրոցականը համագործակցում է բանկերի, հրատարակչությունների, շոու-բիզնեսի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ Վերջին շրջանում ՏՏ ոլորտի հայաստանցի մասնագետները պահանջված են աշխարհում, միջազգային տարբեր հարթակներում նրանք արձանագրում են հաջողություններ, ինչից անմասն չեն մնում նաեւ մեր դպրոցականները: «Առավոտի» զրուցակիցը Թալինի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արման Բարսեղյանն է, որը 2018թ. Բելառուսում առաջին անգամ անցկացված Emerge կոնֆերանսում շուրջ երկու

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ

ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն հատուկ բանաձև էր ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով դատական իշխանության նկատմամբ կառավարության ոտնձգությունները և ՍԴ-ի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները:

Երեւանի քաղաքապետարանի մեծ թվով ծրագրերի պարագայում կատարողականը շատ ցածր է՝ մոտ 60-70 տոկոս. «Ժողովուրդ»

Առաջիկայում Երեւանի ավագանու նիստում պետք է քննարկվի Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Մինչ այս բյուջեի կատարողականի նախագիծը դրված է եղել e-draft հարթակում, ապա հանրային քննարկման անցել Երեւանի քաղաքապետարանում։ Սակայն ուշագրավ է, որ օնլայն հարթակում առաջարկներ չեն եղել, իսկ քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանն էլ միայն մեկ անձ է ակտիվ եղել։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է բյուջեի կատարման

«Գենետիկական նույնականացումը հնարավոր չէ կեղծել». Դիանա Հարությունյան

«Մենք՝ փորձագետներս, սովոր չենք հատուկ ուշադրության»,- առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանն այս նույն արտահայտությունը մեր զրույցում արեց երկու տարբեր առիթներով՝ երկու դեպքում էլ փոխանցելով հաճելի զարմանքը։ Առաջինը, որ լրագրողին հետաքրքրել են փորձագետն ու իր գործը, մյուսը մի քիչ ավելի վաղ ժամանակների զգացողություն էր, երբ երկու

Նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է. Armtimes

Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԺ-ի այն հարցին՝ արդյոք 2020 թվականին Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշո՞ւմ է եղել: Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի

Սարգիս Խանդանյան. «Կառավարող ուժը այս ընթացքում երբեւէ ատելության խոսք չի տարածել». «Ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչով է զբաղվելու իրենց աշխատանքային խումբը, երբ արդեն կառավարությունը նման օրենքի նախագիծ է խորհրդարան բերել։ – Այս օրենքի նախագիծը սահմանում է, որ բռնության կոչերը, դրանց տարածումը քրեականացվի, քրեական դաշտ բերվի: Բռնության կոչը

Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է: Երեւան քաղաքում 2019 թվականի մարտի 6-ի դրությամբ նախորդ

Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Կարճ, լակոնիկ հանդիպում էր». «Հրապարակ»

Մարտի 4-ին ՀՅԴ-ն եւ ՀՀ կառավարությունը ժլատ տեղեկություն տարածեցին վարչապետ Փաշինյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հանդիպման մասին, որին մասնակցում էր նաեւ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը. «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական հարցերի շուրջ»։ Զրուցել ենք Իշխան Սաղաթելյանի հետ։ – Ինչի՞ մասին էր հանդիպումը, հաղորդագրությունը շատ

Ապատեղեկատվություն չտարածել՝ Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել. Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապատեղեկատվություն չտարածել՝ Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել… Հերթական անգամ հեռախոսազրույց ունեցա ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, հետաքրքրվեցի սեզոնային վիրուսի տարածման ու բուժման վիճակից, ինչպես նաև կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխարգելելու աշխատանքներից: Նախարարը տեղեկացրեց, որ առ այսօր շուրջ 30 անձից կորոնավիրուսի թեստ է վերցվել, և

Բորիս Նավասարդյան. «Սա ազդելու է ազդարարի ինստիտուտի արդյունավետության վրա». «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանի դատվածությանը վերաբերող մեր հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ այս քրեական գործի հարուցումն իր համար անհասկանալի է, եթե կարծել են, որ արտահոսքն իրավապահ համակարգի ներսից է, թող ծառայողական քննություն նշանակեին: Նավասարդյանը եւս կարծում է, որ հարուցված քրեական գործը բացասաբար է ազդելու լրատվամիջոցների աշխատանքի վրա, եւ հանրության

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակն ունի գլխուղեղի սալջարդ. Վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է

Երբ թա­փա­ռող շնե­րը խմ­բով հար­ձակ­վեն, փոր­ձեք նրանց «ուղ­ղոր­դել» դե­պի քա­ղա­քա­պե­տա­րան. «Իրատես»

Թա­փա­ռող շնե­րի հար­ձա­կում­նե­րի, կծե­լու դեպ­քե­րի մա­սին ա­հա­զան­գե­րը Երևա­նում կտ­րուկ մե­ծա­ցել են, սա­կայն քա­ղա­քա­պե­տա­րա­նի ան­դոր­րը դրա­նից չի խախտ­վում։ Ա­սում են՝ ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կում են։ Չնա­յած գրե­թե ա­մեն օր շնե­րի հար­ձակ­ման նոր դեպ­քի մա­սին են քա­ղա­քա­ցի­նե­րը բարձ­րա­ձայ­նում։ Մինչ­դեռ քա­ղա­քա­պե­տա­րանն այն­պի­սի վի­ճա­կագ­րու­թյուն է ներ­կա­յաց­նում, որ ա­պա­ցու­ցում է այս խնդ­րում առ­կա բար­ձի­թո­ղի վի­ճա­կը։ Մի փոքր հետ գնա­լով ար­ձա­նագ­րենք, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից

108 միլիոն դրամ Կարեն Վարդանյանի կողմից՝ Արցախի բազմազավակ հերոս մայրերին

«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը, Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ, 500 հազարական դրամի աջակցություն է տրամադրել Արցախի բոլոր 216 բազմազավակ ընտանիքներին, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա: Բարեգործական ծրագրի ընդհանուր արժեքը 108 մլն դրամ է: Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Համաձայն չեմ, որ Երևանում նստած մարդը որոշի, թե Ջերմուկում ապրող մարդը ինչ օդ է շնչելու, ինչ աշխատանքով է զբաղված լինելու. Ամուլսարի խնդիրը հանրաքվեով լուծելու մասին. «Ժամանակ»

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ասաց, որ Ամուլսարի հարցը հանրաքվեով լուծելը սխալ է, քանի որ այդ հարցը բազմաշերտ է և, բացի իրավական խոչընդոտներից, կա նաև քաղաքական մոտեցում։ «Երբ որ խոսում ենք իրավունքի մասին, պետք է հասկանանք, որ ամեն ինչ օրենքով չի սահմանափակվում։ Իրավունքի էությունն այն է, որ մարդն իր շրջակա միջավայրի վերաբերյալ

ԶՈւ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ. հայկական կողմը կորուստներ չունի

Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ:

Իշխանությունը պետք է հասկանա, որ ինքն է մեղավոր պարգևավճարների հանդեպ ժողովրդի վատ ընկալման համար. «Չորրորդ իշխանություն

Ամփոփելով՝ նշենք, Քաղաքացիական պայմանագրի և իշխանության թիվ մեկ անփոխարինելի քարոզիչը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է շատ լրջորեն պատրաստվի ժողովրդի հետ առաջիկա առերեսմանը: Ժողովուրդը կուտակել է բավական քանակության հարցեր: Տրված հարցերի պատասխաններից էլ կախված է հանրաքվեի ելքը:

Սահմանվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը. օրակարգում՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

«Հանվել է այլընտրանքային ձևը, որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ վերջիններս ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության, եթե հնարավորություն կա ներգրավվել նոր մասնագետի»

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա

Յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝ 2. ՀԱԿ-ը կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել

Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը: Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար։

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031