Օրվա լրահոսը

Ադրբեջանում սալաֆիականության աճի սպառնալիքը սպառնում է ոչ միայն հարևան Իրանին, այլև Հայաստանին, որը մշտական ​​դիմակայության մեջ է Բաքվի հետ. Իդա Սարգսյան

2019թ. հուլիսին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը մեծ արձագանք գտավ առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այդ տեսանյութում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության երեք անդամներ հայտարարում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում նոր «բջիջ» ստեղծելու մասին և կոչ անում երկրի քաղաքացիներին միանալ իրենց: ISIS-ի անդամներն իրենց առջև նպատակ են դրել պայքարել Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ։

Արմեն Գրիգորյանը ԱԱԾ-ի հայտնած ահաբեկչական ցանցի մասին. «Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են»

ԱԱԽ քարտուղարը գտնում է` դավաճանների նկատմամբ քրգործեր հարուցելու համար պետք է ունենաք անկախ դատարան

Կորոնավիրուսի բռնկումը՝ պարենային ապրանքների գնային ինդեքսի անկման հիմնական պատճառ

պարենային ապրանքների համաշխարհային գները չորս ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են

«Ես ուրախ եմ, որ այսօր մեր նախարարը, մարզպետը մնացել է պարգեւատրման հույսին, դա նշանակում է, որ չի գողանում». Գեւորգ Պապոյան

Պապոյանի խոսքով՝ նախկինում որոշ պաշտոնյաներ նույնիսկ հպարտ ասում էին, թե «մենք աշխատավարձ էլ չենք ստանում». «Որովհետեւ հսկայական գումարները թալանում, գողանում էին, դրա կարիքը չէին ունենում: Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր պաշտոնյաներն աշխատավարձով ապրող մարդիկ են»:

Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին. ՄԱԿ-ի միջազգային փորձագետ

Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին։ «Հայաստանում ատոմային ճյուղի զարգացման հեռանկարները» թեմայով անցկացված պանելային քննարկման ընթացքում հայտարարել է էներգետիկայի հարցով ՄԱԿ-ի միջազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա խոսքով, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ, անհրաժեշտ է հիմա արդեն կողմնորոշվել նոր էներգաբլոկի կառուցման հարցում։ «Հայաստանը չունի բավարար չափով բնական առաջնային էներգակիրների

Իմքայլական պատգամավորը պարզաբանում է, թե ինչպես է ջահել-ջահել՝ 18 տարեկանում դարձել ՀՀԿ-ական ու պատմում Մարուքյանի «հոգեկան հուզմունքի» պատճառը

Ես ասում եմ՝ վաճառող եմ եղել, Էդմոն Մարուքյանն ինձ ասում է՝ ինչի՞ չես ՀՀԿ-ի ժամանակ հարցեր բարձրացրել: Ես էլ ասում եմ՝ ԿԲ խորհրդի անդամ էիք, պատգամավոր էիք, վարչության պետ էիք աշխատում Սերժ Սարգսյանի մոտ, բաժնի պետ, սոցապի պետ էիք աշխատում Սերժ Սարգսյանի մոտ, քաղաքապետարանում բաժնի պետ էիք աշխատում, գնայիք բարձրացնեիք:

Արցախում կիվիի այգիներ կտնկվեն. առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են

Ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվի նաև կիվիի այգիներ, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջին հազար հեկտարի համար տնկիներն

«Կարող է գա ժամանակ և պարզվի, որ հարուցված քրեական այս գործը կրել է ձևական բնույթ». Աբովյանի քաղաքապետը՝ իր դեմ մեղադրանքի մասին

Վահագն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և առաջիկայում օրենքով սահմանված հնարավոր բոլոր տարբերակներով բողոքարկումներ կիրականացնեն:

Հանրաքվեն բոյկոտողները դիմել են վարչապետին՝ հանրաքվեն չեղարկելու հույսով

Այս պահին մենք հասկանում ենք, որ մեր դիմումը չի կատարվելու, Պրն. Փաշինյանը եւ նրա վարչակարգը չեն անսալու մեր դիմումին, եւ նման օրհասական պայմաններում մենք ստիպված ենք լինելու ներուժ սպառել Բոյկոտի շարժումը մեր երկրում կազմակերպելու համար:

Ինչ են խոսել կաթողիկոսն ու իմքայլականները՝ եկեղեցու «կոռումպացվածության հետազոտության» մասին

Կառավարությունն ուսումնասիրում է Հայ առաքելական եկեղեցու բարեգործական ծրագրերն ու ներկրած բեռները, ԲՀԿ պատգամավորը կոռուպցիոն ռիսկի կասկածներ ունի՝ եկեղեցին փակ կառույց է, եթե թաքցնելու բան չունի, պիտի ցույց տա մուտքերն ու ելքերը: Օրերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Մայր աթոռ էին գնացել ու հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Ինչպես երեկ պարզեցինք հանդիպմանը մասնակցած պատգամավորներից մեկից՝

ԿԳՄՍ-ն Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել դասերը հետաձգելու վերաբերյալ

Դասերը չեն հետաձգվի. Արայիկ Հարությունյանը պարբերաբար կապի մեջ է Առողջապահության նախարարի հետ

«Օրբելի» կենտրոնի փորձագետ. «Թուրքիան չի կարող արդեն հաստատված ձեւաչափում իր ցանկությամբ փոփոխություն մտցնել»

Թուրքիան չի կարող լինել միջնորդ, քանի որ միջնորդ երկրի դեպքում կարեւորագույն հանգամանքը չեզոքությունն է

Թորոսյան. Երեկ հետազոտել ենք կորոնովիրուսով վարակված քաղաքացու կնոջը

«Գոլդեն Փելես»-ում մեկուսացված քաղաքացիները գրքեր ու ինտերնետ էլ ունեն

Հրայր Թովմասյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, վերջին ժամանակաշրջանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում Սահմանադրական դատարանի մասնակցության սահմանադրական կարգավորումներին, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին և այլն։

27 տարի անց՝ նոր օրենք

 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու կարիքների գնահատումն արմատապես փոխվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» մասին եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը: Այս նախագծերը հիմնովին փոխելու են հաշմանդամություն ունեցող անձանց՝ միջավայրի մատչելիության, կարիքների գնահատման եւ այլ խնդիրների լուծման մեթոդները: Առաջին անգամ անկախ Հայաստանում սահմանվում է

«Մեկը, որ никто է, ուզում է սեւացնի մեր անցած ճանապարհը… ես թաղում անողին բան չունեմ արձագանքելու». Մարուքյանի ու Պապոյանի թեժ միջադեպն ու արձագանքները

Մարուքյանն ասաց, որ Պապոյանը հպարտ Հանրապետական է եղել. «Երբ որ մեզ ասում են նախկիններին եք աջակցում, սուտ է, կեղծ: Մենք ասում ենք՝ եղբայր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես: Իրենք նախկին են, եկել են՝ մեզ ասում են…Մի հատ ձեր մեջի նախկիններին փնտրեք, մի հատ ձեր մեջի Հրայր Թովմասյան ընտրողների հետ խոսացեք: Եկել ի՞նձ եք ասում»:

Կորոնավիրուսի պատճառով IWF-ն չեղարկել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

Մրցման ընթացքում շատ մարդիկ են շփվելու ծանրաձողի ու ծանրաքարերի հետ ու այստեղ հարկ էր հաշվի առնել նաեւ մարզիկների տարիքը: Այս պարագայում միջազգային ֆեդերացիան չէր կարող վստահ լինել, որ բոլոր մարզիկները կմասնակցեին աշխարհի առաջնությանը:

Փաշինյանին հանդիպած տասնյակ քաղաքացիներ չեն իմացել, որ ապրիլի 5-ին հանրաքվե կա

Վարչապետը կոչ արեց առցանց գործիքները ակտիվացնել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

«15 տարի առաջ բազմաթիվ գյուղեր ջրի մեջ կորած էին, հիմա անապատի են վերածվում»

Ոռոգման վիճակը մեր երկրում փաստացի կաթվածահար վիճակում է եւ  պարզ չէ կառավարության տեսլականը սրա վերաբերյալ: Վերջին տարիներին մեզանում ոլորտի բոլոր հարցերի լուծումը տեսնում են կաթիլային ոռոգման մեջ: Ամեն ինչի լուծումը փորձում են բարդել սրա վրա, առանց հասկանալու, առանց պատկերացնելու աբսուրդի հասցնելով այդ բավականին լավ գաղափարը: Այս խնդրի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, գյուղատնտեսության նախարարի նախկին

Կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով զինված ուժերում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով,

Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը

Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ, կլինիկական վիճակով պայմանավորված, ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով

Նախատեսվում է ներմուծել առողջության հավաստագիր նոր ամուսնացող զույգերի համար, որը կարող է տրվել նրանց ամուսնանալու դիմում ներկայացնելիս` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունում: Հավաստագրով ամուսնացող զույգը կստանա առողջ վերարտադրության ապահովման, մինչ հղիութունն անհրաժեշտ խորհրդատվությունների ու հետազոտությունների փաթեթ:

«Հենց միայն բժշկական օգնության դիմելու փաստն արդեն իսկ հրապարակման ենթակա չէ»

 Անձնական կյանքի գաղտնիության խնդիրները մեզանում հայտնվել են կամայական մեկնաբանությունների տիրույթում, մի կողմից՝ պաշտոնյան վրդովվում է, թե ինչու է իր դատվածության մասին տեղեկատվությունը բացահայտվում, եւ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, մյուս կողմից՝ անարգել ցուցադրում են այն մասնավոր անձանց, որոնք մեկուսացվել են Ծաղկաձորում՝ զուտ որպես հնարավոր կորոնավիրուսակիրներ։ Այս հարցերի սահմանադրական հիմքերի պարզաբանման նպատակով դիմեցինք իրավագիտության դոկտոր,

Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ Եռաբլուր է եկել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով: Նա հիշել է մի փոքրիկ դրվագ, թե ինչպես են շատ տարիներ առաջ նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը. «Սրանից մոտավորապես 17, թե 18 տարի առաջ էր, Վազգենի և իմ փոքր տղայի ծննդյան օրը միասին ենք տոնել: Վազգենի նման, վազգենավարի քեֆ արեցինք»:

Քայլերթ Վեդիում՝ ի հիշատակ Վազգեն Սարգսյանի

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: Ի հիշատակ Սպարապետի՝ Վեդի քաղաքում այսօր տեղի է ունեցել քայլերթ, որին մասնակցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Վ. Սարգսյանի զինակից ընկերները, պետական մարմինների աշխատողներ, քաղաքացիներ: Վերջիններս նաև ծաղիկներ են խոնարհել նրա կիսանդրու առաջ: Արարատի մարզպետարան

Փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել ընտրական զարգացումներում, ինչն անթույլատրելի է. Արցախի ՊՆ

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: Արցախի զինված ուժերի հրամանատարությունն, իր խորը մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն ու

«Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես». ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Ermenihaber

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) Իդլիբի վերաբերյալ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից ներկայացվող առաջարկների քննարկումը վերածվել է ծեծկռտուքի։ ԺՀԿ խմբակցության նախագահ, պատգամավոր Էնգին Օզքոչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ քննադատական և վիրավորական հայտարարություններ է հնչեցրել, ինչը հարուցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչների զայրույթը։ Օզքոչն ամբիոնից պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը,

Ինչու են հանրաքվեին դրել միայն 213-րդ հոդվածի փոփոխության հարցը

Սահմանադրական օրենքը Հայաստանում ընդունվել է միայն մեկ անգամ 1995 թվականին, բաղկացած է 8 կարճ հոդվածներից, Գերագույն խորհուրդը վերանվանել է Ազգային ժողով եւ ուժը կորցրել է Սահմանադրությունը ընդունելուց հետո։ 2015թ. Սահմանադրության 103-րդ հոդվածում 7 առաջվա շարքային օրենքներ վերանվանել են սահմանադրական օրենքների, որպեսզի մնացած շարքային օրենքները Սահմանադրության փոխարեն համապատասխանեն սահմանադրական օրենքների։ Ընդհանրապես սահմանադրական օրենքներն ընդունվում են առանձնահատուկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031